My Life Would Suck Without You

«My Life Would Suck Without You», ամերիկացի երգչուհի Քելլի Քլարքսոնի All I Ever Wanted չորրորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլը (2009 թվական)[1]։ Երգի հեղինակներն ու պրոդյուսերներն Dr. Luke և Մաքս Մարտինն են[2][3]։ Համահեղինակ է նաև Քլոդ Քելլին[4][5]։ «My Life Would Suck Without You» դարձավ Քելլի Քլարքսոնի երկրորդ ստեղծագործությունը (իր առաջին «A Moment Like This» սինգլից հետո), որ գլխավորել է ԱՄՆ-ի, Կանադայի չարթերը, և առաջին սինգլը, որ գլխավորել է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթը[6]։

««My Life Would Suck Without You»»
Քելլի Քլարքսոնի սինգլը
«All I Ever Wanted» ալբոմից
Թողարկված2009 թվականի հունվարի 13
Ֆորմատթվային, CD սինգլ
Ձայնագրված2008
Ժանրփոփ
ԵրգահանDr. Luke, Մաքս Մարտին և Claude Kelly?
Տևողություն3:31
ԼեյբլRCA
ՊրոդյուսերՄաքս Մարտին, Dr. Luke

Երաժշտություն և տեքստ

«My Life Would Suck Without You»՝ չափավոր արագ, փոփ-ռոք ժանրի ստեղծագործություն, գրված է լյա մաժորում[7]։ Վոկալային մասն ընդգրկված է երկու օկտավաներում՝ լյա մաժորից մինչև մի մինոր։ Երաժշտությունում ձայնագրված են սինթոզ, կիթառ, հարվածայի գործիքներ և բաս-կիթառ գործիքները[8]։

Քննադատություններ

Երգը հիմնականում ստացել է դրական կարծիքներ։ Billboard-ն այն անվանել է «պայթուցիչ»[9] և կանխատեսել, որ այն կլինի առաջինը չարթերում[10]։ About.com գրում է, որ սա «փոփ-կատարելություն է, որը կարող է հեշտությամբ դառնալ տարվա լավագույն հիթը»։ Rolling Stone ամսագիրն այն անվանել է «ֆանտաստիկ, տարվա սիրելի հիթ»։ TIME ամսագիրն «My Life Would Suck Without You»-ն երգն ընդգրկել է 2009 թվականի երգերի լավագույն տասնյակի առաջին հորիզոնականում[11]։

USA Today նշել է, որ արհեստական հնչողությունը բացակայում է, չնայած գերակշռում են դիսկո և սինթի փոփ մոտիվները[12]։ Los Angeles Times-ն երգն անվանել է մեծ հիթ։

Տեսահոլովակ

«My Life Would Suck Without You»-ի տեսահոլովակի ռեժիսորը Ուեյն Իշամն է, որը նկարահանվել է 2008 թվականին Լոս Անջելեսում։ Այն թողարկվել է 2009 թվականի հունվարի 28-ին[13]։

Տեսանյութը սկսվում է մի վայրով, որտեղ երկու անչափահաս երեխաներ են, ովքեր խաղում են իրար հետ, հետո տղան աղջկան տալիս է մի վզնոց։ Իսկ ավելի մեծ տարիքում աղջիկը կրում է այն իր թևից, որպես թևնոց։ Հետո տեսանյութում երգչուհին է, որ կռվում է իր ընկերոջ հետ, նրանք սկսում են պայքարել, ինչպես երեխաներն այն ժամանակ։ Հետո զույգն ընթանում է մեքենայով, և այն ավարտվում է բարեհաջող, վերջում նրանք հաշտվում են։ Տեսանյութը ցուցադրվել է 2009 թվականին, MTV Video Music Awards-ի ժամանակ այն պարգևատրվել է որպես լավագույն կանացի տեսահոլովակ։

Երգացանկ

Թվային սինգլ

# Անվանում Տևողություն
1. «My Life Would Suck Without You»   3:33

CD սինգլ

# Անվանում- Տևողություն
1. «My Life Would Suck Without You»    3:33
2. «My Life Would Suck Without You»  Instrumental Version 3:33

Ռեմիքսներ

  • Friscia & Lamboy Radio Edit
  • Bryan Reyes & Amy Alderman Miami Mix
  • Chriss Ortega Radio Mix
  • Chriss Ortega Club Mix
  • DJ Earworm 'My Life Would Suck Without You In My Place' mashup (vs. Coldplay)

Թողարկման հաջորդականություն

2009 թվականի հունվարի 19-ին երգը թողարկվեց ռադիոյով, պրեմիերան ավելի վաղ կատարվել էր ամերիկական Z100 ռադիոյով, հունվարի 13-ին։ Հունվարի 6-ին Amazon.com կայքում սկսվեցին վաճառել միայն թվային տարբերակով[14], հունվարի 20-ին այն սկսվեց վաճառվել iTunes Store-ով։

ԵրկիրՕրՖորմատԼեյբլ
Հյուսիսային Ամներիկա2009 հունվարի 13РадиоэфирRCA Records
Եվրոպա2009 հունվարի 16թվայինSony Music
 Կանադա
 ԱՄՆRCA Records
 Ավստրալիա2009 հունվարի 19Sony Music
2009 փոտրվարի 2[15]CD
 Նոր Զելանդիա2009 հունվարի 19Թվային
 Իտալիա2009 հունվարի 30[16]
 Միացյալ Թագավորություն2009 փետրվարի 21RCA Label Group (UK)
2009 մարտի 2CD
 Նիդերլանդներ2009 փետրվարի 16ԹվայինSony Music
 Գերմանիա2009 փետրվարի 27[17]CD, թվային

Դիրքը չարթերում

«My Life Would Suck Without You» Billboard Hot 100 չարթում 97-րդ տեղում էր, իսկ հաջորդ շաբաթ այն սահմանեց ռեկորդ՝ միանգամից հասնելով առաջին հորիզոնականին։ Դա երգչուհու երկրորդ ռեկորդն է․ առաջինը եղել է «A Moment Like This» երգը, որ մեկ շաբաթում 52-րդ հորիզոնականից հասել է առաջինին 2002 թվականին[5]։ Billboard' Mainstream Top 40-ում երգը զբաղեցրել է 3-րդ տեղը։

Չարթ(2009)Լավագույն արդյունքՏարեվերջյան չարթերԿարգավիճակՎաճառք
ARIA[18]440[19]Պլատինե70.000[20]
Ö3 Austria Top 75[21]6
Ultratop Flanders[22]18
Canadian Hot 100[23]1Մուլտի-Պլատինե80.000[24]
Czech Airplay Chart[25]14
Tracklisten[26]29
Dutch Top 40[27]3
Media Control AG[28]631[29]
Rádiós Top 40[30]1
Japan Hot 100[31]7
RIANZ[32]11Ոսկե7.500[33]
Schweizer Hitparade[34]5
UK Singles Chart[35]146Արծաթե300.000[36]
Billboard Hot 100[37]123[38]2.372.000[39]
Adult Contemporary (Billboard)[40]16
Նախորդող՝
«Just Dance» от Леди Гага
Billboard Hot 100 — Սինգլ #1
փետրվարի 7 - 2009 թվականի փետրվարի 14

90px

Հաջորդող՝
«Crack a Bottle» от Էմինե,, Dr. Dre и 50 Cent

Ծանոթագրություններ