Lucid Dreams

«Lucid Dreams» (Գիտակցված երազներ, այլ անվանում՝ «Lucid Dreams (Forget Me)», Գիտակցված երազներ (մոռացիր ինձ)[1], ամերիկացի երաժիշտ Juice Wrld-ի երգը։ Պաշտոնապես թողարկվել է Grade A Productions[2] և Interscope Records լեյբլներում 2018 թվականի մայիսի 4-ին, իսկ դրանից առաջ թողարկվել էր SoundCloud-ում 2017 թվականի հունիսին։ Երգի պրոդյուսերը եղել է Նիք Միրան։ Billboard Hot 100 հիթ-շքերթում ընդգրկվելու առաջին շաբաթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[3], իսկ հետագայում հասել է երկրորդ հորիզոնականին[4]։

«Lucid Dreams»
«Lucid Dreams» սինգլի շապիկը (Juice Wrld, 2018)
Juice Wrldսինգլը
«9 9 9 և Goodbye & Good Riddance» ալբոմից
Թողարկված4 մայիսի, 2018
ՖորմատԵրաժշտության ներբեռնում և երաժշտական սթրիմինգ
Ժանրէմո ռեփ
Տևողություն4:00
Լեյբլ
Juice Wrld-ի սինգլների ժամանակագրություն
«All Girls Are the Same»
(2018)
«Lucid Dreams»
(2018)
«Lean wit Me»
(2018)
 Lucid Dreams

Պատմություն

«Lucid Dreams» երգն սկզբում թողարկվել է SoundCloud-ում անվճար հեռարձակման համար Juice WRLD 9 9 9 մինի ալբոմի շրջանակներում 2017 թվականի հունիսի 15-ին[5]։ Վերջնական արդյունքում այն ունեցել է 2,5 մլն ունկնդրում, ինչի շնորհից հետագայում թողարկվել է որպես սինգլ 2018 թվականի մայիսի 4-ին[1][6]։

Juice WRLD-ը պատմել է, որ երգը ստեղծվել է որպես «թերապիայի սեանս» հարաբերություններում խնդիրներ ունեցած լինելու ժամանակ[7]։

Կոմպոզիցիա

«Lucid Dreams» երգի տևողությունը չորս րոպե է։ Տեմպը կազմում է 84 հարված րոպեում[8]։ Երգի գործիքավորումը հիմնված է Սթինգի 1993 թվականի «Shape of My Heart» երգի սեմփլի վրա[9]։ Որոշ լրագրողներ հայտնել են, թե իբր Սթինգը ցանկացել է հայց ներկայացնել ընդդեմ Juice WRLD-ի առանց թույլտվության իր երգից հատվածներ օգտագործելու համար[10], չնայած նախապես նրան հաճելի է եղել իր երգի օգտագործումը[11]։

Տեսահոլովակ

«Lucid Dreams» երգի տեսահոլովակը, որի պրոդյուսերը եղել է Քոուլ Բեննետը, թողարկվել է 2018 թվականի մայիսի 10-ին[12]։ HotNewHipHop-ից Milca P.-ն այն նկարագրել է որպես «պսիխոդելիկ և վերացական»[13]։

Կոմերցիոն հաջողություն

Երգը Billboard Hot 100 հիթ-շքերթում նորամուտը կատարել է 74-րդ հորիզոնականում 2018 մայիսի 27-ին ավարտվող շաբաթում՝ ունենալով 10 մլն սթրիմինգ ԱՄՆ-ում և 4000 թվային ներբեռնում[3]։ Հաջորդ շաբաթում երգն զբաղեցրել է 35-րդ, ապա 15-րդ հորիզոնականը[4][14]։ Երբ «Lucid Dreams» երգը հասել է հիթ-շքերթի տասներորդ հորիզոնական, այն դարձել է Juice WRLD-ի առաջին աշխատանքը, որն ընդգրկվել է լավագույն տասնյակում։ Դա տեղի է ունեցել 2018 թվականի հունիսի 12-ին 35,9 մլն սթրիմինգով ԱՄՆ-ում և 9000 ներբեռնմամբ[15]։ Դրանից հետո այն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, բայց այդպես էլ չի գլխավորել հիթ-շքերթը՝ զիջելով Maroon 5-ի և Քարդի Բիի «Girls Like You» սինգլին[4]։

Հիթ-շքերթներ

Շաբաթական հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2018-19)Ամենաբարձր
հորիզոնական
ARIA[16]8
Ö3 Austria Top 75[17]41
Ultratop Flanders[18]46
Ultratip Wallonia[19]15
 Կանադա (Canadian Hot 100)[20]4
Singles Digitál Top 100[21]26
 Դանիա (Tracklisten)[22]11
Suomen virallinen lista[23]7
Media Control AG[24]36
Stream Top 40[25]17
 Իռլանդիա (IRMA)[26]11
 Իտալիա (FIMI)[27]69
 Լատվիա (Latvijas Top 40)[28]39
Mega Single Top 100[29]26
 Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[30]3
 Նորվեգիա (VG-lista)[31]13
Polish Airplay Top 20[32]45
(AFP)[33]
Scottish Singles Top 40[34]16
Singles Digitál Top 100[35]29
 Շվեդիա (Sverigetopplistan)[36]5
Schweizer Hitparade[37]38
UK Singles Chart[38]10
US Billboard Hot 100[39]2
US Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[40]1
US Mainstream Top 40 (Billboard)[41]7
US Rhythmic (Billboard)[42]1

Տարեկան հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2018)Հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[43]38
Կանադա (Canadian Hot 100)[44]20
Դանիա (Tracklisten)[45]25
Իսրայել (Galgalatz)[46]36
Նիդերլանդներ (Single Top 100)[47]47
Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[48]33
Շվեդիա (Sverigetopplistan)[49]23
Շվեյցարիա (Schweizer Hitparade)[50]90
UK Singles (Official Charts Company)[51]53
US Billboard Hot 100[52]12
US Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[53]7
US Mainstream Top 40 (Billboard)[54]41
US Rhythmic (Billboard)[55]9

Տասնամյակի հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2010–2019)Հորիզոնական
US Billboard Hot 100[56]51

Հավաստագրումներ

ՏարածաշրջանՀավաստագրումՎաճառք
Ավստրալիա (ARIA)[57]2× Platinum140 000^
Կանադա (Music Canada)[58]5× Platinum400 000^
Դանիա (IFPI Denmark)[59]Gold45 000^
Ֆրանսիա (SNEP)[60]Gold150 000*
Իտալիա (FIMI)[61]Platinum50 000*
Նոր Զելանդիա (RIANZ)[62]Platinum30 000*
Շվեդիա (GLF)[63]Platinum8 000 000x
Մեծ Բրիտանիա (BPI)[64]Platinum600 000^
ԱՄՆ (RIAA)[65]5× Platinum5 000 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն

ԵրկիրԱմսաթիվՁևաչափԼեյբլԾան.
ԱՄՆ26 հունիսի, 2018Rhythmic contemporary radio
[66]
17 հուլիսի, 2018Contemporary hit radio[67]

Ծանոթագրություններ

🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ