Lotte World Tower

Lotte World Tower, 123 հարկանի երկնաքեր, որը ներկայումս գտնվում է Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի Lotte World ժամանցային համալիրում։ Հիմնաքարի տեղադրության արարողությունը տեղի է ունեցել 2005 թվականին, սակայն շինարարությունը կանգնեցվել է բարձրության սահմանափակման պատճառով, դա պայմանավորված է եղել մոտակայքում գտնվող օդանավակայանի պատճառով։ Սահմանափակումը հանվել է 2009 թվականին և 2010 թվականի փետրվարից շինարարությունը վերսկսել են[2]։ Նախագծի համաձայն շենքի բարձրությունը կազմում է 555 մետր, որը նրան դարձնում է աշխարհի ամենաբարձր շինություններից մեկը։ Կառույցի շինարարության սեփականատեր և գլխավոր կապալառու համարվում է Lotte[3] խումբը։

'
Lotte World Tower
롯데월드타워
ՏեղագրությունՍեուլ, Հարավային Կորեա Հարավային Կորեա
Կառուցման ժամանակ2009-2016
Բարձրություն
Ծայրաձող555 մ[1]
Տեխնիկական պարամետրներ
Հարկերի թիվ123 վերգետնյա, 6 ստորգետնյա
ԿառուցողKohn Pedersen Fox

Տեղեկություններ Emporis կայքում

Տեղեկություններ SkyscraperPage կայքում
Շինհրապարակի պատրաստումը 2011 թվականի հոկտեմբեր

Շենքը իրենից ներկայացնում է ուղիղ կոն, որը միջին մասերից դուրս է ցցված։ Արտաքին հարդարումը- լուսավոր ապակիներ, որոնք հիշեցնում են Կորեայի ավանդական կերամիկան[4]։ Շենքը տեղակայված է Հանգան գետի ափին, առաջինից վեցերորդ հարկերը զբաղեցնում են խանութները, յոթերորդից մինչև վաթսուներորդը-գրասենյակներ, վաթսունմեկից մինչև ութսունհինգը-բնակարաններ, ութսունվեցից մինչև հարյուր տասնինը-հյուրանոցներ։ 120-ից մինչև 123 հարկերը ազատ կլինեն, այնտեղ է գտնվում աշխարհի ամենաբարձր դիտման վայրերից մեկը[3]։

Շենքի ճարտարապետության նախագիծը կատարվել է Kohn Pedersen Fox ընկերության կողմից Ջեյմս ֆոն Կլեմպերի գլխավորությամբ։ Նախագիծը համաձայնվել և հաստատվել է 2009 թվականի մարտին[5], յոթ ամիս անց սկսել են գրունտային աշխատանքները[3]։ Սակայն նախագծի սկզբնական փուլում ենթադրվում էր, որ շենքը կառուցվում է ամերիկյան Skidmore, Owings and Merrill[6] ընկերության համար։

2016 թվականի մարտի 27-ին տեղի է ունեցել առաջին դեպքը՝ թալանը։ Երբ աշտարակը դեռ կառուցվում էր երկու ռուս լուսանկարիչներ բարձրացել էին կռունկի վերին մասը և վիդեոն նկարահանել[7]։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Lotte World Tower» հոդվածին։