Փրինս

երգիչ

Փրինս Ռոջերս Նելսոն (հունիսի 7, 1958(1958-06-07)[2][2][3][…], Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ[4] - ապրիլի 21, 2016(2016-04-21)[7][8][9][…], Chanhassen[10]), ամերիկացի երաժիշտ, երգիչ, վիրտուոզ կիթառահար (33-րդ հորիզոնական Rolling Stone ամսագրի ցանկում[22]), երգերի հեղինակ, երգահան, պրոդյուսեր, դերասան, ռեժիսոր։ Երկար ժամանակ հանդես է եկել «Փրինս» կեղծանվան տակ, բայց օգտագործել է նաև այլ կեղծանուններ։

Փրինս
Բնօրինակ անունանգլ.՝ Prince
Ի ծնե անունանգլ.՝ Prince Rogers Nelson
Նաև հայտնի է որպեսPrince, Jamie Starr, Alexander Nevermind, Joey Coco և Camille[1]
Ծնվել էհունիսի 7, 1958(1958-06-07)[2][2][3][…]
Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ[4]
Երկիր ԱՄՆ[5][6]
Մահացել էապրիլի 21, 2016(2016-04-21)[7][8][9][…] (57 տարեկան)
Chanhassen[10]
Ժանրերփոփ ռոք, synth funk?, ժամանակակից R&B, Ֆանկ[4], pop soul?, դենս փոփ[11][12][13], Minneapolis sound?[14][15], ֆանկ ռոք[16], սոուլ[17], ռոք և ջազ
Մասնագիտությունկինոդերասան, երգիչ, կինոռեժիսոր, հեղինակ-կատարող, սցենարիստ, երաժշտական պրոդյուսեր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, կինոպրոդյուսեր, Բազմագործիքավորող, պարող, կիթառահար, կոմպոզիտոր և դերասան
Երգչաձայնկոնտրատենոր
Գործիքներկիթառ[17], acoustic bass guitar?, հարվածային գործիք, Linn LM-1?, դաշնամուր, վոկալ[17], երաժշտական ստեղնաշար[17], բաս կիթառ և դրամ-մեքենա
ԼեյբլPaisley Park Records?, Արիստայի Գրառումները, Warner Bros. Records, Columbia Records, EMI, NPG Records?, Bellmark Records?, Edel Records, Sony Music, Universal Music Group, Because Music, Purple Music Switzerland? և Warner Records
ԿրթությունCentral High School? (1976)[18][19], Central High School? և Middle Tennessee State University?
ԱնդամակցությունPrince and the Revolution?
ԱմուսինMayte Garcia? և Manuela Testolini?
Պարգևներ
Կայքprince.com
 Prince (musician) Վիքիպահեստում

Ամբողջ աշխարհում վաճառվել են նրա ալբոմների մոտ 100 միլիոն պատճեններ։ Նա 7 «Գրեմմի», «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակ ունի։ 2004 թվականին Փրինսի անունը ներառվել է Ռոքնռոլի փառքի սրահ։

Վաղ տարիներ

Երիտասարդ տարիքում սիրում էր Ջեյմս Բրաունի, Սլայ Սթոունի, Ջորջ Քլինթոնի և Ջիմի Հենդրիքսի ձայնագրություններով։ 1977 թվականին մտել է 94 East խմբի կազմի մեջ։ Փրինսի ձայնագրած դեմոն լսել է տեղի բիզնեսմեն Օուեն Հասնին և օգնել նրան պայմանագիր կնքել Warner Bros. Records լեյբլի հետ։ 1978 թվականին թողարկվել է Փրինսի For You դեբյուտային ալբոմը, որի բոլոր երգերը նա ինքնուրույն է արտադրել, գրել և կատարել։

Փրինսի վաղ աշխատանքները հեղափոխական էին ռիթմ ընդ բլյուզի համար։ Նրանից հետո ռիթմ ընդ բլյուզի բաժանումը երկու ուղղությունների վրա՝ լիրիկ սոուլի և պարային փանքի, կորցրել է արդիականությունը։ Նրա յուրաքանչյուր կոմպոզիցիան իրենից ներկայացնում է այդ ուղղությունների օրիգինալ սինտեզ։Այդ գծերը արտահայտվել են արտիստի երկրորդ «Prince» ալբոմում, որը ներառում էր իր «I Wanna Be Your Lover» առաջին հիթը։ Dirty Mind ալբոմը մեծ աղմուկ է առաջացրել իր պրովոկացիոն տեքստերի պատճառով[23]։ Շշուկներ են սկսել նրա ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշման մասին[24], որոնք Փրինսը ամրապնդում էր «Controversy» կոմպոզիցիայի տեքստով։

Անձնական կյանք

Մի քանի տարիների ընթացքում Փրինսը հարաբերությունների մեջ է նկատվել մի քանի աստղերի հետ՝ Քիմ Բեյսինգերի, Մադոննայի, Վենիթիի, Շեյլոյի, Կարմեն Էլեկտրոյի, Սյուզանա Հոֆսի և Աննա Ֆանտաստիկի։

Փրինսը նշանադրվել էր Սյուզանա Մելվոինի հետ 1985 թվականին։ 37 տարեկանում նա ամուսնացել է 22-ամյա պարուհի և բեք վոկալիստ Մայթ Գարսիայի հետ։ 1996 թվականի հոկտեմբերի 16-ին նրանք որդի են ունեցել, ով մի շաբաթ անց մահացել է։ Փրինսը և Մեյթը ամուսնալուծվել են 1999 թվականին։

2001 թվականին Փրինսը նորից ամուսնացել է Մանուելա Տեստոլինիի հետ։ Նրանք ամուսնալուծվել են 2006 թվականի մայիսին։

2013 թվականի մարտի 28-ին Փրինսը դարձել է Եհովայի վկա։ Նա սկսել է ուսումնասիրել Աստվածաշունչը իր ընկերոջ՝ Լարի Գրեհեմի հետ, ով նույնպես դարձել է Եհովայի վկա 1975 թվականին[25]։ Փրինսը Եհովայի վկա է մնացել մինչև կյանքի վերջ[26][27][28][29][30][31][32]։

Մահ

2016 թվականի ապրիլի 15-ին Փրինսը հոսպիտալացվել է Ատլանտայի համերգներից հետո[33][34]։ Փրինսի ներկայացուցիչները նշել են, որ նա պայքարում է գրիպի դեմ։ 2016 թվականի ապրիլի 21-ին Փրինսը մահացել է Մինեսոտայում՝ Փեյսլի Պարկ կալվածքում։ Մահվան պատճառ է անվանվել ֆենտանիլի վերադոզավորումը, որը նա ընդունում էր ծանր ցավերի պատճառով[35][36][37]։

2015 թվականի դեկտեմբերին ախտորոշվել է, որ նրա մոտ ՁԻԱՀ է զարգացել[38]։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

  • For You (1978)
  • Prince (1979)
  • Dirty Mind (1980)
  • Controversy (1981)
  • 1999 (1982)
  • Purple Rain (1984)
  • Around the World in a Day (1985)
  • Parade (1986)
  • Sign o' the Times (1987)
  • Lovesexy (1988)
  • Batman (1989)
  • Graffiti Bridge (1990)
  • Diamonds and Pearls (1991)
  • Love Symbol Album (1992)
  • Come (1994)
  • The Black Album (1994)
  • The Gold Experience (1995)
  • Chaos and Disorder (1996)
  • Emancipation (1996)
  • Crystal Ball (1998)
  • The Truth (1998)
  • The Vault: Old Friends 4 Sale (1999)
  • Rave Un2 the Joy Fantastic (1999)
  • The Rainbow Children (2001)
  • One Nite Alone... (2002)
  • Xpectation (2003)
  • N·E·W·S (2003)
  • Musicology (2004)
  • The Chocolate Invasion (2004)
  • The Slaughterhouse (2004)
  • 3121 (2006)
  • Planet Earth (2007)
  • Lotusflow3r (2009)
  • MPLSound (2009)
  • 20Ten (2010)
  • Plectrumelectrum (2014)
  • Art Official Age (2014)
  • HITnRUN Phase One (2015)
  • HITnRUN Phase Two (2015)

Շրջագայություններ

  • Prince Tour (1979–80)
  • Dirty Mind Tour (1980–81)
  • Controversy Tour (1981–82)
  • 1999 Tour (1982–83)
  • Purple Rain Tour (1984–85)
  • Parade Tour (1986)
  • Sign o' the Times Tour (1987)
  • Lovesexy Tour (1988–89)
  • Nude Tour (1990)
  • Diamonds and Pearls Tour (1992)
  • Act I and II (1993)
  • Interactive Tour (1994)
  • The Ultimate Live Experience (1995)
  • Gold Tour (1996)
  • Love 4 One Another Charities Tour (1997)
  • Jam of the Year Tour (1997–98)
  • New Power Soul Tour/Festival (1998)
  • Hit n Run Tour (2000–01)
  • A Celebration (2001)
  • One Nite Alone... Tour (2002)
  • 2003–2004 World Tour (2003–04)
  • Musicology Live 2004ever (2004)
  • Per4ming Live 3121 (2006–07)
  • Earth Tour (2007)
  • 20Ten Tour (2010)
  • Welcome 2 (2010–12)
  • Live Out Loud Tour (2013)
  • Hit and Run Tour (2014–15)
  • Piano & A Microphone Tour (2016)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փրինս» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան