Let There Be Rock (ալբոմ)

Let There Be Rock, Ավստրալիական AC/DC ռոք խմբի 4-րդ ստուդիոն ալբոմն է։ Ձայնասկավառակի ավստրալիական տարբերակը թողարկվել է 1977 թվականին «Albert Productions» լեյբլում, իսկ համաշխարհային տարբերակը՝ 1977 թվականի հունիսին «Atlantic records» լեյբլում։ Համաշխարհային տարբերակը տարբերվում է ավստրալիականից միայն մեկ երգով՝ «Crabsody in Blue»-ը փոխարինված է «Problem Child» երգով (Այն նախկինում ներառված էր «Dirty Deeds Done Dirt Cheap» ալբոմում 2009 թվականին)։

Ալբոմի մասին

«Let Tere Be Rock»-ը խմբի վերջին ձայնագրությունն է, որում մասնակցում է բաս-կիթառահար Մարկ Էվանսը (ավելի ուշ նրան կոչել են Քլիֆ Ուիլյամս

1977 թվականի ապրիլին խումբը ձայնագրեց «Dog Eat Dog» երգի կենդանի կատարումով տարբերակը ավստրալիական «Հետհաշվարկ» հեռուստահաղորդման ժամանակ, իսկ նույն տարվա հուլիսին նկարահանվեց ալբոմի համանուն երգի հիման վրա։

1980 թվականին խումբը թողարկեց «AC/DC: Let There Be Rock» տեսահոլովակը, որը պարունակում էր 1979 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած համերգը և խմբի մասնակիցների հետ հարցազրույց։ «Let There Be Rock: The Movie» համերգի ձայնային տարբերակը թողարկվել է 1997 թվականին՝ որպես «Ձայնասկավառակ 2» և «Ձայնասկավառակ 3»՝ «Bonfire» հավաքածուի համար։

Ձայնասկավառակը ԱՄՆ-ի հիթ-շքերթներում բարձրացել է 154-րդ, իսկ Մեծ Բրիտանիայի՝ 17-րդ հորիզոնականը։ ԱՄՆ-ում ալբոմը հասավ վաճառքի ամենաբարձր ցուցանիշին և RIAA-ից նրան շնորհվեց երկակի պլատինե կարգավիճակ 1997 թվականին։

Երգացանկ

Ավստրալիական տարբերակ

# Անվանում Տևողություն
1. «Go Down» (5:20) 5:33
2. «Dog Eat Dog»   3:35
3. «Let There Be Rock»   6:07
4. «Bad Boy Boogie»   4:28
5. «Overdose»   6:09
6. «Crabsody in Blue»   4:45
7. «Hell Ain't a Bad Place to Be»   4:15
8. «Whole Lotta Rosie»   5:22

Համաշխարհային տարբերակ

# Անվանում Տևողություն
1. «Go Down» (5:18) 5:31
2. «Dog Eat Dog»   3:34
3. «Let There Be Rock»   6:06
4. «Bad Boy Boogie»   4:27
5. «Problem Child» (Сокр.) 5:24
6. «Overdose»   6:09
7. «Hell Ain't a Bad Place to Be» (4:21 для грампластинок) 4:14
8. «Whole Lotta Rosie»   5:24

Ձայնագրման մասնակիցներ

  • Բոն Սքոթթ՝ Վոկալ
  • Անգուս Յանգ՝ Կիթառահար
  • Մալքոլմ Յանգ՝ Ռիթմ-կիթառահար և Բեք Վոկալ
  • Քլիֆֆ Ուիլիամս՝ Բաս կիթառ և Բեք վոկալ
  • Ֆիլ Ռադդ՝ Հարվածային գործիքնոր

Հորիզոնականներ հիթ-շքերթներում

ՏարիԸնկերությունՀորիզոնական
1977 Australian Kent Music Report Albums Chart19
1977 Billboard 200[1]154
1977 UK Albums Chart 17
1977 Sverigetopplistan[2]
29
1977 MegaCharts[2]
10
1977 New Zealand Albums Chart[2]42

Երգեր

ՏարիԵրգԸնկերությունՀորիզոնական
1980«Whole Lotta Rosie»[3] UK Singles Chart
32

Ծանոթագրություններ

(ռուս.)