SIMBAD (տվյալների բազա)

SIMBAD (անգլ.՝ Set of Identifications, Measurements, and Bibliography for Astronomical Data–«Նույնականացումների, չափումների և մատենագրությունների հավաքածու»), աստղագիտական այնպիսի մարմինների տվյալների դինամիկ բազա, որոնք գտնվում են արեգակնային համակարգից դուրս և ամեն օր թարմացվում են։ Ղեկավարվում է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում գտնվող Աստղագիտական տվյալների կենտրոնի կողմից։

Ստրասբուրգի աստղագիտական աստղադիտարան

SIMBAD–ի ստեղծման նպատակը իրենցից հետաքրքրություն ներկայացնող այն աստղագիտական մարմինների մասին տեղեկություններ տրամադրելն է, որոնք ուսումնասիրվել են գիտական հոդվածներում։ Տվյալների բազան իրենից ներկայացնում է մատենագրությունների հավաքածու, նաև հասանելի հիմնական ինֆորմացիաները, ինչպիսիք են օրինակ մարմնի բնույթը, նրա կոորդինատները, մագնիտուդները, սեփական շարժումները և պարալաքսը, արագությունը/կարմիր շեղումը, չափը, սպեկտրային կամ մորֆոլոգիական տեսակը, նաև գրականության մեջ տրված բազմաթիվ անուններ (նույնականացումներ)։

Ստրասբուրգի Աստղագիտական տվյալնեիի կենտրոնի թիմը նաև խաչաձև նույնականացումներ է կատարում` հիմնվելով մի քանի պարամետրերի համատեղելիության վրա` աստղագիտական հուսալի տվյալների սահմաններում[1]։

Ստեղծման պատմություն

SIMBAD–ը ստեղծվել է 1972 թվականին Աստղային նույնականացումների կատալոգի (անգլ.՝ Catalog of Stellar Identifications, CSI) և Մատենագրական աստղերի ինդեքսի (անգլ.՝ Bibliographic Star Index) միաձուլմամբ այն տեսքով, ինչպես գոյություն են ունեցել Մեդոնի համակարգչային կենտրոնում մինչև 1979 թվականին, իսկ այնուհետև ընդլայնվել են ուրիշ գիտական գրականության և այլ կատալոգներից ստացված լրացուցիչ աբյուրների տվյալների հաշվին։

Առաջին ինտերակտիվ օնլայն տարբերակը, որը հայտնի է որպես Տարբերակ 2, հասանելի է դարձել 1981 թվականին[2]։

Տարբերակ 3–ը թողարկվել է 1990 թվականին և գրվել է C ծրագրավորման լեզվով և աշխատում է Ստրասբուրգի աստղագիտական աստղադիտարանի Յունիքս կայաններում։

2006 թվականի աշնանը ստեղծվել է տվյալների բազայի չորրորդ տարբերակը, որը այժմ պահպանվում է PostgreSQL տվյալների բազաների կառավարման համակարգում, նաև ստեղծվել է օգնող ծրագիր, որի ծրագիրը ամբողջությամբ գրված է Ջավա ծրագրավորման լեզվով[3][1]։

2022 թվականի մայիսի 17–ի դրությամբ SIMBAD–ը պարունակել է 13 265 921 աստղագիտական մարմինների մասին տեղեկություն, որոնք ունեն 52 354 421 տարատեսակ նույնականացումներ, 404 351 մատենագրական հղումներ, հոդվածների աստղագիտական մարմինների 29 980 961 հղումներ և 15 093 հապավումներ, որոնք նկարագրված են SIMBAD–ի համար։

SIMBAD տվյալների բազայի պատվին է անվանվել (4692) SIMBAD (1983 VM7) աստղակերպը[4]։

Տես նաև

  • NASA Exoplanet Archive՝ առցանց աստղագիտական էկզոմոլորակների կատարում և տվյալների ծառայություն[5]։
  • VizieR

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ