New Year's Day (երգ, Թեյլոր Սվիֆթ)

«New Year's Day», ամերիկյան երգչուհի, երգահան Թեյլոր Սվիֆթի երգը, որը ձայնագրվել է նրա վեցերորդ՝ «Reputation» (2017) ալբոմի համար։ 2017 թվականի նոյեմբերի 27-ին երգը ներկայացվել է ամերիկյան «Country Airplay» շքերթում՝ որպես ալբոմի չորրորդ սինգլ[1][2]։ Ջեկ Անտոնոֆի հետ միասին Սվիֆթը համահեղինակել և համատեղ ներկայացրել է երգը։

«New Year's Day (երգ, Թեյլոր Սվիֆթ)»
Թեյլոր Սվիֆթի երգը
Լեզուանգլերեն
ԼեյբլBig Machine Records
ՀեղինակԹեյլոր Սվիֆթ և Ջեկ Անտոնոֆ
ՊրոդյուսերՋեկ Անտոնոֆ և Թեյլոր Սվիֆթ

Պատմություն և թողարկում

«New Year's Day» երգը գրվել է Թեյլոր Սվիֆթի և Ջեկ Անտոնոֆի կողմից։ Երգի ստեղծման պատմությունն Անտոնոֆը նկարագրել է հետևյալ կերպ․

Երգը ստեղծվել է իմ տանը շատ արագ։ Մենք այն մեքենագրեցինք հաջորդ առավոտյան՝ համոզվելու համար, որ այն երազ չէ[3]։

Որպես ներշնչանքի աղբյուր՝ հանդես է եկել Նոր տարվա նախօրյակին նվիրված երեկույթը Սվիֆթի լոնդոնյան բնակարանում։ Խոսքերի մասին Սվիֆթն ասել է․

Ես մտածում էի՝ ինչպես են բոլորը խոսում և մտածում այն մասին, թե ում ես համբուրում կեսգիշերին [...] Բայց ես մտածում էի, որ կա ավելի ռոմանտիկ մի բան, թե ով է քեզ հետ դիմավորում Նոր տարին։ Ո՞վ քեզ դեղահաբ կտա և կմաքրի տունը։ Ես կարծում եմ, որ դա ավելի տևական է[4][5]։

«New Year's Day»-ը վերջին երգերից էր, որը հանդիսավոր կերպով ներկայացվել է նախքան «Reputation» ալբոմի թողարկումը։ Այն տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին[6]։ 2017 թվականի նոյեմբերի 27-ին երգը ներկայացվել է ամերիկյան «Country Airplay» շքերթում՝ որպես ալբոմի չորրորդ սինգլ[7]։

Քննադատական ընկալում

Երգը հիմնականում արժանացել է դրական արձագանքի։ Վուլտուրն ասել է․ «New Year's Day» երգը «Reputation» ալբոմի ամենալավ երգը չէ, բայց լավագույններից մեկն է, և մնացած լավ երգերի նման այն աչքի է ընկնում հատուկ զգացողությամբ, որն առաջ է տանում ալբոմը[8]։

Առևտրային ներկայացում

Երգը զբաղեցրել է «Hot Country Songs» շքերթի 40-րդ հորիզոնականը, այնուհետև բարձրացել մինչև 33-րդը։ Այն նաև զբաղեցրել է «Country Airplay» շքերթի 41-րդ հորիզոնականը։ Դա Սվիֆթի առաջին հայտնվելն էր այս շքերթներում՝ սկսած 2014 թվականին «Shake It Off» սինգլի թողարկումից[7]։ «Canadian Country chart» շքերթում երգը զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը։

Կենդանի ներկայացում

«New Year's Day» երգի ներկայացումը կենդանի հնչողությամբ ձայնագրվել է 2017 թվականի հոկտեմբերին՝ «Reputation» ալբոմի գաղտնի սեսիաներից մեկի ժամանակ Սվիֆթի՝ Ռոդ Այլենդի տանը[9]։ Նա նաև ներկայացրել է երգը «The Tonight Show Starring Jimmy Fallon»-ի մի դրվագում 2017 թվականի նոյեմբերի 13-ին[10][11]։ Երգը նաև «Reputation Stadium Tour» շրջագայության կանոնավոր մասն էր կազմում և «Long Live» երգի հետ միասին ներկայացվել է դաշնամուրով[12]։

Անձնակազմ

«Reputation» ալբոմի վրա աշխատել են․

  • Թեյլոր Սվիֆթ - մենակատար, երգի հեղինակ, բեք-վոկալ, պրոդյուսեր
  • Ջեկ Անտոնոֆ - պրոդյուսեր, ծրագրավորող, գործիքավորող, սինթեզավորող
  • Լաուրա Սիսկ - ինժեներ
  • Սերբան Գենեա - միքսող
  • Ջոն Հեյնս - միքսող ինժեներ
  • Ռենդի Մերիլ - համակարգող

Շքերթներ

Շքերթ (2017-18)Զբաղեցրած հորիզոնական
Բելգիական (Ultratop)[13]33
Կանադական (Canadian Hot 100) (Billboard)[14]50
Ամերիկյան «Hot Country Songs» (Billboard)[15]33
Ամերիկյան «Country Airplay» (Billboard)[16]41

Թողարկման պատմություն

ՄարզԱմսաթիվՁևաչափԼեյբլ(ներ)Աղբյուր
ԱՄՆ2017 թվականի նոյեմբերի 27Country radioBig Machine Records[2]

Ծանոթագրություններ