Sistar (խումբ)

Sistar (հանգըլ: 씨스타, երբեմն գրում նաև SISTAR), հարավկորեական գյորլ բենդ, որը ձևավորվել է 2010 թվականին, Starship Entertainment-ի հովանավորությամբ։ Խմբի անդամներն են՝ Հյորինը, Բոռան, Սոյուն և Դասոմը[2][3][4]։ Նրանք առաջնաելույթային «So Cool» ստուդիական ալբոմը թողարկվել է 2011 թվականի օգոստոսի 9-ին։ Նրանց երկրորդ Give It to Me ալբոմը թողարկվել է 2013 թվականի հունիսի 11-ին։ Նրանց հիթային երգերն են՝ «So Cool», «Alone», «Loving U» և «Give It to Me»: «So Cool» սինգլը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Billboard Korea K-Pop Hot 100 սինգլային չարթում։

Sistar
Ջախից աջ. Դասոմ, Բոռա, Հյորին, Սոյու
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն씨스타
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ, հիփ հոփ, EDM
Գործունեություն2010-ներկա
ԼեյբլStarship Entertainment[1]
Կապված
Կայքstarship-ent.com/sistar
Անդամներ
Դասոմ
Բոռա
Հյորին
Սոյու
 Sistar Վիքիպահեստում

Պատմություն

2010–12: So Cool, Alone և Loving U

Sistar խումբը ելույթ է ունենում Դեջոն համալսարանի փառատոնին, 2010 թվական

Sistar խումբը իր գործունեությունը սկսեց 2010 թվականի սկզբին՝ նկարահանվելով տարբեր գոզավդներում և մասնակցելով ամսագրերի ֆոտոսեսիաներին[5]։ Նրանց առաջնաելույթային սինգլը կոչվում է «Push Push», որը թողարկվել է 2010 թվականի հունիսի 3-ին[6]։ Առաջնաելույթային կենդանի կատարումը տեղի է ունեցել հունիսի 4-ին, Music Bank երաժշտական հաղորդման շրջանականերում[7]։

Խումբը վերադարձավ օգոստոսի 25-ին, «Shady Girl» երգով։ Տեսահոլովակի նկարահանմանը մասնակցել է Super Junior խմբի Կիմ Հիչուլը[8][9]։ Խումբը ռեկորդային արագությամբ կարողացավ ձեռք բերել մեծ քանակի երկրպագուներ։ Օգոստոսի 28-ին տեղի ունեցավ նրանց համերգը, ելույթի կեսին Բոռան ընկավ բեմի վրա և վնասեց ոտքը։ Խմբի մյուս անդամները դադարեցին երգել և նրան օգնեցին դուրս գալ բեմից։ Մի քանի րոպե անց Բոռան մնժյուս անդամների հետ վերադարձավ բեմ՝ համերգը եզրափակելու համար։ Հոլովակը արագ տարածվեց համացանցում և ցուցադրվեց G4-ի Attack of the Show! օնլայն հղորդմանը և RTL Television-ի նորություններում[10][11]։

Սեպտեմբերի 14-ին խումբը հրավիրվեց ելույթ ունենալու Ճապոնիայում կայանալիք «Հալյու երաժշտական փառատոնին», նրանք միակ կորեական գյորլ բենդ էին, ովքեր ելույթ ունեցան այնտեղ[12]։ Հոկտեմբերի 10-ին խումբը ելույթ ունեցավ թայլանդական Teen Superstar շոուին[13]։ Նոյեմբերին խումբը թողարկեց իր երրորդ «How Dare You» սինգլը[14]։ Դեկտեմբերի 9-ին խումբը մասնակցեց «Ոսկե սկավառակ» մրցանակաբաշությանը և հաղթեց «Տարվա նորեկ» մրցանակը[15]։ Դեկտեմբերի 27-ին Sistar խումբը Music Bank հաղորդմանը «How Dare You» երգով հաղթեցին իրենց առաջին երաժշտական շոուի մրցանակը[16]։

Sistar խումբը ելույթ է ունենում «How Dare You» երգով Cyworld փառատոնին, 2011 թվական

Ապրիլի 27-ին հայտարարվեց, որ խմբի անդամներից կկազմվի ենթախումբ, որը կկոչվի Sistar19, դրա անդամներն են Հյորինը և Բոռան[17]։ Նրանց առաջնաելույթային «Ma Boy» երգը թողարկվել է մայիսի 3-ին[18]։ Sistar19 ենթախմբի առաջնաելույթային կենդանի կատարումը տեղի է ունեցել մայիսի 5-ին[19]։

Օգոստոսի 9-ին թողարկվեց խմբի առաջին ստուդիական ալբոմը, որը կոչվում է «So Cool»[20]: Ալբոմի նույնանուն երգը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Billboard Korea K-Pop Hot 100 չարթում[21]։ Սեպտեմբերի 11-ին խումբը Inkigayo հաղորդման ընթացքում հաղթեց մրցանակ՝ «Mutizen Award» կատեգորիայում[22]։

Ապրիլի սկզբին հայտարարվեց, որ խումբը պատրաստվում է ուղիղ եթերով ելույթ ունենալ, որը կհեռարձակվի ավելի քան 41 երկրներում[23]։ Նրանց առաջին մինի ալբոմը կոչվում է «Alone», թողարկվել է ապրիլի 12-ին և պարունակում է վեց երգ, որոնց պրոդյուսերը Brave Brothers-ն է[24]։ Նրանց երկրորդ Loving U մինի ալբոմը թողարկվել է հունիսի 28-ին։ Խմբի գլխավոր նույնանուն երգի պրոդյուսերը Duble Sidekick-ն է[25]։

2013–15: Give It to Me, սոլո գործունեություն և մինի ալբոմներ

Sistar խումբը Յոն համալսարանի փառատոնին, 2013 թվականի մայիսի 30

2013 թվականի հունվարի 31-ին Sistar19 ենթախումբը թողարկեց իր առաջին «Gone Not Around Any Longer», որի գլխավոր երգը ուներ նույն անունը[26]։ 2013 թվականի մայիսի 16-ին հայտարարեց, որ հունիսի կեսին նրանք կվերադառնան նոր ստուդիական ալբոմով։ Հունիսի 3-ին ցուցադրվեցին Դասոմի և Բոռայի թիզերային նկարները, ապա հաջորդ օրը՝ խմբի նկարները Give It to Me երգի համար, նաև ասվեց որ այն նկարահնվելու է Մուլեն Ռուժի թեմատիկայո։ Ալբոմը թողարկվեց հունիսի 11-ին, այն զբաղեցրեց առաջին հորիզոնականը Gaon հիթ շքերթում[27]։ Հոկտեմբերի 26-ին խումբը «Give It to Me» երգով ներկայացրել է Հարավային Կորեան «ABU TV Song Festival 2013»-ում, որը տեղի է ունեցել Վիետնամի մայրաքաղաք Հանոյում[28]։ Նոյեմբերի 26-ին Հյորինը թողարկեց իր առաջնաելույթային Love & Hate ստուդիական ալբոմը, որը զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը Gaon չարթում։

2014 թվականի հունիսի 5-ին Starship Entertainment լեյբլը հայտարարեց, որ խումբը աշխատում է իր նոր ալբոմի վրա և կվերադառնան հուլիսի սկզբին։ Հուլիսի 21-ին թողարկվեց խմբի երրորդ «Touch N Move» մինի ալբոմը[29][30]։ Մինի ալբոմը մեծ կոմերցիոն հաջողություն ունեցավ, այն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Gaon չարթում և ութերորդը՝ Billboard US World Albums հիթ շքերթում։ Ալբոմի մի այլ երգ, որը կոչվում է «Naughty Hands», թողարկվել է հուլիսի վերջին։ Օգոստոսի 26-ին խումբը թողարկեց չորրորդ «Sweet & Sour» մինի ալբոմը[31]։ Մինի ալբոմը ներառում էր երկու նոր երգ՝ «I Swear» ու «Hold on Tight» և «Loving U», «Gone Not Around Any Longer», «Give It to Me» ու «Touch My Body» երգերի ռեմիքսները։ Դեկտեմբերին խումբը «2014 Mnet Asian Music Awards»-ին հաղթել է «Լավագույն կանացի խումբ» մրցանակը[32]։

Sistar խումբը Կորեայի Հանրապետության անկախության 70-րդ տարելիցին, 2015 թվականի օգոստոսի 14

2015 թվականի հունիսի 22-ին պումբը թողարկեց իր հինգերորդ «Shake It» ալբոմը, որի գլխավոր երգը նույնպես ուներ նույն անունը[33]։ Այն զբաղեցրել է երրորդ հորիզոնականը Gaon չարթում։ Օգոստոսին հայտարարվեց, որ Հյորինը կմիանա «Unpretty Rapstar» հաղորդման երկրորդ եթերաշրջանին։ Օգոստոսի 1-ին խումբը ելույթ է ունեցել Լոս Անջելեսում անցկացվող 2015 KCON փառատոնին։ Օգոստոսի 14-ին նրանք ելույթ ունեցան Կորեայի Հանրապետության անկախության 70-րդ տարելիցին նվիրված համերգին։ Սեպտեմբերի 7-ին Հյորինը համագործակցեց Eluphant-ի անդամ Կիբիի հետ, թողարկելով «The Wall Destroyer» երգը։ Սեպտեմբերի 22-ին Սոյում համագործակցեց 10 cm խմբի անդամ Կվոն Ջոն Յոլի հետ։ Նրանց սինգլը կոչվում է «Lean on Me»:

2016–ներկա։ Insane Love

Հունիսի 1-ին հայտարարվեց, որ խումբը հունիսին կվերադառնա նոր երգով, որը պրոդյուսերը Black Eyed Pilseung-ն է[34]։ Հունիսի 4-ին խումբը և նրա երկրպագուները նշեցին Sistar-ի 6-րդ տարելիցը։ Հունիսի 10-ին լեյբլը թողարկեց Sistar-ի և DJ Soda-ի մաշ ափը։ Հունիսի 14-ին հայտարարվեց նրանց չորրորդ «Insane Love» մինի ալբոմի գլխավոր երգի անունը, այն կոչվում է «I Like That»[35][36]: Հունիսի 20-ին խումբը ուղիղ եթերով ցուցադրեցին գլխավոր երգի տեսահոլովակը։

Խմբի կազմ

Բեմական անունԻ ծնե անունԾննդյան ամսաթիվ
Բոռա (보라)Յուն Բո Ռա (윤보라)30/1/1990
Հյորին (효린)Կիմ Հյո Չոն (김효정)11/1/1991
Սոյու (소유)Կան Ջի Հյոն (강지현)12/2/1992
Դասոմ (다솜)Կիմ Դա Սոմ (김다솜)6/5/1993

Սկավառակագրություն

Ալբոմներ

Ստուդիական ալբոմներ

ԱնվանումԱլբոմի մանրամասներԶբաղեցրած կարգավիճակՎաճառք
KOR
[37]
JPN
[38]
US
World

[39]
So Cool11
Give It to Me
  • Թողարկում՝ հունիսի 11, 2013
  • Լեյբլ՝ Starship Entertainment
  • Ֆորմատ՝ CD, թվային ներբեռնում
5899
  • KOR: 22,365[41]
  • JPN: 1,278
«—» ռելիզը չի հայտնվել հիթ շքերթում կամ չի թողարկվել

Մինի ալբոմներ

ԱնվանումԱլբոմի մանրամասներԶբաղեցրած կարգավիճակՎաճառք
KOR
[37]
JPN
[38]
TW
[42]
US
World

[39]
Alone
  • Թողարկում՝ ապրիլի 12, 2012
  • Լեյբլ՝ Starship Entertainment
  • Ֆորմատ՝ CD, թվային ներբեռնում
3
Loving U
  • Թողարկում՝ հունիսի 28, 2012
  • Լեյբլ՝ Starship Entertainment
  • Ֆորմատ՝ CD, թվային ներբեռնում
11254
Touch N Move
  • Թողարկում՝ հուլիսի 21, 2014
  • Լեյբլ՝ Starship Entertainment
  • Ֆորմատ՝ CD, թվային ներբեռնում
21588
  • KOR: 14,548[45]
  • JPN: 938
Sweet & Sour
  • Թողարկում՝ օգոստոսի 26, 2014
  • Լեյբլ՝ Starship Entertainment
  • Ֆորմատ՝ CD, թվային ներբեռնում
4186
  • KOR: 7,006[46]
  • JPN: 402
Shake It
  • Թողարկում՝ հունիսի 22 22, 2015
  • Լեյբլ՝ Starship Entertainment
  • Ֆորմատ՝ CD, թվային ներբեռնում
36
Insane Love
  • Թողարկում՝ June 21, 2016
  • Լեյբլ՝ Starship Entertainment
  • Ֆորմատ՝ CD, թվային ներբեռնում
317
«—» ռելիզը չի հայտնվել հիթ շքերթում կամ չի թողարկվել

Սինգլեր

ԱնվանումԹվականԶբաղեցրած կարգավիճակՎաճառք

(թվային ներբեռնում)

Ալբոմ
KOR
[49]
KOR
Hot 100

[50]
US
World

[51]
"Push Push"20109*So Cool
"Shady Girl"4
"How Dare You"2
  • KOR: 847,105 (2011 only)[53]
"So Cool"201111
"Alone"2012117Alone
"Loving U"1116Loving U
"Give It To Me"2013116Give It To Me
"Touch My Body"20141*3Touch N Move
"I Swear"16Sweet And Sour
"Shake It"201516Shake It
"I Like That"201615Insane Love
«—» ռելիզը չի հայտնվել հիթ շքերթում կամ չի թողարկվել
«*» Billboard Korea K-Pop Hot 100-ը մեկնարկվել է 2011 թվականի օգոստոսին և ավարտվել 2014 թվականի հուլիսին

Համագործակցություններ

ԱնվանումԹվականԶբաղեցրած կարգավիչակՎաճառքԱլբոմ
KOR
[49]
KOR
Hot 100

[50]
"We Never Go Alone"2010186*Ոչ ալբոմային սինգլեր
"Hot Place"
(feat. Brave Sound)
20111038
  • KOR: 1,032,697 (DL)[60]
"Pink Romance"
(K.Will-ի և Boyfriend-ի հետ)
2519
  • KOR: 979,392 (DL)[61]
"Snow Candy"
(K.Will-ի և Boyfriend-ի հետ)
20131315
  • KOR: 194,438 (DL)[62]
"Love Is You"
(K.Will-ի, Boyfriend-ի, Mad Clown-ի, Ջունգիգոյի և Ջոյոնի հետ)
201414*
  • KOR: 242,907 (DL)[63]
"Softly (Starship Planet-ի այլ արտիստների հետ)"201524
  • KOR: 136,457+
Starship Planet 2015 (single)
«—» ռելիզը չի հայտնվել հիթ շքերթում կամ չի թողարկվել
«*» Billboard Korea K-Pop Hot 100-ը մեկնարկվել է 2011 թվականի օգոստոսին և ավարտվել 2014 թվականի հուլիսին

Այլ երգեր

ԱնվանումԹվականԶբաղեցրած կարգավիճակՎաճառքԱլբոմ
KOR
[64]
"Girls Do It"201126So Cool
"Follow Me"28
"New World"
"Lead Me"201227Alone
"No Mercy"46
"Girls on Top"
"Holiday" (홀리데이)59Loving U
"The Way You Make Me Melt"20132Give It to Me
"Bad Boy"4
"Crying"17
"A Week"39
"Summer Time"34
"If U Want"49
"Hey You"54
"Up and Down"64
"Miss Sistar"66
"Naughty Hands"20147Touch N Move
"But I Love U"19
"Sunshine"39
"OK Go"45
"Wow"55
"Hold on Tight"70Sweet & Sour
"Don't Be Such A Baby"
(애처럼 굴지마) (feat. Giriboy)
201510Shake It
"Bad Guy"
(나쁜놈) (feat. Mad Clown)
24
"Good Time"51
"Go Up"59
"String" (끈)201642Insane Love
"Yeah Yeah"60
"Say I Love You"65
"Wanna Do I" (해볼래)90
"Under the Blanket" (이불 덮고 들어)

Սաունդթրեքեր

ԹվականԱնվանումԶբաղեցրած
կարգավիճակ
Ալբոմ
KOR
[49]
2010"Chronos Soul"84Chronos Sword OST

Հոլովակագրություն

Տեսահոլովակներ

ԱնվանումԹվականՌեժիսոր(ներ)
"Push Push"2010Ջու Հի Սոն[86]
"We Never Go Alone"Անհայտ
"Chronos Soul"
"Shady Girl"Ջու Հի Սոն[86]
"How Dare You"Չո Սու Հյոն[87]
"So Cool"2011Ջու Հի Սոն[86]
"Hot Place"Անհայտ
"Pink Romance"Չան Վոն Սոկ[88]
"Alone"2012Ջու Հի Սոն[89]
"Loving U"Ջու Հի Սոն[90]
"Give It to Me"2013Ջու Հի Սոն[91]
"Touch My Body"2014Ջու Հի Սոն[91]
"I Swear"Lumpens[92]
"Shake It"2015Ջու Հի Սոն[93]
"I Like That"2016Lumpens

Շրջագայություններ

Համերգներ

  • 2012: Femme Fatale[94]
  • 2013: Live Concert: S[95]
  • 2014: Live Concert: S - Hong Kong[96]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Sistar (խումբ)» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան