Skytrax

Մեծ Բրիտանիայում հիմնադրված միջազգային ավիափոխադրումների և օդանավակայանների ոլորտի հեղինակավոր վարկանիշային կազմակերպություն

Skytrax-ը միջազգային ավիափոխադրումների վարկանշային հեղինակավոր գործակալություն է[1]։ Հիմնադրվել է 1989թ. Լոնդոնում, Միացյալ Թագավորություն[2]։ Ընկերությունը ունի առանձին գնահատման համակարգեր և սահմանված չափորոշիչներ[3] ավիաընկերությունների[4], օդանավակայանների[5] և 2020թ.-ին ներդրված նոր՝ COVID-19 Անվտանգության Գնահատման Համակարգ՝ թե ավիաընկերությունների[6], թե օդանավակայանների[7] համար։ Skytrax-ի կողմից Ավիաընկերություններին և Օդանավակայաններին շնորհվող աստղերը առաջատար միջազգային գնահատման համակարգեր են, որոնք դասակարգում են ավիաընկերություններն ու օդանավակայանները ըստ արտադրանքի և անձնակազմի սպասարկման որակի։ Skytrax-ը գործարկել է նաև COVID-19-ով պայմանավորված անվտանգության աստղային համակարգ, որը ներառում է աշխարհի ավիաընկերություններն ու օդանավակայանները՝ ապահովելով ավիաընկերությունների և օդանավակայանների COVID-19 հիգիենայի և անվտանգության միջոցների անկախ և փորձագիտական գնահատում, կորոնավիրուսային պանդեմիայի ընթացքում ավիաընկերությունների և օդանավակայանների կողմից ներդրված հիգիենայի բարելավման ընթացակարգերի և համակարգերի համալիր վերլուծությամբ. այն հիմնված է օդանավակայանում ավիաընկերության և ինքնաթիռի թռիչքների չափանիշների մասնագիտական և գիտական հետազոտության վրա։

Skytrax
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1989
ՎայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն և Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Կայքairlinequality.com(անգլ.) և skytraxratings.com(անգլ.)
 Skytrax Վիքիպահեստում
Skytrax-ի նախկին պատկերանշանը

Skytrax-ի Ավիաընկերությունների Աստղային Համակարգը[8] շնորհվում է ընկերության աուդիտորական գրասենյակի կողմից ավիաընկերության որակի չափանիշների մանրամասն, մասնագիտական վերլուծության արդյունքում։

Այն ներառում է ավիաընկերության ծառայությունները ավիաընկերության հանգույցում և ինքնաթիռի ստանդարտները բոլոր կիրառելի խցիկներում / օդանավերում[9]։ Վարկանշային համակարգում օգտագործվում է ավիաընկերության որակի սանդղակ 1-ից մինչև բացառիկ 5-աստղային համակարգ[10]։

Skytrax -ի Օդանավակայանների Աստղային Համակարգը[11] սահմանում է ապրանքների և ծառայությունների որակի գնահատում օդանավակայաններում։

Ապրանքի վարկանիշը ներառում է տերմինալների դասավորությունը, դիզայնը, հարմարավետությունը, սպասարկումը և մաքրությունը, ներառյալ այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են նստատեղերը, լվացարանները, WiFi-ի հասանելիությունը, գնումները, սնունդը և խմիչքները[12]։

Ծառայությունների վարկանիշը ներառում է օգնության ծառայություն, սպասարկող անձնակազմ, խանութների, ռեստորանների, սրճարանների աշխատակիցներ և պաշտոնական անձնակազմ, ինչպիսիք են ներգաղթի, ոստիկանության, անվտանգության և մաքսային ծառայությունները։ Ծառայության գնահատումը դիտարկում է արդյունավետությունը, հետևողականությունը, անձնակազմի վերաբերմունքը, սպասարկման հյուրընկալությունը, բարյացակամությունը և լեզվական հմտությունները[13]։

Skytrax-ի Օդանավակայանների Աստղային համակարգում օգտագործվում է օդանավակայանի որակի սանդղակ՝ 1-ից մինչև բացառիկ 5-աստղային[14] համակարգ, որը իր մեջ ներառում է 30 տարբեր հաճախորդների հետ շփման կետեր, սկսած օդանավակայանի կայքից եւ վերջացրած տերմինալի հյուրանոցների որակով։

Skytrax -ի կողմից հատուտ ավիաընկերությունների COVID-19 Անվտանգության Գնահատման Համակարգ[15]

Skytrax-ի COVID-19 Ավիաընկերությունների Անվտանգության Աստղային համակարգը 3-ից մինչև 5-աստղանի համակարգ է։ Skytrax-ի աուդիտի է ենթարկում ավիաընկերության ինքնաթիռների մաքրման և ախտահանման ընթացակարգերը, սրահում օդափոխությունը, պարտադիր դիմակների կրումը, ձեռքի ախտահանիչ նյութերի տրամադրումը և օդանավակայանի սպասասրահներում և օդանավերում հարմարեցված սպասարկումը։

Ավիաընկերությունների համար COVID-19-ի անվտանգության միջոցառումների գնահատման ամենաբարձր չափանիշը 5-աստղն է։

Skytrax-ի COVID-19 Օդանավակայանների Անվտանգության Աստղային համակարգը կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ օդանավակայանի հիգիենայի և անվտանգության միջոցառումների վստահելի գնահատման և որակավորման համակարգ է՝ հիմնված կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ օդանավակայանի կողմից ներդրված հիգիենայի բարելավման ընթացակարգերի և համակարգերի համալիր մասնագիտական հետազոտության և վերլուծության վրա։

COVID-19-ի անվտանգության աուդիտը ուսումնասիրում է ավելի քան 175 անվտանգության արձանագրություն, որոնք ներդրվել են օդանավակայանների կողմից COVID-19- ի ընթացքում` հաճախորդների և անձնակազմի անվտանգությունը բարձրացնելու համար, գնահատում է օդանավակայանի կողմից առողջության, հիգիենայի և անվտանգության միջոցառումների իրականացումը` համաձայն ICAO խորհրդի ավիացիոն վերականգնման աշխատանքային խմբի առաջարկությունների, Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) Ավիացիոն Անվտանգության արձանագրության համաձայն։

Skytrax-ի COVID-19 Օդանավակայանների Անվտանգության Աստղային համակարգը համակարգը իրենից ներկայացնում է 2-ից[16] մինչև 5-աստղանի[17] համակարգ։

Ծանոթագրություններ