Science (ամսագիր)

Science (կարդացվում է՝ Սայընս, անգլ.՝ Science-գիտություն), Գիտության զարգացման ամերիկյան միության (անգլ.՝ The American Association for the Advancement of Science - AAAS) գիտական ամսագիրը[3][4]։ Համարվում է գիտական ամենահեղինակավոր ամսագրերից մեկը[5]։ Այն գրախոսվում է, թողարկվում շաբաթը մեկ անգամ և թղթային տարբերակի համար ունի շուրջ 130 000 բաժանորդ։ Քանի որ կազմակերպությունների բաժանորդագրությունը և համացանցի միջոցով հասանելիությունն ապահովում են ավելի մեծ լսարան, ամսագրի ընթերցողների թիվը գնահատվում է շուրջ մեկ միլիոն մարդ[6][7]։

Science
անգլ.՝ Science[1] և արաբ․՝ العلم‎‎
Изображение логотипа
Տեսակգիտական հանդես, գիտական ամսագիր, հանդես և պարբերական
ՀապավումScience
Լեզուանգլերեն[1]
Գլխավոր խմբագիրHolden Thorp?
Հիմնադրվել է1880[2]
ՀրատարակիչԳիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա
Հրատարակման վայրNorthern America?
ԳրասենյակՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
ISSN0036-8075 և 1095-9203
OCLC1644869
Պարգևներ
Կայքscience.org(անգլ.)
 Science (journal) Վիքիպահեստում

Ամսագիրը թողարկվում է անգլերենով։ Գտնվում է Վաշինգտոն ԿՇ-ում (ԱՄՆ) և Քեմբրիջում։

Պատմություն

Science-ը հիմնադրվել է 1880 թվականին Նյու Յորքի լրագրող Ջոն Մայքլի կողմից (John Michaels) Թոմաս Էդիսոնի և Ալեքսանդր Բելլի ֆինանսական աջակցությամբ։ Բավարար քանակությամբ բաժանորդներ չունենալու պատճառով 1882 թվականի մարտից ամսագիրը դադարեց հրատարակվել։ Մեկ տարի անց ամերիկացի միջատաբան Սեմյուել Սքադերը (Samuel Hubbard Scudder) վերականգնեց այն։ 1894 թվականին նորից ի հայտ եկան ֆինանսական դժվարություններ, և ամսագիրը 500 ԱՄՆ դոլարով վաճառվեց հոգեբան Ջեյմս Կետտելին (James McKeen Cattell

Կետտելի և AAAS-ի վարչության համաձայնությամբ Science-ը 1900 թվականին դարձավ Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի ամսագիրը[8]։ 20-րդ դարի առաջին քառորդի ընթացքում Science-ում տպագրվեցին մի շարք կարևոր գիտական աշխատանքներ, այդ թվում՝ պտղաճանճերի գենետիկայի (Թոմաս Մորգան), գրավիտացիոն ոսպնյակների (Ալբերտ Այնշտայն) և պարուրաձև գալակտիկաների (Էդվին Հաբլ) մասին հոդվածները[9]։ 1944 թվականին՝ Կետտելի մահվանից հետո, ամսագիրն ամբողջությամբ անցավ AAAS-ին[10][11]։

Խմբագիրներ

Կետտելի մահվանից հետո ամսագիրը տասներկու տարի խմբագիր չուներ, մինչև որ 1956 թվականին խմբագիր դարձավ Գրեհամ Դուշեյնը (Graham DuShane)։ Ֆիզիկոս Ֆիլիպ Հաուգեն (Philip Hauge Abelsonնեպտունիումի հայտնագործողներից մեկը, 1962-ից մինչև 1984 թվականները եղել է ամսագրի խմբագիրը։ Նրա կառավարման ընթացքում գրախոսության արդյունավետությունը բարելավվեց, ինչի արդյունքում արագացավ նոր նյութերի տպագրությունը[12]։ Այդ տարիներին են տպագրվել նաև Ապոլոն ծրագրի և ՁԻԱՀ-ի մասին առաջին հաղորդագրությունները[13]։

1985-1995 թվականներին ամսագրի խմբագիրը եղել է բիոքիմիկ Դենիել Կոշլանդը (Daniel Koshland), իսկ 1995-2000 թվականներին՝ նյարդակենսաբան Ֆլոյդ Բլումը (Floyd Bloom

2000 թվականին Science-ի խմբագիր դարձավ կենսաբան Դոնալդ Քենեդին (Donald Kennedy), 2008 թվականի մարտին նրան փոխարինեց բիոքիմիկ Բրյուս Ալբերտսը (Bruce Alberts)[14]։ 2013 թվականի հունիսին այդ պաշտոնում նշանակվեց Մարշա Մաքնաթը (Marcia McNutt), իսկ 2016 թվականի հուլիսի 1-ին նրան փոխարինեց Ջերեմի Բերգը (Jeremy M. Berg

2009 թվականին Science-ը ընդգրկվեց վերջին 100 տարիների կենսաբանության և բժշկության 100 ամենաազդեցիկ ամսագրերի ցանկում՝ զբաղեցնելով № 3, իսկ «Մոլեկուլային և բջջային կենսաբանություն, բիոտեխնոլոգիա և միջառարկայական ամսագրեր» բաժնում՝ № 1 տեղը։

Հասանելիություն

Հոդվածների ամբողջական տարբերակները AAAS-ի անդամների համար օնլայն հարթակում հասանելի են ամսագրի գլխավոր կայքում։ AAAS-ի անդամներն ունեն ամսագրի բոլոր տարիների պահոցի լիարժեք մուտքի հնարավորություն։ Այդ բաժինը կոչվում է Science Classic, որի մուտքի հնարավորություն կարող են ձեռք բերել նաև արտաքին բաժանորդները լրացուցիչ վճարի դիմաց։

Անհատական և խմբային բաժանորդագրությունը հնարավորություն է տալիս կարդալ բնօրինակ հոդվածները (դա AAAS-ի անդամակցությունից ավելի մատչելի է)։ Science-ի վեբ կայքը ազատ հասանելիություն է ապահովում որոշ բնօրինակ հետազոտությունների և խմբագրական նյութերի, ինչպես նաև պահոցի բոլոր համարների ցանկերի համար։

Ոչ վաղ, քան 5 տարի առաջ հրատարակված բոլոր հոդվածները Science-ի կայքում ազատ են բաժանորդի IP հասցեից հարցում անելու դեպքում։ 5 և ավելի տարի վաղեմություն ունեցող հոդվածները ևս հասանելի են JSTOR-ի միջոցով բաժանորդագրության դեպքում[15]։

Քննադատություն

2013 թվականին բժշկության ոլորտի նոբելյան մրցանակի դափնեկիր Ռենդի Շեկմանը մրցանակը ստանալիս հայտարարեց, որ գիտական առաջատար ամսագրերը, այդ թվում՝ նաև Science-ը, խանգարում են գիտական գործընթացին, քանի որ սեփական հոդվածը առաջատար ամսագրում տեսնելու ցանկությունը գիտնականին դրդում է «ճեղքել անկյունները» և զբաղվել նրանով, ինչը համարվում է նորաձև, այլ ոչ թե գիտության համար կարևոր գործերով։ Շեկմանը խնդիրը համարում էր այն, որ այդպիսի ամսագրերի խմբագիրները ոչ թե գիտնականներ են, այլ հրատարակիչներ, ովքեր նախ և առաջ հետաքրքրված են աղմուկով և մարդկանց վրա տպավորություն գործելով։ Նա խոստացել է իր հոդվածներն այլևս չուղարկել Nature, Cell և Science ամսագրերին[16]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ