Lidar

Lidar (Light Detection and Ranging կամ laser imaging, detection, and ranging), տարածության մեջ մարմնի դիրքը և հեռավորությունը որոշելու միջոց։ Այն սենսոր է, որն աշխատում է լազերների միջոցով՝ հաշվելով թե քանի վայրկյան է պահանջվում լազերից հասնել ինչ-որ մարմնի և հետ վերադառնալ։ LIDAR-ը մեծ դեր ունի ռոբոտների և ինքնավար մեքենաների շարժման մեջ, ինչպես նաև օգտագործվում է եռաչափ մոդելներ և քարտեզներ կառուցելու համար։

Lidar
Ենթակատեգորիաօպտիկական համակարգեր Խմբագրել Wikidata
ԿիրառությունըՏեղագրական հանույթ, Հեռազննում Խմբագրել Wikidata
Հայտնաբերող կամ հնարողHughes Aircraft Company Խմբագրել Wikidata
Հայտնաբերման ամսաթիվ1961 Խմբագրել Wikidata
Կազմված էpulsed laser Խմբագրել Wikidata

Աշխատանք

LiDAR-ի աշխատանքի հիմքում մաթեմատիկական բանաձևերն են, որոնց շնորհիվ սարքը կարողանում է արագ կատարել իր առջև դրված խնդիրը։ Հաշվելու համար տարածության հեռավորությունը այն լազերային լույս է ուղարկում երկրի մակերևույթի վրա գտնվող օբյեկտի վրա և հաշվարկում LiDAR աղբյուրին վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակը։ Հաշվի առնելով լույսի արագությունը (վայրկյանում մոտավորապես 299.792.458 մետր կամ 186.000 մղոն), սարքի միջոցով ճշգրիտ հեռավորություն չափելու գործընթացը անհավանական արագ է։ Բանաձևը որը համակարգն օգտագործում է՝ օբյեկտի ճշգրիտ հեռավորությանը հասնելու համար, հետևյալն է.

d=(c*t)/2

Որտեղ d-ն օբյեկտի հեռավորությունն է, c-ն լույսի արագությունը, իսկ t-ն թռիչքի ժամանակը։

Կիրառությունը

LiDAR-ի դերը տարբեր բնագավառներում նշանակալից է, սկսած խաղերի արդյունաբերությունից մինչև Ֆորմուլա 1-ի մրցարշավեր։ Եռաչափ մոդելների վրա հիմնված սիմուլյացիաները հաճախ օգտագործվում են թիմերին մինչև մրցարշավի սկսելը առավելություն տալու համար։ Այն հնարավորություն է տալիս մանրամասն ուսումնասիրել ճանապարհը և շրջադարձերը, որոնք էլ մրցարշավորդին տալիս են առավելություն։

Ընդլայնված իրականություն (AR)

AR-ը տեխնոլոգիա է որը թույլ է տալիս օբյեկտները վիրտուալ կերպով դիտել այնպես ինչպես դա կլիներ իրական կյանքում ` լիովին զգալով նրանց միջև տարածությունը։ LiDAR սկաները բարձրացնում է AR համակարգերում մարմինների չափերի, անկյունների և նրանց մակերևույթների հստակությունը և առաջարկում է գերճշգրիտ եռաչափ մոդելներ։

Ինքնավար մեքենաներ

Ինքնավար մեքենաների դերը մեր կյանքում զգալիորեն աճում է։ Այս տեսակի մեքենաների աշխատանքը անհնարին կլիներ առանց LiDAR- սենսորի, որն ինքնուրույն կառավարվող մեքենաների համար տեսողության դեր ունի։ Տարածության ուսումնասիրման և հեռավորության հաշվարկման շնորհիվ մեքենաները խուսափում են վթարներից ՝ չափելով իրենց և դիմացի մեքենայի մինջև եղած հեռավորությունը։ Սենսորը տեղադրվում է մեքենայի վրա և տեղեկություն է փոխանցում “Adaptive Cruise Control” -ին որն էլ որոշում է երբ գործարկել արգելակները, դանդաղեցնել կամ արագացնել մեքենայի ընթացքը։

Ներկայումս հետազոտողներն ուսումնասիրում են Դիպլերային քամին և փորձում LiDAR-ի օգնությամբ տեսնել քամու շարժումը։ Այս հետազոտությունը մեծ դեր կունենա ավիացիայի անվտանգության և մթնոլորտային տվյալների վիզուալիզացիա յի մեջ։

Աղբյուրներ

https://www.youtube.com/watch?v=HM23sjhtk4Q

https://www.geospatialworld.net/blogs/5-ways-lidar-is-transforming-the-world-before-our-eyes/

https://www.geospatialworld.net/blogs/what-is-lidar-technology-and-how-does-it-work/

https://geoslam.com/what-is-lidar/

https://www.neonscience.org/resources/learning-hub/tutorials/lidar-basics