Netscape Communications Corporation

Netscape Communications Corporation, ՏՏ ոլորտում աշխատող ամերիկյան ընկերություն։

Netscape Communications Corporation
жопглп
Изображение логотипа
ՏեսակՄասնաճյուղ
Հիմնադրված է1994
ՀիմնադիրՄարկ Անդրիսեն և Ջեյմս Քլարք
ՎայրՄաունթին Վյու, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԵրկիրԱՄՆ
Արդյունաբերությունծրագրային ապահովում
Մայր ընկերությունAOL[1]
ՍեփականատերVerizon Communications
Կայքisp.netscape.com(անգլ.)
 Netscape Վիքիպահեստում

Պատմություն

Ընկության հիմնադիրը Ջեյմս Քլարկն է։ 1990-ականների սկզբին, երբ համացանցը նոր էր մուտք գործում մարդկանց կյանք, Քլարկը կարողացավ գնահատել hամաշխարհային սարդոստայնի զարգացման հեռանկարները և որոշեց տեղ զբաղեցնել դրանում աշխատելու համար հատուկ ծրագրաշարի արտադրության մեջ։ Դրա համար պահանջվում էր պրոֆեսիոնալների թիմ հավաքել։ Ջեյմս Քլարկը նամակներ է ուղարկել խոստումնալից երիտասարդ գիտնականներին, որոնք իրենց արդեն դրսևորել էին ցանցային տեխնոլոգիաների ոլորտում[2]։

Առաջարկին առաջինն արձագանքեց Իլինոյսի համալսարանի շրջանավարտ ծրագրավորող Մարկ Անդրիսենը, ով ստեղծեց աշխարհում առաջին՝ Mosaic բրաուզերը։ Ծրագիրը փորձնական էր, ուներ պարզ ֆունկցիոնալություն, բայց իր ժամանակին բեկումնային էր, քանի որ ինտերնետ էջերի ավանդական տեքստից բացի թույլ էր տալիս էկրանին ցուցադրել գրաֆիկական նկարազարդումներ, փաստաթղթերի ֆոն, նվագարկել ձայն, նախագծել վերնագրեր և տեքստային պարբերություններ՝ օգտագործելով տարբեր տառատեսակներ։ Երկրորդն արձագանքեց Լու Մոնթուլին, ով ստեղծել է Lynx տեքստային բրաուզերը Unix-ի հետ համատեղելի հարթակների համար։ Այս ծրագիրը Unix-ի օգտատերերի շրջանում գրանցած հաջողությամբ ոչ մի կերպ չէր զիջում Անդրիսենի գյուտին, թեև շատ ավելի պարզ էր։ Ավելի ուշ թիմին միացան Ռոբերտ ՄաքՔուլը և էրիկ Բինան[3]։

1994 թվականի ապրիլին Ջեյմս Քլարկը հիմնեց նոր ընկերություն՝ Netscape Communications, որը նախատեսված է ինտերնետի ծրագրեր մշակելու համար[4]։

Արտադրանք

Ընկերության հիմնական արադրանքը Netscape Navigator բրաուզերն է, որն արտադրվել է 1994-2007 թվականներին։ Netscape-ի 4-ից առաջ տարբերակները Internet Explorer-ի հիմնական մրցակիցներն էին, մինչդեռ 6-7.2 տարբերակները հիմնված էին Mozilla Application Suite-ի վրա[5]։ 2007 թվականի դեկտեմբերի 28-ին ընկերությունը հայտարարեց բրաուզերի աջակցության և զարգացման ավարտի մասին։ 2008 թվականի մարտի 1-ին AOL-ը դադարեցրեց Netscape Navigator բրաուզերի աջակցությունը[6]։

Պատմական իրադարձություններ

  • 1998 թվականի հոկտեմբերին 40 050 000 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Open Directory Project-ը։
  • 1998 թվականի նոյեմբերի 24-ին 4․2 միլիարդ դոլարով ձեռք է բերվել AOL հոլդինգի կողմից։
  • 2003 թվականի հուլիսի 15-ին Time Warner-ը (նախկինում՝ AOL Time Warner) վերաձևակերպել է Netscape ստորաբաժանումը։ Աշխատակիցների մեծ մասը կրճատվել է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ