Ich tu dir weh

Ich tu dir weh (հայերեն՝ «Ես քեզ ցավ եմ պատճառում»), գերմանական Ռամշթայն խմբի երգը Liebe ist für alle da ալբոմից։ Խմբի թվով քսաներկուերորդ սինգլն է, թողարկվել է 2010 թվականի փետրվարի 5-ին Universal լեյբլի կողմից[1]։ Երգը սադոմազոխիզմի խնդիրների մասին է. տեքստում ասվում է կնոջ հանդեպ բռնությունների մասին, որին մինչ մահը հալածում են։

Ich tu dir weh
Rammstein խմբի սինգլ
Liebe ist für alle da ալբոմից
Ռամշթայնի
Թողարկված{{{2}}} փետրվարի 5, 2010
{{{2}}} փետրվարի 8, 2010
Ձայնագրված2008–2009, Sonoma Mountain Recording Estate, Սան Ռաֆաել, Կալիֆորնիա
Ժանրինդաստրիալ-մետալ
Տևողություն3:51
ԼեզուԳերմաներեն
ԼեյբլUniversal
ՊրոդյուսերՅակոբ Հելլներ, Rammstein
Ռամշթայնի ալբոմների ժամանակագրություն
Pussy
2009
Ich tu dir weh
2010
Haifisch
2010

Կենդանի կատարում

Գերմանիայում այս երգի կենդանի կատարումը արգելվել էր սադրիչ իմաստի պատճառով[2]։ Սակայն հետագայում արգելքը հանվել է։ Երգը կատարվել է «Liebe ist für alle da» շրջագայության գրեթե բոլոր համերգներին[2][3]։

Տեսահոլովակ

Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Յոնաս Ակերլունդը[4][5][6]։ Տեսահոլովակը ստացել է «Echo Awards» մրցանակաբաշխության «Bestes Video National» (Լավագույն ազգային տեսահոլովակ) մրցանակը[7][8]։

Երգացանկ

CD Maxi Single[9]
  1. "Ich tu dir weh" (radio edit) – 3։57
  2. "Pussy" (Lick It Remix by Scooter) – 4։54
  3. "Rammlied" (Rammin' the Steins Remix by Devin Townsend) – 5։09
  4. "Ich tu dir weh" (Smallboy Remix by Jochen Schmalbach) – 6։42
7" Վինիլ[10]
  1. "Ich tu dir weh" (radio edit) – 3։57
12" Վինիլ[11]

թողարկվել է 2000 օրինակ

  1. "Ich tu dir weh" (radio edit) – 3։57
  2. "Ich tu dir weh" (Fukkk Offf Remix) – 6։07

Հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2010)Լավագույն
հորիզոնական
Ավստրիա[12]74
Ֆրանսիա[13]41
Մեծ Բրիտանիա[14]24

Ծանոթագրություններ