Monsta X

(Վերահղված է Monsta X (խումբ)ից)

Monsta X (հանգըլ՝ 몬스타엑스, կորեերենի նոր ռոմանականացում՝ Մոնսըթա Էքս), հարավկորեական հիփ-հոփ բոյ-բենդ, կազմված 7 տղաներից։ Ստեղծվել է 2015 թվականի սկզբին «Starship Entertainment»-ի կողմից՝ «NO.MERCY» գոյատևման շոուի արդյունքներով։ Խմբի անվանումը նշանակում է «Հրեշներ, որոնք կնվաճեն քեյ փոփ բեմը», ինչպես նաև գոյություն ունի ևս մեկ նշանակություն. «Իմ աստղ»՝ «Mon»- իմ և «Star»- աստղ բառերից, իսկ «X»- նշանակում է անհայտություն, անսահման ներուժ։ Խմբի պաշտոնական առաջնելույթը կայացել է 2015 թվականի մայիսի 14-ին, «Trespass» մինի-ալբոմով։

Monsta X
2017 Dream Concert in Pyeongchang
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունկորեերեն՝ 몬스타엑스
Ժանրերքեյ փոփ
Գործունեություն2015 (2015)–այժմ (այժմ)
ԼեյբլStarship Entertainment
Պարգևներ
Կայքmonstax-e.com
Անդամներ
Շյո Նու
Վոն Հո
Մին Հյոկ
Կի Հյոն
Հյոնգ Վոն
Ջու Հոն
I.M
 Monsta X Վիքիպահեստում

Պատմություն

Մինչ առաջնելույթը

Գրեթե բոլոր փորձաշրջան անցնող մասնակիցները ընտրված են եղել «Starship Audition» լսումների միջոցով, որոնք «Starship Entertainment»-ը կազմակերպել է Հարավային Կորեայի բազմաթիվ քաղաքներում։

Շյո Նուն մինչև «Starship Ent.»-ում փորձաշրջան անցնող դառնալը, երկար ժամանակ եղել է թրեյնի «JYP Entertainment»-ում, 2009 թվականի լսումների ժամանակ զբաղեցնելով առաջին տեղը[2], պետք է առաջնելույթ ունենար GOT7 խմբի մասնակիցներ՝ JB-ի և Jr-ի հետ, բայց անհայտ պատճառներով լքել է գործակալությունը։ 2011 թվականին կատարել է «Protect The Boss» դորամայի սաունդթրեքը՝ «Now we know why»: 2013 թվականին նկարահանվել է D-UNIT («Talk to my Face») խմբի տեսահոլովակում, ինչպես նաև եղել է հարավկորեական երգչուհի՝ Լի Հյորիի պարային խմբի մեջ, նրա «Bad Girls» սինգլի պրոմոշրջագայության ժամանակ[3]։

Ջու Հոնը 7 տարի շարունակ եղել է թրեյնի «Starship Entertainment»-ում։ 2012 թվականին նկարահանվել է C-REAL խմբի երկու տեսահոլովակներում՝ «Sorry but I» և «Joma Joma», մասնակցություն է ունեցել Mad Clown-ի «깽값 » երգի ձայնագրման մեջ։

Հյոնգ Վոնը մինչ փորձաշրջան անցնող դառնալը, երկար ժամանակ զբաղվել է մոդելային բիզնեսով, ինչպես նաև Սընգ Ռիի (BIGBANG) հետ սովորել է պարային ակադեմիայում։

Վոն Հոն եղել է հանրաճանաչ ուլզզանգ-մոդել[4], աշխատել է «Big Pai» և «Bubble Style» բրենդների հետ, նկարահանվել է «Ulzzang Shidae» շոուում[5], եղել է Sistar-ի պարային խմբի մեջ և «Starship Entertainment»-ի նախկին փորձնակ՝ Փաք Սունհոի հետ նկարահանվել է «Ժառանգները» դորամայի կրկնօրինակման մեջ։

Կի Հյոնը «Alpha Music»-ում անցել է լսումների փուլը[6] և ելույթ է ունեցել տարբեր երաժշտական փառատոններում։

Մին Հյոկը նկարահանվել է «PLAY PASTAR 6»-ում[7]։

I.M-ը մինչև No.Mercy շոուում հայտնվելը եղել է «Nu'Bility» խմբի մասնակիցը, խմբից հեռացել է 2014 թվականի հունիսի 1-ին։ Խմբի առաջնելույթը այդպես էլ տեղի չի ունեցել։ Փորձաշրջան անցնող դառնալու սկզբնական շրջանում ելույթ է ունեցել «Starship X»-ի ընտանեկան համերգին։

Մինչ «No.Mercy» շոուն, «Starship Entertainment»-ում կար մի խումբ՝ «NuBoyz», կազմված չորս մասնակիցներից՝ երկու վոկալիստ՝ Շյո Նուն և Վոն Հոն (ներկայանում էր Շինո կեղծանունով) և երկու ռեփեր՝ Ջու Հոն և Գան։ 2014 թվականի հոկտեմբերին նրանք թողարկել են իրենց առաջին միքսթեյփը, որի մեջ ներառվում էր 5 երգ և ելույթ են ունեցել «Starship X»-ի միջոցառումների ժամանակ, այդ պատճառով էլ շատերը զարմացել էին, թե ինչու արդեն իսկ ձևավորված խումբը գոյատևման համար պետք է մրցակցի ընկերության մյուս փորձաշրջան անցնողների հետ։ Պատճառները չեն նշվել և «NuBoyz» խմբից երեք տղաներ ընդգրկվել են Monsta X-ի կազմի մեջ, խմբի անկման մասին նույնպես հայտարարություն չի եղել։

Շոու No.Mercy

Monsta X խումբը կազմավորվել է «No.Mercy» գոյատևման շոուի ընթացքում[8], որի ժամանակ «Starship Entertainment»-ը, որը ներկայացնում է այնպիսի արտիստների, ինչպիսիք են ՝ SISTAR-ը, Boyfriend-ը, UNIQ-ը (Յու Սըն Վու, Մեդ Քլոուն, Ջունգգիգո, Ջույոնգ) միավորել է իր ուժերը «Mnet»[9] և «1theK»[10] հեռուստատեսությունների հետ, տղաների նոր հիփ-հոփ խումբ ձևավորելու համար[11]։

Շոուն անցկացվել է այնպիսի արտիստների համագործակցությամբ, ինչպիսիք են՝ Rhymer-ը, San E-ն, Giriboy-ին և Vasco-ն, և իրենից ներկայացնում էր գործակալության 12 փորձաշրջան անցնողների ունակությունների ճշգրտում՝ տարբեր համատեղ ելույթների միջոցով[12]։ «No Mercy» շոուին զուգահեռ ստեղծվեց «Deokspatch» շոուն՝ «1theK» հեռուստատեսության կողմից, որի ժամանակ հանդիստաեսը կարող էր ավելի մոտիկից ծանոթանալ փորձաշրջան անցնողների հետ։ Դրվագների թողարկումը սկսվել և ավարտվել է շոուի հիմնական դրվագներից մեկ շաբաթ ավելի ուշ։No Mercy-ն սկսվել է 12 փորձաշրջան անցնողների մասնակցությամբ, որոնք զբաղեցրել էին 1-12 հորիզոնականները, կախված իրենց աշխատանքից և ժյուրիի գնահատականներից։ Յուրաքանչյուր ելույթից հետո, շաբաթը մեկ անգամ, փորձաշրջան անցնողները, որոնք ցուցաբերել էին ցածր արդյունք, դուրս էին մնում շոուից։ Եզրափակիչ դրվագում, որը եթեր հեռարձակվեց փետրվարի 11-ին, հայտարարվեցին նոր խմբի 7 մասնակիցները, ներառյալ նոր փորձաշրջան անցնողը, ով միացել էր շոուին ավելի ուշ, քան մնացած բոլորը։ Monsta X-ի վերջնական կազմի մեջ ընդգրկվեցին Ջու Հոնը, Շյո Նուն, Կի Հյոնը, Վոն Հոն, Հյուն Վոն, I.M-ը և Մին Հյոկը[13]։

Ընդհանուր առմամբ, խումբը հետաքրքրություն է ունեցել դեռ առաջնելույթից առաջ, «No.Mercy» շոուում մասնակիցների թողարկած սինգլների և նրանց սոլո գործունեության շնորհիվ։ Այդ սինգլներից էր «Coach Me» երգը, որը թողարկվել է 2015 թվականի հունվարի 2-ին՝ San E-ի, Հյորինի (SISTAR) և Ջու Հոնի մասնակցությամբ[14]։

2015 թվականի հունվարի 15-ին թողարկվեց «Pillow» սինգլը՝ Սոյուի (SISTAR), Giriboy-ի և Կի Հյոնի կատարմամբ[15]։

2015 թվականի փետրվարի 4-ին, Ջու Հոնը, Կի Հյոնը, Վոն Հոն, I.M-ը և Սոկվոնը Giriboy-ի, MadClown-ի և Ջույունգի հետ համատեղ թողարկեցին «0 (YOUNG)» սինգլը[16]։

2015 թվականի փետրվարի 12-ին թողարկվեց «Interstellar» սինգլը[17], որի ձայնագրման մեջ իրենց մասնակցությունն են ունեցել I.M-ը, Ջու Հոնը, Հյուն Վոնը և Yella Diamond-ը։

2015 թվականի փետրվարի 26-ին թողարկվեց ևս մեկ սինգլ՝ «Hieut»[18], Շյո Նուի, Մին Հյոկի, Հյու Վոնի, Գանի, Յունոի ինչպես նաև Nochang-ի, Vasco-ի, Junggigo-ի կատարմամբ։

Մարտի 15-ին Հյուն Վոնը՝ Grace Shin-ի հետ, ելույթ ունեցավ «KPop Star 4»-ում։

Ապրիլի 27-ին I.M-ը՝ Քիսումի, Լիլչամի, Ջեյսի («Unpretty Rapstar» շոուի մասնակիցները) և Բորաի (SISTAR) հետ համատեղ, ներկայացրել է «Feedback» երգի տեսահոլովակը[19], Adoonga բեմական անունով։

Ապրիլի 28-ին Ջու Հոնը ներկայացրեց իր առաջին երգը՝ «No No», «Middle Finger» («JUNG JI») միքսթեյփից[20], այդ երգի կատարման մեջ մասնակցություն է ունեցել ռեփեր BlackNut-ը՝ «JustMusic Entertainment»-ից։

Ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ Ջու Հոնը կմիանա «Show Me the Money 4»-ի մասնակիցներին[21]։

Ինչպես նաև, առաջնելույթից առաջ, Կի Հյոնը և Ջու Հոնը կատարել են «Orange Marmalade» դորամայի սաունդթրեքը՝ «Attracted Woman»[22](«끌리는 여자»)։

2015 թվականի ապրիլի 30-ից, «Starship Entertainment»-ը, ամեն օր, մասնակիցների մասնակցությամբ սկսեց թողարկել առաջնելույթային անհատական թեյզերները[23]։ Առաջին թեյզերը եղել է Ջու Հոնի մասնակցությամբ, այնուհետև Կի Հյոնի, Մին Հյոկի, Հյուն Վոնի, Վոն Հոյի, Շյո Նուի և մայիսի 6-ին թողարկվեց վերջին թեյզերը Այեմի մասնակցությամբ։

Առաջնելույթ

Խմբի պաշտոնական առաջնելույթը կայացել է 2015 թվականի մայիսի 14-ին, «Trespass» («무단 침입») մինի-ալբոմի թողարկմամբ։ Նույն օրը թողարկվել է գլխավոր «Trespass» երգի տեսահոլովակն[24] ու անց է կացվել ելույթ «M!Countdown» շոուի բեմում։ Առաջնելույթից մեկ օր անց խումբը անց է կացնում իր առաջին շոուքեյսը «MelOn Premiere» անունով և այնտեղ ներկայացնում երկու երգ՝ «No Exit» և «Trespass»:

2015 թվական

«KCON 2015»-ի բեմում ելույթի ժամանակ

«Trespass»-ի ժամանակաշրջան

Դեբյուտային ալբոմի թողարկմամբ խումբը սկսում է վարել ակտիվ պրոմոշրջագայություն ռադիոներում, տարբեր երաժշտական և ժամանցային հաղորդումներում։

Մայիսի 20-ին թողարկվում է հատուկ տեսահոլովակ «Trespass» երգի համար (Prison Break տարբերակ), իսկ մայիսի 31-ին «Honestly» երգի հատուկ տեսահոլովակը։

«Trespass»-ի պրոմոշրջագայությանը զուգահեռ 1theK-ը սկսում է «Deokspatch» շոուի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները, սակայն ժամանակից շուտ այն վերանվանվում է «Deokspatch X»[25] և այս անգամ այնտեղ նկարահանվում են միայն խմբի անդամները։

Հունիսի 15-ին «Starship Entertainment»-ը հայտարարում է, որ Monsta X-ը ելույթ է ունենալու ԱՄՆ-ում կայացող մեծամասշտաբ համերգին՝ «KCON 2015», որն անց է կացվելու Լոս Անջելեսում։

Հունիսի 22-ին Վոն Հոն ու Շյո Նուն մասնակցություն են ունենում SISTAR խմբի «Shake it» երգի տեսահոլովակի նկարահանումներին։

Հուլիսին սկսվում է «SMTM4» հաղորդման հեռարձակումը, որտեղ մասնակցում է Ջու Հոնը։ Նա նկարահանվում է 4 դրվագներում։

Հուլիսի 15-ին Monsta X-ը վերադառնում է բեմ, որպեսզի շարունակի «Honestly» երգի պրոմոշրջագայությունը։

Հուլիսի 16-ին Ջու Հոնն ու Mad Clown-ը թողարկում են «Get Low» թրեքի տեսահոլովակը։

Հուլիսի 29-ին Կի Հյոնը մասնակցում է Յու Սընգ Ուի «Youre beautiful» տեսահոլովակի նկարահանումներին, իսկ հուլիսի 31-ին թողարկվում է տեսահոլովակի ակուստիկ տարբերակը։

Օգոստոսի 1-ին Monsta X-ը ելույթ է ունենում «KCON 2015»-ի ժամանակ և ունենում համատեղ ելույթ GOT7 խմբի հետ, որը ունենում է շատ դրական արձագանքներ։

«Rush»-ի ժամանակաշրջան

Կարճաժամկետ դադարից հետո «Starship Entertainment»-ը հայտարարում է սեպտեմբերին կայանալիք Monsta X-ի վերադարձի մասին[26] և օգոստոսի 25-ից մինչև օգոստոսի 30-ը թողարկվում են թեյզեր լուսանկարներ։ Առաջին թեյզեր լուսանկարը Այ Էմինն էր, հետո թողարկվեցին Կի Հյոնի, Վոն Հոյի, Շյո Նուի, Հյոնգ Վոնի, Մին Հյոկի և վերջում Ջու Հոնի լուսանկարները։ Vapp-ում հեռարձակման ժամանակ, օգոստոսի 30-ին Monsta X-ը բացահայտում է նոր մինի-ալբոմի անվանումն ու հայտնում ռելիզի ճշգրիտ օրը։ Սեպտեմբերի 7-ին խումբը վերադառնում է բեմ, թողարկելով իր երկրորդ մինի ալբոմը «Rush» անունով և նույնանուն գլխավոր երգով։ Նույն օրը նրանք անց են կանցնում քամբեք-շոուքեյս «MelOn Premiere»-ում։ «Rush» ալբոմը թողարկվում է երկու տարբերակներով՝ «Official ver.» և «Secret ver.»: Սեպտեմբերի 12-ին թողարկվում է երգի պարային տարբերակի տեսահոլովակը։ Սեպտեմբերի 19-ին խումբը թողարկում է «Amen» երգի հատուկ տեսահոլովակը։ Սեպտեմբերի 26-ին Monsta X-ը հայտնում է, որ իր ֆանդոմի պաշտոնական անունն է «Monbebe» (ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «իմ փոքրիկ»)։

«Hero»-ի ժամակաշրջան

«Rush» ալբոմի պրոմոշրջագայության ավարտով՝ հոկտեմբերի 1-ին, Monsta X-ը թողարկում է երկրորդ մինի ալբոմից շատ հայտնի դարձած երգերից մեկի՝ «Hero» երգի տեսահոլովակի հատուկ տարբերակը և հոկտեմբերի 14-ին հայտարարում են այդ երգով պրոմոշրջագայության շարունակությունը։ Հոկտեմբերի 15-ից սկսած «Starship Entertainment»-ը ամեն շաբաթ թողարկում է յուրաքանչյուր անդամի երկու կոնցեպտային լուսանկար։ Առաջինը Կի Հյոնն էր, այնուհետև Մին Հյոկը, I.M-ը, Վոն Հոն, Հյոնգ Վոնը, Ջու Հոնը և Շյո Նուն։ Հոկտեմբերի 22-ին թողարկվում է «Rush» ալբոմի թվային տարբերակը, որի մեջ ներառվում է «Hero» երգի նոր տարբերակը, որի երաժշտական փոփոխություններին զուգահեռ, խումբը փոփոխում է նաև խորեոգրաֆիան ելույթների համար, ինչպես նաև վերադառնում է նոր կոնցեպտով, որը էապես տարբերվում էր առաջին մինի ալբոմի կոնցեպտից։

2016 թվական

Monsta X-ը պետք է ելույթ ունենա KCON 2016-ի բեմում, որը անց է կացվելու Լոս Անջելեսում օգոստոսի 1-ին, Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ) մարտի 25-ին և Չիբայում (Ճապոնիա) ապրիլի 9-ին[27][28]։

2016 թվականի մայիսի 18-ին խումբը թողարկում է իր երրորդ մինի ալբոմը «The Clan Part. 1 Lost» անունով, որի գլխավոր երգը «All in»-ը[29]։

Խմբի կազմ

Բեմական անունԻրական անունԾննդյան ամսաթիվՏեղը խմբում
ՌոմանականացումՀայերենՀանգըլՌոմանականացումՀայերենՀանգըլ
ShownooՇյո Նու셔누Son Hyun WooՍոն Հյոն Ու손현우18.06.1992Ավագ, առաջնորդող վոկալիստ, հիմնական պարող
WonhoՎոն Հո원호Shin Ho SeokՇին Հո Սոկ신호석01.03.1993Վոկալիստ, պարող, վիզուալ
MinhyukՄին Հյոկ민혁Lee Min HyukԼի Մին Հյոկ이민혁03.11.1993Վոկալիստ, տրամադրություն ապահովող, վիզուալ
KihyunԿի Հյոն기현Yoo Ki HyunՅու Կի Հյոն유기현22.11.1993Գլխավոր վոկալիստ
HyungwonՀյոնգ Վոն형원Chae Hyung WonՉհվե Հյոնգ Վոն채형원15.01.1994Գլխավոր պարող, վոկալիստ, խմբի դեմք
JooheonՋու Հոն주헌Lee Joo HeonԼի Ջու Հոն이주헌06.10.1994Գլխավոր ռեփեր, լիրիկ
I.MԱյ Էմ아이엠Im Chang KyunԻմ Չանգ Կյուն임창균26.01.1996Ռեփեր, լիրիկ, մակնե

Սկավառակագրություն

Ալբոմներ

ԱնվանումՄանրամասներԹրեքների ցանկԱմենաբարձր հորիզոնականը
հիթ-շքերթներում
Վաճառք
KOR
[30]
Trespass
  • Թողարկում։ Մայիսի 14, 2015
  • Լեյբլ։ Starship Entertainment, LOEN Entertainment
  • Ձևաչափ։ CD, թվային ներբեռնում

Թրեքների ցանկ

  1. 무단침입 (Trespass)
  2. 출구는 없어 (No Exit)
  3. One Love
  4. 솔직히 말할까 (Honestly)
    (Sistar-ի Դասոմի հետ)
  5. 훔쳐 (Steal Your Heart)
  6. Blue Moon
  7. 인터스텔라 (Interstellar)
    (Yella Diamond-ի հետ և պարը Ջու Հոնի, Հյոնգ Վոնի և I.M-ի)
5
Rush
  • Թողարկում։ Սեպտեմբերի 7, 2015
  • Լեյբլ։ Starship Entertainment, LOEN Entertainment
  • Ձևաչափ։ CD, թվային ներբեռնում

Թրեքների ցանկ

  1. 신속히 (Rush)
  2. Hero
  3. Perfect Girl
  4. Amen
  5. 삐뚤어질래 (Gone Bad)
  6. Broken Heart
3
The Clan, Pt. 1 – Lost
  • Թողարկում։ Մայիսի 18, 2016
  • Լեյբլ։ Starship Entertainment, LOEN Entertainment
  • Ձևաչափ։ CD, թվային ներբեռնում

Թրեքների ցանկ

  1. Ex Girl
    (Mamamoo խմբի Հվիինի հետ)
  2. 걸어 (All In)
  3. 네게만 집착해 (Focus on Me)
  4. 백설탕 (White Sugar)
  5. 반칙이야 (That's Cheating)
  6. Because of U
-
  • KOR: -

Կոլաբներ

ԹվականԱնվանումԿատարող
2014깽값Mad Clown (Ջու Հոնի հետ)
2015Coach MeՀյորին և San E (Ջու Հոնի հետ)
PillowՍոյու և Giriboy (Կի Հյոնի հետ)
0 (Young)Giriboy, Mad Clown և Ջու Յոնգ (No.Mercy-ի Վոն Հոյի, Կի Հյոնի, Ջու Հոնի, Սոկ Վոնի և I.M-ի հետ)
HieutJungigo, Vasco և Nochang (No.Mercy-ի Շյո Նուի, Մին Հյոկի, #Gun-ի, Յուն Հոյի և Հյոնգ Վոնի հետ)
InterstellarՋու Հոն, Հյոնգ Վոն և I.M (Yella Diamond-ի հետ)
FeedbackԲորա (Sistar), Kisum, LilCham, Jace, Adoonga (I.M)
Bad XJ’Kyun (Lucky J) (Ջու Հոնի և Konsoul-ի հետ)
Get LowMad Clown և Ջու Հոն
SoftlyStarship Planet

Սաունդթրեքներ

ԹվականԱնվանումԵրգԱրտիստ
2011«Protect the Boss» OSTNow I KnowՇյո Նու
2015«Orange Marmalade» OSTAttracted WomanՋու Հոն և Կի Հյոն
2015«Mask» OSTA SimilarJunggigo և Ջու Հոն
2015«She Was Pretty» OSTOne More Step[33]Կի Հյոն
2016«Good Night, Teacher» OSTMy LoveMonsta X

Joohyun 1st Mixtape «Middle Finger» («JUNG JI»)

ԹվականԱնվանումԿատարող
2015No NoՋու Հոն և BlackNut
Stay StrongՋու Հոն և Flowsik
Flower CafeՋու Հոն, I.M, Sam Ock
RappinՋու Հոն

NuBoyz «1st Mixtape»

ԹվականԱնվանում
2014우리가NEW구게
깽값
Spotlight
S.O.S
Problems

Երաժշտական տեսահոլովակներ

ԱմսաթիվMV
14.05.2015Trespass[34]
20.05.2015Trespass (Prison Break տարբերակ)[35]
31.05.2015Honestly (Հատուկ տեսահոլովակ)[36]
07.09.2015Rush[37]
12.09.2015Rush (Պարային տարբերակ)[38]
19.09.2015Amen (Հատուկ տեսահոլովակ)[39]
01.10.2015Hero (Rooftop ver.)[40]
17.05.2016Ամբողջ խումբը

Կոլաբներ և մենակատարային գործունեություն

ԱմսաթիվՏեսահոլովակԱրտիստ
02.01.2015Coach Me[41]San E, Հյորին, Ջու Հոն
15.01.2015Pillow[42]Սոյու, Giriboy, Կի Հյոն
04.02.20150 (YOUNG)[43]Giriboy, Mad Clown, Jooyoung (NO.MERCY-ի Ջու Հոյի, I.M-ի, Կի Հյոնի, Վոն Հոյի և Սեկ վոնի հետ)
12.02.2015Interstellar[44]Ջու Հոն, Հյոնգ Վոն, I.M (Yella Diamond-ի հետ)
27.02.2015Hieut[45]Nochang, Vasco, Junggigo (NO.MERCY-ի Շյո Նուի, Հյոնգ Վոնի, Մին Հյոկի, Յուն Հոյի և #Gun-ի հետ)
27.04.2015Feedback[46]Kisum, LilCham, Jace, Բորա, Adoonga (I.M)
16.07.2015Get Low[47]Mad Clown և Ջու Հոն
31.07.2015You’re beautiful (acoustic ver.)[48]Յու Սընգ Ու, Ջոնգ Մին (Boyfriend), Կի Հյոն
02.12.2015Softly[49]Starship Planet
10.11.2015Flower Cafe[50]Ջու Հոն, I.M, Sam Ock
23.12.2015Rappin[51]Ջու Հոն

Մասնակցությունն այլ արտիստների տեսահոլովակներում

ԱմսաթիվՏեսահոլովակԱրտիստԱնդամ
06.03.2012Joma Joma[52]C-REALՋու Հոն
15.05.2012Sorry But I[53]C-REALՋու Հոն
03.03.2013Talk to my face[54]D-UNITՇյո Նու
22.06.2015Shake It[55]SISTARՎոն Հո, Շյո Նու
29.07.2015You’re beautiful[56]Yu Seung WooԿի Հյոն
06.01.2016You call it romance[57]K.willՀյոնգ Վոն

Ֆիլմագրություն

Շոուներ

ԹվականԱնվանումՀեռուստաընկերությունԱնդամԴրվագ
2014NO.MERCYMnetԱմբողջ խումբը1-10
Deokspatch1theKԱմբողջ խումբը1-10
2015After School ClubArirang TVԱմբողջ խումբը161, 177
4 Things ShowMnetԱմբողջ խումբը17 (2-րդ եթերաշրջան)
Afreeca TVAfreeca TVԱմբողջ խումբը1-3
Weekly IdolMBC Every1Ամբողջ խումբը200, 201, 216
Yaman TVMnetԱմբողջ խումբը19
SMTM4MnetՋու Հոն1-4
Hello CounselorKBS2Ջու Հոն242
Naver StarcastNaver TV CastI.M, Կի Հյոն
The ICON tvThe ICON tvՋու Հոն
Cool Kiz On the BlockKBS2Շյո Նու114
Radio StarMBCՋու Հոն437
EYEDOLLS5DUCKSԱմբողջ խումբը1-4
K-POP STAR 4SBSՀյոնգ Վոն4-րդ եթերաշրջան
1 VS 100KBS2Հյոնգ Վոն, I.M
Today′s RoomPlayMnetԱմբողջ խումբը7
Meet & GreetM-waveԱմբողջ խումբը
ISACMBCԱմբողջ խումբը
Idol Futsal ChampionshipMBCՋու Հոն, Հյոնգ Վոն
The Qmentary1theKԱմբողջ խումբը
DeokspatchX1theKԱմբողջ խումբը1-10
DeokspatchX²1theKԱմբողջ խումբը1-8
Monsta X-File (V app)NaverԱմբողջ խումբը
MV Bank Stardust 2KBS2Կի Հյոն
2015-2016King of masked singerMBCԿի Հյոն
Monsta X Right NowMnetԱմբողջ խումբը6

Հեռուստասերիալներ

ԹվականԱնվանումՀեռուստաալիքԱնդամԾնթ.
2015Dorama «Producer»KBS2Ամբողջ խումբըԿամեո
2015Web Drama «High End Crush»SohuԱմբողջ խումբը
2016Վեբ դրամա «Good Night, Teacher / Hello Mr. Right»iQIYIԱմբողջ խումբը

Մրցանակներ և անվանակարգումներ

Melon Music Awards

[58]

ԹվականԱնվանակարգԱրդյունք
2015Best New Rookie GroupԱռաջադրված
1theK Performance AwardՀաղթանակ

Mnet Asian Music Awards

ԹվականԱնվանակարգԱրդյունք
2015Best New Male ArtistԱռաջադրված
Artist of the YearԱռաջադրված
Next Generation Asian ArtistՀաղթանակ

Seoul Music Awards

ԹվականԱնվանակարգԱրդյունք
2016Rookie of the yearԱռաջադրված
Best Male Dance PerformanceՀաղթանակ

Golden Disk Awards

ԹվականԱնվանակարգԱրդյունք
2015New Artist AwardԱռաջադրված
Next Generation ArtistՀաղթանակ

Simply K-pop

ԹվականԱնվանակարգԱրդյունք
2015Best Rising Star Boy GroupՀաղթանակ

Daum Fancafe Awards

ԹվականԱնվանակարգԱրդյունք
2015Rising Star AwardՀաղթանակ

Երաժշտական հաղորդումներ

ԹվականԱմսաթիվՇոուԵրգԱրդյունք
2015Հունիսի 2The ShowTrespass2-րդ հորիզոնական
Սեպտեմբերի 15The ShowRush3-րդ հորիզոնական
Սեպտեմբերի 18Music BankRush3-րդ հորիզոնական
Սեպտեմբերի 22The ShowRush4-րդ հորիզոնական
Սեպտեմբերի 27The ShowHero5-րդ հորիզոնական

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Monsta X» հոդվածին։