PlayStation 5

PlayStation 5, ճապոնական Sony Interactive Entertainment ընկերության կողմից մշակված խաղային համակարգ։

PlayStation 5
Изображение логотипа
ՄշակողSony Interactive Entertainment
Սերիայի մասPlayStation
Թողարկման թվականնոյեմբերի 12, 2020[1], նոյեմբերի 19, 2020[1] և դեկտեմբերի 11, 2020[2]
ԿառավարումDualSense?, Media Remote? և PlayStation Move
🌐playstation.com/ps5
 PlayStation 5 Վիքիպահեստում

PlayStation 5-ը պատկանում է PlayStation խաղային համակարգերի ընտանիքին և PlayStation 4-ի հաճորդողն է։

Վաճառքը մեկնարկել է 2020 թվականի նոյմբերի 12-ին ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, իսկ 2020 թվականի նոյեմբերի 19-ին այլ երկրերում[3]։

Մշակումը պաշտոնապես հաստատվել է 2018 թվականի հոկտմբերին[4], իսկ առաջին տեղեկությունները հայտնվեցին 2019 թվականի ապրիլին[5]։

PlayStation 5 անվանումը առաջին անգամ պաշտոնապես օգտագործվել 2019 թվականի հոկտենբերին[6], իսկ մինչ այդ այն անվանվում էր խաղային համակարգի հաջորդ սերունդի[5]։

Ի տարբերություն նախկին մոդելների, PlayStation 5-իում կոշտ սկավառակի փոխարեն օգտագործվում է կոշտ կրիչ (SSD)։ Նոր համակարգը թույլ է տալիս ավելի հզորացնել սարքը։ Ինչպես նաև SSD-ին կարող է օգտագործվել, որպես վիտուալ օպերատիվ հիշողություն, այսպիսով հնարավորություն է ստեղծվում ավելացնել օպերատիվ հիշողության՝ 16 ԳԲ նախնական ծավալը։

Սարքը օժտված է APU-ով, որը ապահովում է 4K կետայնություն և 120 Հց կադրերի թարմացում։

PlayStation 5-ի գլխավոր հակառակորդը համարվում է Xbox Series X խաղային համակարգը[7]։

Մշակման պատմություն

2018 թվականի մայիսի 22-ին Sony-ի ընկերության պաշտոնական միջոցառման ժամանակ, Ջոն Կոդերը The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցի ժամանակ նշեց, որ «PlayStation բրենդի համար հաճորդ քայլը կարվի 2021 թվականի մարտին»[8]։ 2018 թվականի հոկտեմբերին Financial Times պարբերականին տված հարցազրույցի ժամանակ, Sony տնօրեն Կէնիտերի Եյսիդան, PlayStation 5-ի մասին պտտվող լուրերի հետ կապված, հաստատեց այն փաստը, որը նոր սերնդի խաղային համակարգը գտնվում է մշակման մեջ[4]։ Ավելի քիչ քան կես տարի անց, 2019 թվականի ապրիլի 16-ին, գլխավոր ճարտարապետ Մարկ Չերնին, Wired ամսագրին տված իր հարցազրույցի ժամանակ, առաջին անգամ որոշոկի տեղեկություններ տրամադրեց, որ սերնդի PlayStation-ի մասին։ Իր խոսքերով, այդ պահին համակարգը մշակման մեջ էր գտնվում ավելի քան 4 տարի, և Sony-ին արդեն դեվկիտներ էր ներկայացնում առանձին ստուդիաների[5]։

2019 թվականի հուլիսին CNET կայքին տված հարցազրույցի ժամանակ, Sony Interactive Entertainment-ի գլխավոր տնօրեն Ջիմ Ռայանը հայտարարեց, որ նոր սերնդի խաղային համակարգը կարող է արտածել պատկերը 4K կետայնությամբ[9][10]։ Ավելի ուշ, հոկտմբերին Ջիմ Ռայանը պաշտոնապես հաստատեց նոր խաղային համակարգի անվանումը։ Հավելելով, որ խաղային համակարգը վաճառքի կհանվի 2020 թվականի վերջում[6][11]։ 2020 թվականի հունվարի 7-ին Sony-ին CES 2020 ժամանակ ներկայացրեց PlayStation 5-ի պաշտոնական լոգոտիպը[12]։

2020 թվականի հուլիսի 11-ն կայացավ առաջին էքսկյուզիվ խաղերի ցուցադրումը։ Ինչպես նաև ցուցադրվեց նոր խաղային համակարգի դիզայնը և որոշ հավելումներ կապված խաղային համակարգի հետ[13]։ 2020 թվականի սեպտեմբերի 17-ին կայացավ մեծ կոնֆերանս, որի ընթացքում պաշտոնապես ցուցադրվեց խաղային համակարգը և հայտարարվեց վաճառքի մեկնարկի սկզբի մասին։

Տեխնիկական բնութագիր

Կենտրոնական պրոցեսսոր

PlayStation 5-ի համար օգտագործվում է նորագույն 8 միջուկանի և 16 հոսքանի կենտրոնական պրոցեսսոր, մշակված AMD ընկերության կողմից[14]։

Գրաֆիկական պրոցեսսոր

Որպես գրաֆիկական պրոցեսսոր համակարգում տեղադրված է Radeon Navi չիպը, որը աշխատում է 2,23 ԳՀց հաճախականությամբ։

Այսպիսի բարձր հաճախականությունը պատճառ հանդիսացավ, որ մշակողները համակարգի հովացման համակարգում օգտագործեն հեղուկ մետաղ[15]։

Այլ հատկություններ

PlayStation 5-ի համար որոշում ընդունվեց հրաժարվել կոշտ սկավառակներից և օգտագործել ավելի արագ գործող հիշողության կրչներ՝ SSD։ Այսպիսով, համակարգը ավելի արագ է կարդում, ներբեռնում և արտածում տվյալներ ի տարբերույթուն իր նախկին մոդելների[6][16]։ 2020 թվականի մարտի 8-ին առցանց անց կացվաց կոնֆերասի ժամանակ, պարզ դարձավ, որ նոր խաղային համակարգում տեղարված կլինեն կոշտ կրիչներ սկսած 825 Գբ ծավալից[17]։

SSD-ն օգտատերերը կարող են օգտագործել օպերատիվ հիշողության ավելացման համար։ Ինչպես նաև կարող են ավելացնել նոր կոշտ կրինչներ ունեցած ներքին հիշողությունը ավելացնելու համար։ Անցումը կոշտ կրիչների կնվազեցնի խաղերի ծավալը։

PlayStation 5-ում տեղադրված է GDDR6 ստանդարտով աշխատող 16 Գբ օպերատիվ հիշողություն[18]։

PlayStation 5-ը օժտված է սկավառակ կարդալու՝ Ultra HD Blu-ray հնարավորությամբ, որը թույլ է տալիս օգտագործել մինչև 100 Գբ ծավալով սկավառակներ։ Խաղային համակարգը հնարավորություն է տալիս օգտատիրոջը ամբողջությամբ ղեկավարել տեղադրման գործընթացը՝ նա կարող է ընտրել խաղի, որ հատվածները տեղադրվեն, իսկ որոնք ոչ[11]։

Դիզային

Խաղային համակարգ

PlayStation 5-ը մշակված է սև գույնով սպիտակ հատվածներով։ Համակարգը վաճառքում հասանելի է երկու տարբերակով՝ առանց սկավառակ կարդալու հնարավորության՝ Digital Edition և բազային տարբերակը այդ հնրավարություննով։

Խաղային համակարգի չափերը․՝

  • Սկավառակի վահանակով՝ 39 х 11 х 25 սմ, քաշը՝ 4,5 կգ
  • Առանց վահանակի՝ 39 х 9,5 х 25 սմ, քաշը՝ 4 կգ։

Խաղային վահանակ

PlayStation 5-ի խաղային վահանակը կրում է նոր անվանում՝ DualSense։ Wired պարբերականի լրագրող Պիտեր Ռուբինը՝ նշում է, որ վահանակը ավելի ծանր է, նախկին տարբերակների համեմատ։

Վաճառքի մեկնարկ և արժեք

2020 թվականի սեպտեմբերի 16-ին Sony ընկերության ցուցադրման ժամանակ, պարզ դարձավ համակարգի գինը վաճառքի սկզբին։ ԱՄՆ-ի համար 399/499 $, Եվրոպայի համար (բացառությամբ Մեծ Բրիտանիայի 359/459 £)399/499 €, իսկ Ճապոնիայում 39 980 և 49 980 ¥[19][20]։

Նշված արժեքը, չի ազդում սարքերի և արտադրական ծախսերի վրա, ամեն վաճառված PS5 ճապոնականն ընկերությունը կարող է կորցնել մինչև 180 դոլար[21]։

Ծանոթագրություններ