Oneworld

Oneworld, որը հանդես է գալիս oneworld® ապրանքանիշի ներքո, համաշխարհային 3 առաջատար ավիաընկերությունների դաշինքներից մեկն է[1]. մյուս երկուսն են Star Alliance և Sky Team[2]։ Այն հիմնադրվել է 1999 թվականի փետրվարի 1-ին Նյու Յորքում[3]։ «Պայծառ Ճանապարհորդություն» կարգախոսի ներքո այն օրական սպասարկում է 1100 օդանավակայաններ շուրջ 170 տարածաշրջաններում[4], օրական իրականացնելով ավելի քան 14000 թռիչքներ շուրջ 1000 ուղղություններով։

Oneworld
Изображение логотипа
ՏեսակԱվիացիոն ալյանս
Հիմնադրված է1999
ՀիմնադիրAmerican Airlines
ՎայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Արդյունաբերությունավիացիոն արդյունաբերություն
Կայքoneworld.com
 Oneworld Վիքիպահեստում

Oneworld -ը իր անդամ ավիաընկերությունների 3500 ինքնաթիռներից բաղկացած համակցված նավատորմով տարեկան 550 միլիոն ուղևոր է փոխադրում՝ ապահովելով տարեկան 135 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր եկամուտ[5]։

Oneworld -ը իր հաճախ թռչող ուղևորների համար սահմանել է հատուկ Emerald կամ Sapphire[6] կարգավիճակ, որոնց, ինչպես նաև Առաջին կամ Բիզնես դասերի ուղևորները կարող են մուտք գործել աշխարհի տարբեր օդանավակայանների ավելի քան 650 լաունջ սրահներ՝ անկախ նրանից, թե Oneworld -ի անդամ որ ավիաընկերությունով եք թռչում[7]։

Դաշինքը իր մեջ ներառում է 14 անդամ ավիաընկերություններ[8]. Alaska Airlines[9], American Airlines[10], British Airways[11], Cathay Pacific[12], Finnair[13], Iberia[14], Japan Airlines[15], Malaysia Airlines[16], Qantas[17], Qatar Airways[18], Royal Air Maroc[19], Royal Jordanian[20], S7 Airlines[21] և SriLankan Airlines[22]։

Պարգևներ

Oneworld® Alliance-ը 2021 Business Traveller UK Awards մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է լավագույն ավիաընկերության դաշինք՝ նվաճելով այդ տիտղոսը իններորդ տարին անընդմեջ[23]։ Նույն տարում Oneworld-ը բրիտանական հեղինակավոր Skytrax-ի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն ավիաընկերությունների դաշինք՝ արժանանալով World’s Best Airline Alliance 2021[24] տիտղոսին։

Ծանոթագրություններ