Սլոանի թվայնացված երկնքի հետազոտություն

(Վերահղված է SDSS ծրագիրից)

Սլոանի թվայնացված երկնքի հետազոտություն, (անգլ.՝ Sloan Digital Sky Survey}, SDSS) լայնածավալ բազմա-սպեկտր աստղալուսանկարման և սպեկտների ուսումնասիրման հետազոտություն, որի ընթացքում օգտագործվել է 2,5 մ լայն տեսադաշտով օպտիկական աստղադիտակը Ապաչի Փոյնթ աստղադիտարանում, որը գտնվում է ԱՄՆ, Նյու Մեքսիկո նահանգում։ Ծրագիրը անվանվել է Ալֆրեդ Պ. Սլոանի ֆոնդի անունով, որը և տրամադրել է հետազոտության ֆինանսավորման մեծ մասը։

Սլոանի թվայնացված երկնքի հետազոտություն
Տեսակաստղագիտական հետազոտություն
Երկիր ԱՄՆ
ՀապավումSDSS
Հիմնադրված2000
ՆպատակներԱստղագիտական հետազոտություններ
Գլխադասային գրասենյակԱպաչի Փոյնթ աստղադիտարան
Անվանված էԱլֆրեդ Պ. Սլոանի ֆոնդ
Կայքsdss.org

Տվյալների հավաքումը սկսվել է 2000 թվականին[1], իսկ վերջնական լուսանկարչական տվյալները ստանալուց հետո, ծրագրի արդյունքները ծածկում էին երկնքի ավելին քան 35%, ներառելով մոտ 500 միլիոն մարմինների ֆոտոմետրիկ դիտարկումներ և ավելին քան 3 միլիոն մարմինների սպեկտրներ։

8-րդ տվյալների թողարկման մեջ (DR8), որը հրապարակվել է 2011 թվականի հունվարին[2] ներառվել են բոլոր ֆոտոմետրիկ դիտարկումները կատարված SDSS ծրագրի խցիկով, որոնք ծածկում են 14 555 քառակուսի աստիճան երկինք (մի փոքր ավելին քան ամբողջ երկնքի 35%)։ 9-րդ տվյալների թողարկումը (DR9), որը թողարկվել է 2012 թվականի հուլիսի 31-ին[3] ներառում է հետազոտության սպեկտրոգրաֆիկ տվյալները, ավելին քան 800 000 նոր սպեկտրներ, որոնցից ավելին քան 500 000 սպեկտրները վերաբերվում են տիեզերքի 7 միլիարդ տարի հնության վիճակին (մոտավորապես տիեզերքի գոյության ամբողջ ժամանակահատվածի կեսը)[4]։ 10-րդ տվյալների թողարկումը (DR10), թողարկված 2013 թվականի հուլիսի 31-ին[5] ներառում է նախկինում հրապարակված բոլոր տվյալները, ինչպես նաև նոր սպեկտրոգրաֆիկ APOGEE սարքով կատարված Ծիր Կաթինի աստղերի բարձր թույլտվությամբ ավելին քան 57 000 ինֆրակարմիր սպեկտրներ։ DR10-ում նաև ավելացվել են ավելին քան 670 000 նոր հեռավոր գալակտիկաների և քվազարների սպեկտրներ։ Հանրային հասանելությունում գտնվող բոլոր լուսանկարները կատարվել են 1998-ին 2009 թվականները։

Հետազոտություններ

SDSS ծրագիրը օգտագործում է 2.5 մ լայն տեսադաշտով օպտիկական աստղադիտակ, որը 1998-ից 2009 թվականները աշխատել է լուսանկարման և սպեկտոգրաֆիայի ռեժիմներում։ լուսանկարչական խցիկը այլևս չի օգտագործվում սկսած 2009 թվականի վերջից։ Դրանից հետո աստղադիտակը օգտագործվում է միայն որպես սպեկտրոգրաֆ։

Լուսանկարումը կատարվել է ֆինգ ֆիլտրներից բաղկացած համակարգով (u, g, r, i և z)։ Ստացված լուսանկարները մշակվում էին ստանալու համար նրանց վրա առկա մարմինների ցանկեր, որտեղ նշվում էին բազմաթիվ տվյալներ, այնպիսիք ինչպես՝ երևում էին արդյոք նրանք կետի նման, թէ ձգված (ինչպես օրինակ գալակտիկաները) և ինչպիս էր կապված ԼԿՍ սարքի վրա ընկնող լույսի պայծառությունը տեսանելի աստղագիտական մեծության հետ։

Աստղադիտակի լուսանկարչական խցիկը բաղկացած է երեսուն ԼԿՍ չիպերից, որոնցից ամեն մեկի թույլտվությունն է 2048×2048 փիքսել, ընդամենը մոտ 120 Մեգափիքսել[6]։ Չիպերը տեղադրված են վեցական, հինգ շարքով։ Ամեն շարքը ունի տարբեր օպտիկական ֆիլտր, հետևյալ միջին ալիքի երկարություններով 355,1, 468,6, 616,5, 748,1 և 893,1 նմ, 95% ամբողջական տեսանելությամբ հետևյալ մագնիտուդների համար 22,0, 22,2, 22,2, 21,3 և 20,5, u, g, r, i, z ֆիլտտրների համար համապատասխանաբար[7]։ Ֆիլտրները տեղադրված են խցիկում հետևյալ հերթականությամբ r,i,u,z,g։ Լուսանկարների որակը ապահովելու համար խցիկը սառեցվում էր մինչև 190 կելվին (մոտ −80 °C) հեղուկ ազոտով։

Այս լուսանկարների տվյալների հիման վրա աստղերը, գալակտիկաները և քվազարները ընտրվում են սպեկտրի ուսումնասիրման համար։ Սպեկտրոգրաֆը աշխատում է օգտագործելով ալյումինե թիթեղներ, որոնց վրա հատուկ գայլիկոնվում են անցքեր ամեն դիտարկվող օբյեկտների համար[8]։ Ամեն անցքը տեղակայված է հատուկ, որոշակի թիրախ օբյեկտի համար, հետևաբար ամեն տեսադաշտի համար անհրաժեշտ է հատուկ թիթեղ։ Սկզբում տեղադրված սպեկտրոգրաֆը հնարավորություն ուներ միաժամանակ գրանցել մինչև 640 սպեկտրներ, բարելավումից հետո այն գրանցում է մինչև 1000 սպեկտրներ մի անգամից։ Ամեն գիշեր սպեկտրների դիտարկումների համար կիրառվում են վեցից ինը թիթեղներ։

Ամեն գիշեր աստղադիտակը գեներացնում է մոտ 200 ԳԲ տվյալներ։

Արդյունքներ

Բացի ծրագրի հրապարակված արդյունքների, ընթացքում հավաքված տվյալները օգտագործվում են նաև բազմաբնույթ այլ աստղագիտական հետազոտություններում։ SDSS ծրագրի վեբկայքը պարունակում է այս հետազոտությունների ամբողջական ցանկը, որոնք վերաբերվում են հեռավոր քվազարների ուսումնասիրություններին[9],, գալակտիկաների բաշխվածությանը, մեր գալակտիկայում աստղերի հետազոտություններին, ինչպես նաև այնպիսի թեմաներին, ինչպիսին են մութ նյութը և մութ էներգիան են։

Քարտեզներ

Հիմնվելով 9-րդ տվյալների թողարկման տվյալների վրա ստեղծվել է նոր գալակտիկաների և հեռավոր սև խոռոչների 3D քարտեզ, որը հրապարակվել է 2012 թվականի օգոստոսի 8-ին[10]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ