Juice Wrld

Ջարեդ Էնթոնի Հիգինս (անգլ.՝ Jarad Anthony Higgins, դեկտեմբերի 2, 1998(1998-12-02)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2][1][3] - դեկտեմբերի 8, 2019(2019-12-08)[4][5][6][…], Օուկ Լոուն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[7][2]), առավել հայտնի է Juice Wrld (ընթերցվում է Ջուս Ուորլդ) բեմական անվամբ, ամերիկացի ռեփ կատարող և երաժշտական պրոդյուսեր։ Ջարեդը իր երգերը սկսել է հրապարակել 2015 թվականին՝ SoundCloud սոցիալական ցանցում։ Նա առավել հայտնի է իր՝ «All Girls Are the Same», «Lucid Dreams» և «Legends» երգերով[12]։ Նրա դեբյուտային՝ «Goodbye & Good Riddance» ստուդիական ալբոմը թողարկվել է 2018 թվականի մայիսի 23-ին։ Billboard 200 չարթում ալբոմը բարձրացել է 4-րդ հորիզոնական, իսկ նրա դեբյուտային՝ «All Girls Are the Same» և «Lucid Dreams» սինգլները հայտնվել են Billboard Hot 100 չարթի 41-րդ և 2-րդ հորիզոնականներում։

Juice Wrld
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Juice WRLD
Ի ծնե անունանգլ.՝ Jarad Anthony Higgins
Նաև հայտնի է որպեսJuice WRLD և JuiceTheKidd
Ծնվել էդեկտեմբերի 2, 1998(1998-12-02)[1]
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2][1][3]
Երկիր ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 8, 2019(2019-12-08)[4][5][6][…] (21 տարեկան)
Օուկ Լոուն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[7][2]
Ժանրերհիփ հոփ[8], Թրեպ երաժշտություն[9], էմո ռեփ[10], SoundCloud rap[11], ալտերնատիվ ռոք, փոփ-ռեփ և ալտերնատիվ հիփ հոփ
Մասնագիտությունռեփեր, երգիչ և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԼեյբլInterscope Records, Grade A? և Polydor Records
ԿրթությունHomewood-Flossmoor High School?
Պարգևներ
Կայքjuicewrld999.com
 Juice Wrld Վիքիպահեստում

Վաղ տարիներ

Ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում։ Ավելի ուշ տեղափոխվել է Հոմվուդ գյուղ և սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Հիգինսի ծնողները բաժանվել են, երբ նա երեք տարեկան էր[13], հայրը հեռացել էր՝ թողնելով մորը երեխայի հետ։ Մայրը բավականին կրոնական և պահպանողական մարդ էր, ուստի Ջարեդին արգելում էր հիփ հոփ լսել։ Ջարեդը մեծանում էր տեսախաղեր խաղալով, լսելով և հետաքրքրվելով ռոք և փոփ երաժշտությամբ։

Դեռ դպրոցական տարիներից Ջարեդը մոլի թմրամոլ էր։ Վեցերորդ դասարանից նա սկսել է «Լին» (կոդեին) խմել, իսկ 2013 թվականին պերկոսետ և քսանակս էր օգտագործում։ Առողջական խնդիրներ ունենալու պատճառով նա ստիպված էր դպրոցի ուսուցման վերջին տարում հեռանալ այնտեղից և միայն կանեփ ծխել[14]։

Իր մորից ոգեշնչվելով նա դաշնամուր, որից հետո կիթառ և հարվածային գործիքներ նվագել սովորեց։ Հագինսը՝ ավագ դպրոցի երկրորդ կիսամյակում, սկսեց ռեփին ավելի լուրջ վերաբերվել[15][16]։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

Համերգային շրջագայություններ

  • The Nicki Wrld Tour
  • The Death Race for Love Tour

Մրցանակներ և անվանակարգեր

MTV Video Music Awards

ՏարեթիվԹեկնածու/աշխատանքԱնվանակարգԱրդյունքԾան.
2018«Lucid Dreams»Ամառային երգԱռաջադրված[17]

BET Hip-Hop Awards

ՏարեթիվԹեկնածու / աշխատանքԱնվանակարգԱրդյունքԾան.
2018Juice WrldԼավագույն նոր հիփ հոփ արտիստԱռաջադրված

Billboard Music Award

ՏարեթիվԹեկնածու/աշխատանքԱնվանակարգԱրդյունքԾան.
2019Juice WrldԹոփ նոր արտիստՀաղթանակ[18][19]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Juice Wrld» հոդվածին։