Jump to content

If We Ever Meet Again

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«If We Ever Meet Again»
Թիմբալենդի սինգլը
«Shock Value II» ալբոմից
Թողարկված18 հունվարի, 2010
ՖորմատCD սինգլ, թվային ներբեռնում
Ձայնագրված2009
Ժանրդանս փոփ, R&B
ԵրգահանԹիմբալենդ
Տևողություն4։52
ԼեյբլBlackground, Interscope
ՊրոդյուսերՋիմ Բինզ, Թիմբալենդ
Թիմբալենդի սինգլների ժամանակագրություն
«Marchin On»
(2010)
«If We Ever Meet Again»
(2010)
«Get Involved»
(2010)
Քեթի Փերրի ժամանակագրություն
Starstrukk If We Ever Meet Again California Gurls

«If We Ever Meet Again», Թիմբալենդի Shock Value II երրորդ ստուդիական ալբոմի չորրորդ սինգլը, որ ձայնագրվել է Քեթի Փերրիի հետ։

Երգի մասինխմբագրել կոդը

Թիմբալենդը MTV-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, որ «If We Ever Meet Again» երգը գրվել է Will.i.am-ի հետ «I Gotta Feeling» երգի վրա կատարված աշխատանքի ազդեցությամբ․ «Երբ մենք աշխատում էինք այդ երգի վրա, ես ուղակի սիրահարվեցի նրան․․․ այն ոչ մի ընդհանուր բան չունի «If We Ever Meet Again» երգի հետ, սակայն երբ ես լսեցի The Black Eyed Peas-ի «I Gotta Feeling» երգը, ես ասացի․ «Ես ուզում եմ այդպիսի երգ իմ ալբոմի համար»․․․ «I Gotta Feeling»-ը երջանիկ երգ է, սակայն ինձ այն դուր է գալիս։ Նրանից մնում են հաճելի հիշողություններ»[1]։ Երգում Թիմբալենդը ներկայանում է իրեն ոչ հատուկ տեսանկյունից. նա երգում է և կարդում ռեպ․ «Այն համապատասխանում է իմ ձայնին։ Եթե այն երգեր մեկ ուրիշը, այն կդառնար ծանրաբեռնված։ Այն ինձ դուր է գալիս ավելի շատ իր սխալներով․ ես սխալներ եմ անում»[1]։

Տեսահոլովակխմբագրել կոդը

«If We Ever Meet Again» տեսահոլովակը նկարահանվել է 2009 թվականի դեկտեմբերին ռեժիսոր Պոլ Ալենի կողմից, ով նախկինում նկարահանել է Թիմբլենդի «Morning After Dark» և «Say Something» տեսահոլովակները[1][2]։ MTV-ին տված հարցազրույցի ժամանակ Թիմբալենդը հայտարարել է, թե ուզում է, որ տեսահոլովակը լինի լուրջ, և որ Քեթի Փերին, հնարավոր է, կկատարի իր պահապան հրեշտակի դերը․ «Ես ուզում եմ ստեղծել ինչ-որ խորիմաստ բան։ Ես ուզում եմ այնպես անել, կարծես նա փրկում է իմ կյանքը՝ չնայած բոլոր այն անախորժություններին, որ ես ստիպված եմ լինում հաղթահարել, լինեն դրանք թմրանյութերը, քաշը կորցնելու հետ կապված դեպրեսիան և այլն․․․ Կլինի՞ նա իմ կողքին, եթե ես նորից անցնեմ այդ ամենի միջով»[1]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2010 թվականի հունվարի 18-ին[3]։ Տեսահոլովակը, ի տարբերություն Թիմբալենդի մտածածի, պատմում է թանկարժեք զարդերի գողի և նկարների գողի սիրո մասին։

Երգացանկխմբագրել կոդը

Միացյալ ԹագավորությունԵվրոպա CD սինգլ
# Անվանում Տևողություն
1. «If We Ever Meet Again» (միջազգային ռադիոտարբերակ) 3:58
2. «If We Ever Meet Again» (Digital Dog Radio Remix) 3:35
Միացյալ Թագավորություն Digital Download EP
# Անվանում Տևողություն
1. «If We Ever Meet Again» (միջազգային ռադիոտարբերակ) 3:58
2. «If We Ever Meet Again» (Digital Dog Radio Remix) 3:26
3. «If We Ever Meet Again» (Chew Fu Deja Fix) 5:07
4. «If We Ever Meet Again» (Starsmith Remix) 5:21
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Digital Download EP
# Անվանում Տևողություն
1. «If We Ever Meet Again» (ռադիոտարբերակ) 3:58
2. «If We Ever Meet Again» (Album Version) 4:53
3. «If We Ever Meet Again» (Instrumental) 4:21

Դիրքերը հիթ-շքերթներումխմբագրել կոդը

Հիթշքերթներխմբագրել կոդը

Հիթ-շքերթ (2009/2010)Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[4]9
Ավստրիա Ö3 Austria Top 75[5]10
Բելգիա Ultratop Flanders[6]12
Բելգիա Ultratop Wallonia[7]12
Կանադա Canadian Hot 100[8]4
Չեխիա IFPI[9]1
Դանիա Tracklisten[10]22
Եվրոպա European Hot 100 Singles[11]10
Ֆինլանդիա Suomen virallinen lista[12]11
Ֆրանսիա SNEP[13]5
Ֆրանսիա SNEP Download Chart[14]4
Գերմանիա Media Control AG[15]9
Հունգարիա Rádiós Top 40[16]33
Իռլանդիա IRMA[17]3
Իտալիա FIMI[18]10
Նիդերլանդներ Mega Single Top 100[19]27
Նոր Զելանդիա RIANZ[20]1
Նորվեգիա VG-lista[21]7
Լեհաստան ZPAV[22]3
Սլովակիա IFPI[23]6
Իսպանիա PROMUSICAE[24]7
Շվեյցարիա Schweizer Hitparade[25]7
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[26]3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[27]37
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[28]25

Տարեվերջյան հիթ-շքերթներխմբագրել կոդը

Հիթ-շքերթ (2010)Հորիզոնական
Կանադա Canadian Hot 100[29]29
Եվրոպա European Hot 100 Singles[30]31
Միացյալ Թագավորություն UK Singles[31]32

Հավաստագրումներխմբագրել կոդը

ԵրկիրԿարգավիճակ
Ավստրալիա[32]պլատինե
Իտալիա[33]ոսկե
Նոր Զելանդիա[34]պլատինե

Թողարկման ժամանակագրությունխմբագրել կոդը

ԱմսաթիվԵրկիր
1 դեկտեմբերի, 2009Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ պրոմո
15 փետրվարի, 2010Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն[35]
16 փետրվարի, 2010Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ[36]
22 փետրվարի, 2010Ֆրանսիա Ֆրանսիա[37]
26 փետրվարի, 2010Գերմանիա Գերմանիա[38]

Նախորդող:
«Black Box», Սթեն Ուոլկեր
New Zealand Singles Chart սինգլ #1
15 փետրվարի - 15 մարտի, 2010
Հաջորդող:
«You Got Me», Ջեյ Ուիլյամս featuring Scribe
Նախորդող:
«Alors on danse», Stromae
Czech Republic (IFPI) սինգլ #1
23 - 30 հունիսի, 2010
Հաջորդող:
«Alors on danse», Stromae

Ծանոթագրություններխմբագրել կոդը

🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ