Reddit

Reddit (/ˈrɛdɪt/)[1], նորությունների սոցիալական ցանց, որում օգտատերը կարող է տեղադրել իրեն դուր եկած ինչ-որ հղում այլ կայքից[2]։ Ինչպես շատ այլ նմանատիպ կայքերում, այստեղ էլ կա քվերակման համակարգ հավանած խմբերին՝ կայքում ամենահայտնի նմանատիպ խումբը կայքի հիմնադիրների խումբն է[3]։ Կայքը ըստ Alexa Internet-ի և SimilarWeb-ի կողմից տրամադրած վիճակագրության զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը իր այլցելության թվաքանակով[4]։


Изображение логотипа
reddit.com
Տեսակսոցիալական ցանց, social news website?, բջջային հավելված, aggregator?, օգտագործողի կողմից ստեղծված բովանդակության հարթակ և առցանց համայնք
Շտաբ կայանՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՍեփականատերCondé Nast և Reddit Inc.?
ՀեղինակSteve Huffman?, Ալեքսիս Օհանյան և Աարոն Շվարց
Բացվածհունիսի 23, 2005
 Reddit Վիքիպահեստում

Ստեղծողները բացատրում են «Reddit» անունը բառախաղով՝ «I read it on Reddit»[5]։

Պատմություն

Reddit-ը հիմնադրվել է 2005 թվականի հունիսին Վիրջինիայի համալսարանի շրջանավարտներ Ալեքսիս Օհանյանի և Սթիվեն Հաֆֆմանի կողմից[6]։ Նախագծի համար առաջին ֆինանսավորումը նախագիծը ստացել է վենչուրյան «Y Combinator» ֆոնդի կողմից։ 2006 թվականի հունվարին, թմին միացավ Ահարոն Շվարցը, այն բանից հետ երբ միավորեց իր նախագիծ՝ Infogami-ը Reddit-ի հետ։ 2006 թվականի հոկտեմբերի 31-ին «Wired», «Condé Nast Publications» սեփականատերը գնեց նախագծը, որից հետո Ահարոնը հեռացվեց։

2008 թվականի հուլիսի 18-ին Reddit-ը դարձավ բաց-կոդով նախագիծ, բացի հակասպամի վրա աշխատող կոդի[7]։

2010 թվականին կայքի օգտատերերը հավաքեցին ավելի քան 180 հազար դոլլար Հայիթիի երկրաշարժից տուժածների օգնության համար[8]։

2011 թվականի սեպտեմբերից Reddit սկսեց գործել «Condé Nast» դուտր ընկերություն՝ «Advance Publications»-ի ղեկավարության ներքո։

2012 թվականի հունվարին Reddit-ը հայտարարեց, որ 12 ժամով դադարեցնում է կայքի գործունեությունը, քանի-որ ընկերությունը մասնակցում էր Stop Online Piracy Act-ին[9]։

The Button

2015 թվականի ապրիլի 1-ին Reddit-ում հայտնվեց /r/thebutton ենթաբաժինը։ Այն պարունակում է սեղմակ, ժամանակաչափ, որը կատարում էր 60-ից հետ հաշվարկ, հաշվիչ և կարճ հաղորդագրություն։ Հաղորդագրության մեջ ասվում էր, որ սեղմակը կարող են սեղմել այն մարդիկ, ովքեր նախկինում խումբ են բացել ապրիլի 1-ին և, որ սեղմակին կարելի է սեղմել միայն մեկ անգամ։ Սեղմակի սեղմումը հանգեցնում էր հետհաշվարկի մեկնարկին և հաշվիչը ավելանում էր մեկ նշով։ Այն օգտատերը, որը մասնակցում էր քննարկմանը նշում էր հատուկ շրջանակով։ Ով չի սեղմել սեղմակը՝ նշվում էր մոխրագույն գույնի շրջանով։ Այս փորձարկումը ավարտվեց 2015 թվականի հուլիսի 5-ին[10]։

Համայնքներ

Alexa Internet-ի կողմից տրված վիճակագրություն 2019 թվականի ապրիլի 7-ին տվյալներով
ԵրկիրՏեղը երկրում
 ԱՄՆ6
 Կանադա7
 Ավստրալիա7
 Միացյալ Թագավորություն10
 Գերմանիա29

Կայքի օգտատերերի 53 % տղամարդիկ են, իսկ 54 %-ը ապրում է ԱՄՆ-ում[11]։ 2013 թվականի տվյալներով ԱՄՆ-ի համացանցից օգտվող բարձր տարիքային կազմի 6 %-ը օգտվում է Reddit, բացի դա կայքի օգտատերերի մեծ մասը շարունակում է մնալ 18-29 տարիքային կազմը[12]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ