Սիմբիան

(Վերահղված է Symbianից)

Սիմբիանը հեռախոսային օպերացիոն համակարգ է և հաշվողական հարթակ նախատեսված խելախոսների (սմարթֆոն) համար և օժանդակվում է Accenture-ի կողմից[4]։ Symbian հարթակը Symbian OS-ի և Nokia Series 60-ի՝ S60 (software platform (ծրագրային հարթակ)) փոխարինողն է։ Ի տարբերություն Symbian OS-ի, որը լրացուցիչ օգտագործողի միջներեսի կարիք ուներ, Symbian-ը ներառում է օգտագործողի միջերեսի բաղադրիչները՝ հիմնված S60 5-րդ հրատարակության վրա (S60 5th Edition)։ Ամենավերջին տարբերակը՝ Symbian^3-ը պաշտոնապես ներկայացվեց 2010 թվականի 4-րդ եռամսյակում։ Այս տարբերակն առաջին անգամ օգտագործվել է Nokia N8 հեռախոսների վրա։ 2011 թվականի մայիսին պաշտոնապես ներկայացվեց Symbian-ի թարմացված տարբերակը՝ Symbian Anna-ն, վերջինս նախորդում է Symbian Belle-ին, որը ներկայացվել է 2011 թվականի օգոստոսին[5][6]։

Սիմբիան
Изображение логотипа
Տեսակբջջային օպերացիոն համակարգ
ՍտեղծողSymbian Ltd., Symbian Foundation և Nokia
Ընտանիքներդրված օպերացիոն համակարգ
Ծրագրային կոդսեփականատիրական[1]
Առաջին թողարկումհունիսի 5, 1998
Վերջին տարբերակNokia Belle Feature Pack 2 (Nokia Donna)
Միջուկի տեսակMicrokernel
ԻնտերֆեյսAvkon[2]
Արտոնագիրսեփականատիրական
Զարգացման կարգավիճակակտիվ (թարմացումները հասանելի կլինեն մինչև 2016-ը )[3]
Կայքsymbian.org
ելակոդծրագրային ապահովում|սեփականատիրական][1]]
 Symbian OS powered Վիքիպահեստում

Symbian OS-ը առաջին անգամ ծրագրավորվել է Symbian Ltd.-ի կողմից[7]։ Այն հանդիսանում է Psion-ի EPOC-ի ժառանգը և գործում է բացառապես ARM մշակիչների վրա, չնայած գոյություն ունի չթողարկված x86 տարբերակ։

Ըստ որոշ գնահատականների, 2010 թվականի վերջի դրությամբ Սիմբիան օպերացիոն համակարգով գործող ընդամենը 385 միլիոն սարք էր արտադրվել[8]։

2011 թվականի ապրիլի 5-ին Նոկիան թողարկեց Սիմբիանը նոր թույլատրագրով, անցում կատարելով «ծրագրային կոդով կիսվելու» մոդելին (shared source code), ի տարբերություն մինչ այդ ընդունած բաց ծրագրային կոդով մոդելի[1]։

Հունիսի 22-ին Nokia-ն համաձայնության եկավ Accenture-ի հետ։ Accenture-ը կապահովի Symbian-ի վրա հիմնված ծրագրային ապահովում, կառաջարկի ծառայություններ Nokia-ին մինչև 2016 թվականը և մոտ 2, 800 Nokia-ի աշխատողներ կլինեն Accenture-ի աշխատողները մինչև հոկտեմբերի սկիզբը 2011 թ.[9]: Գործարքն ամբողջացվեց սեպտեմբերի 30-ին, 2011 թ.[4]:

Պատմություն

Սիմբիան հարթակը ստեղծվել է ծրագրային ակտիվների միաձուլման և ինտեգրման համար Nokia, NTT DoCoMo, Sony Ericsson ընկերությունների և Symbian Ltd.-ի աջակցության շնորհիվ՝ ներառյալ Symbian OS-ի ակտիվները, S60 հարթակը և UIQ, MOAP(S) օգտագործողի ինտերֆեյսի տարրերը։

2008 թ. դեկտեմբերին Nokia-ն գնեց Symbian Ltd.-ն՝ Symbian OS-ի ընկերությունը։ Հետևաբար Nokia-ն դարձավ Symbian-ի կոդերի գլխավոր տրամադրողը։ Դրանից հետո Nokia-ն պահպանեց իր սեփական կոդի «պահեստը» հարթակի ծրագրավորման համար, ժամանակ առ ժամանակ ներկայացնելով իր արտադրանքը հասարակությանը[10]։ Նախատեսված է Symbian-ը ծրագրավորել Symbian Foundation-ի գլխավորությամբ, որն առաջին անգամ հայտարարվեց 2008 թվականի հունիսին և որը պաշտոնապես սկսեց իր գոյությունը 2009 թ. ապրիլին։ Նրա նպատակն է ստեղծել, ներկայացնել հիմնական կոդեր ( source code) ամբողջական Symbian հարթակի համար OSI-ի և FSF-ի կողմից՝ թույլատրված Eclipse Public License (EPL)-ից։ Կոդը հրատարակվեց EPL-ի կողմից 2010 թ. փետրվարի 4-ին։ Symbian Foundation-ը հայտարարեց, որ այդ իրադարձությունը կմնա պատմության մեջ[11][12]։2010 թ. նոյեմբերին Symbian Foundation-ը հայտարարեց, որ ֆինանսավորող անդամների աջակցության բացակայության պատճառով այն կփոխանցվի լիցենզավորված կազմակերպության։ Nokia-ն հայտարարեց, որ իր վրա կվերցնի Symbian-ի ղեկավարությունը։ Symbian Foundation-ը կմնա ապրանքանիշի սեփականատերը և այնտեղ միայն ընդգրկված կլինեն ոչ գործադիր տնօրեններ։

Symbian հարթակի օգտագործումը կտրուկ նվազեց, երբ Nokia-ն հայտարարեց Microsoft-ի հետ համագործակցության մասին, այն կօգտագործի Windows Phone 7-ը սմարթֆոնների համար և մոտ 2 տարի կնվազեցնի սարքավորումների քանակը, որոնք աշխատում են Symbian-ով, որպես արդյունք 2011 թվականի հունիսին վերլուծաբանները հայտարարեցին, որ հեռախոսային ծրագրեր մշակողների ավելի քան 39% -ը որոշում է հրաժարվել Symbian հարթակից[13]։

Տարբերակները

The Nokia N8 smartphone-ը առաջին հեռախոսն է, որն աշխատում է Symbian-ով Symbian^3 հեռախոսային օպերացիոն համակարգ.

Symbian-ի տարբերակներն ունեն հետևյալ ձևը՝ Symbian^1, Symbian^2 . և այլն (կարդացվում է "Symbian one", "Symbian two").

Symbian^1-ը առաջինն է թողարկվել՝ ձևավորելով հարթակի հիմքը։ Այն միավորում է Symbian OS-ը և S60(5-րդ հրատարակություն) 5th Edition-ը։ Այս տարբերակը բաց կոդով հասանելի չէ[14]։

Symbian^2 –ը Symbian-ի առաջին կատարելագործված տարբերակն է[15]։ Symbian^2-ը լիցենզավորված է EPL-ի կողմից, հիմնական կոդի մեծ մասը SFL-ի լիցենզիայի ներքո է և միայն հասանելի Symbian Foundation-ի անդամներին։ 2010 թ. հունիսի 1-ին մի շարք ճապոնական կազմակերպություններ՝ ներառյալ DoCoMo-ն and Sharp-ը հայտարարեցին, որ իրենց արտադրած սմարթֆոնների համար օգտագործում են Symbian^2[16]:

Symbian^3 ներկայացվեց 2010 թ. փետրվարի 15-ին.[17] Այն «հաջորդ սերունդի» սմարթֆոնների շարքին է դասվում. Symbian^3-ի առանձնահատկություններից են նոր 2D և 3D գրաֆիկական ճարտարապետությունը, UI-ի կատարելագործումը և արտաքին դիսպլեյի պաշտպանություն HDMI-ի միջոցով[18][19]։ Այն ունի երեք և ավելի հիմնական էկրան (homescreens)։Symbian^3 SDK-ն (Software Development Kit) ներկայացվեց 2010 թ. սեպտեմբերին[20]։

Սմարթֆոնները, որոնք աշխատում են Symbian^3 օպերացիոն համակարգով (կամ նրա նորացված տարբերակներով՝ Anna և Belle)` Nokia N8, Nokia C6-01, Nokia E7-00, Nokia C7-00, Nokia E6, Nokia X7, Nokia 500, Nokia 603, Nokia 700, and Nokia 701[6][21][22], Nokia 600-ն էլ ներկայացվեց, բայց նրա արտադրությունը վերացվեց։ Ակնկալվում էր Symbian^4-ը ներկկայացնել 2011-ի առաջին կեսին։Սակայն Nokia-ն 2010 թ. հոկտեմբերին հայտարարեց, որ Symbian^4-ը առանձին տարբերակով չի թողարկվի[23][24]։

Symbian Anna –ն Symbian^3-ի թարմացված տարբերակն է, որը թողարկվեց Nokia-ի կողմից 2011 թ. ապրիլին X7 և E6 սմարթֆոնների հետ.[22] Symbian Anna-ն ներառում է այնպիսի կատարելագործումներ, ինչպիսին է նոր զննարկիչը (browser), վիրտուալ ստեղնաշարը`virtual keyboard-ը, նոր պատկերներ (icons)[5]: 2011 թ. օգոստոսի 18 –ին Nokia-ն ստեղծեց Symbian Anna-ի թարմացված տարբերակը, որը հասանելի է N8, E7, C7 and C6-01 մոդելներին[25]։

Symbian Belle –ն Symbian Anna-ի թարմացված տարբերակն է։ 2011 թվականի ամռանը YouTube-ում արդեն կային վիդեոներ, որոնք ցուցադրում էին վաղ Symbian Belle-ն. Օգոստոսի 24-ին, 2011 թ., Nokia-ն պաշտոնապես ներկայացրեց Symbian Belle –ն չորս նոր սմարթֆոնների վրա՝ Nokia 600, Nokia 603, Nokia 700 և Nokia 701։ Նրանք նաև հայտարարեցին, որ Belle-ը կարելի կլինի տեղակայել գոյություն ունեցող Symbian^3-ով աշխատող հեռախոսների վրա 2011 թվականի վերջին. Symbian Belle-ը Anna-ի համեմատ ունի որոշակի առավելություններ՝ ծանուցումների notification bar, ազատ ձևափոխվող հիմնական էկրանի համար նախատեսված վիջետներ (homescreen widgets), և վեց հիմնական էկրաններ (homescreens) նախկին երեքի փոխարեն[26]։

2011-ի վերջին արդեն հայտնվել են երկու նոր Symbian-ի տարբերակների շատ սահմանափակ նկարներ, որոնք արվել են «Nokia developer Day»-ի առթիվ Մեքսիկայում։ Ինչպես երևում է նկարներում Symbian Carla-ն կներառի նոր զննարկիչ (browser), ընդլայնված NFC առանձնահատկություններ և ձայնի մշակման Dolby պաշտպանություն, մինչդեռ Symbian Donna-ն կլինի առաջին Symbian տարբերակը, որը կունենա երկու միջուկանի պրոցեսոր՝dual-core processors[27][28]:

Նկարագրությունը

Օգտագործողի միջերես

Symbian-ը ունի իրեն հատուկ գրաֆիկական գործիքներ՝ ճանաչված որպես AVKON (նախկինում որպես Series 60)։ AVKON-ի հիման վրա ստեղծված ծրագրերը համատեղելի են Symbian-ի վերջին տարբերակների հետ՝ ներառյալ՝ Symbian^3-ը։

Symbian^3-ը ներառում է Qt framework, որն այժմ առաջարկում է օգտագործողի ինտերֆեյսի գործիքներ նոր ծրագրերի համար։ Qt-ն կարող է տեղակայվել նաև Symbian-ի հին տարբերակների վրա։Symbian^4-ի համար պլանավորված էր ստեղծել նոր GUI library հիմք (framework) հատկապես նախատեսված սենսորային ինտերֆեյսի համար՝ ծանոթ որպես "UI Extensions for Mobile" կամ UIEMO (պրոյեկտի անունը"Orbit")։ Սակայն 2010 թվականի հոկտեմբերին Nokia–ն հայտարարեց, որ Orbit/UIEMO-ի կառուցումը դադարեցվել է։

Nokia-ն ներկայումս հայտարարում է, որ ծրագրավորողները օգտագործում են Qt Quick-ը QML-ի հետ՝ նոր ավելի բարձր մակարդականի GUI և framework՝ ստեղծելու համար տեսանելի, ավելի հարուստ սենսորային (touchscreen) ինտերֆեյս[29][30]։

Դիտարկիչ

Symbian^3-ը և նրա ավելի վաղ տարբերակներն ունեն WebKit –ի հիմքի վրա ստեղծված դիտարկիչ (բրաուզեր)։ Ի դեպ Symbian-ը առաջին հեռախոսային հարթակն է, որն օգտագործում է WebKit[31]։ Symbian մոդելի ավելի հին տարբերակներ օգտագործում են Opera Mobile` որպես իրենց հիմնական դիտարկիչ։

Nokia-ն թողարկեց նոր բրաուզեր Symbian Anna-ի հետ, որն ավելի արագագործ է և բարելավվել է օգտագործողի ինտերֆեյսը[32]։

Ծրագրավորում Սիմբիանում

2010-ից Symbian-ը սկսեց օգտագործել C++-ի ստանդարտները Qt-ի հետ։ Qt-ն աջակցում է Symbian S60 3-րդ և 5-րդ հրատարակությունները, այնքան լավ, որքան նոր Symbian հարթակը։ Այն նաև աջակցում է Maemo-ն և MeeGo-ն, Windows, Linux և Mac OS X օպերացիոն համակարգերը[33][34]։

Ծրագրերի ստեղծման այլընտրանքային եղանակը Python (տես` Python for S60), Adobe Flash-ը կամ Java ME-ի գործածումն է։

Symbian OS-ը նախկինում օգտագործել է Symbian C++ վերսիան Carbide.c++ integrated development environment-ի (ինտեգրված ծրագրավորման միջավայր)` (IDE)-ի հետ որպես հիմնական ծրագրավորման միջավայր։

Web Runtime (WRT)-ը հարմար ծրագրավորման հիմք (framework) է, որը թույլ է տալիս ստեղծել widgets-ներ S60 Platform-ի վրա[35][36]։

Շուկայում մասնաբաժինը

Symbian-ը շուկայի առաջատարն էր 2010-ին։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Symbian-ի մասնաբաժինը այդ ոլորտում 37.6% էր, մինչդեռ Android-ն ուներ 22.7%, RIM-ը` 16%, իսկ Apple-ի մասնաբաժինը իր (iOS)-ով շուկայում 15.7% էր[37]։

2009 թ. հաշվետվություններում, որոնք հրապարակվեցին 2010-ի փետրվարին երևում էր, որ Symbian-ի մասնաբաժինը շուկայում 47.2% էր, RIM-ը ուներ 20.8%, Apple-ը ` 15.1% (իր iOS)-ով, Microsoft-ն ուներ 8.8%, իսկ Android –ը` 4.7% մասնաբաժին[38]։Չնայած Symbian-ի մասնաբաժինը միջազգային շուկայում ընկավ 52.4%-ից (2008 թ.) մինչև 47.2% (2009), Symbian-ով աշխատող սարքավորումների արտադրությունն աճեց 4.8%-ով 74.9 միլիոնից հասնելով 78.5-ի[38][39]։

Չնայած այս աճին Symbian-ը վերջին տարիներին կորցրել է շուկայում իր հսկայական մասնաբաժինը, ինչն օգուտ է այլ հարթակների՝ ներառյալ Google-ի Android, Microsoft-ի Windows Phone և Samsung-ի bada օպերացիոն համակարգերի համար[40]։

Քննադատությունը

Symbian օգտագործողները լատինական այբուբեն չունեցող երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուկրաինան (և այլն) քննադատում են Symbian-ի՝ լեզուներն ընտրելու բարդ ձևը[41]։ Օրինակ, եթե օգտագործողը ցանկանում է գրել լատիներեն, մենյուից պետք է ընտրի լեզուները, ապա անգլերենը և սեղմի 'OK' կոճակը։ Լատիներեն գրելուց հետո, օգտագործողը ստիպված պետք է կատարի նույն գործողությունները, որպեսզի վերադառնա իր մայրենի լեզվին։ Այս մեթոդը զգալիորեն դանդաղեցնում է գրելու պրոցեսը։ Այլ օպերացիոն համակարգերը, ինչպես նաև Nokia S40 հեռախոսները թույլ են տալիս անցնել նախօրոք ընտրված լեզուներից մեկին միայն մեկ սեղմումով։ Ֆիննները այս ամենի կարիքը չունեն, քանի որ նրանց այբուբենը լատիներեն է։

Ավելի հին տարբերակները (Nokia N97), որոնք աշխատում էին Symbian^1/Series 60 5th Edition տարբերակով շատ են քննադատվել։

2010 թվականի նոյեմբերին սմարթֆոնների բլոգը "Ամեն ինչ Symbian-ի մասին" քննադատեց Symbian-ի հիմնական վեբ-բրաուզերը` խորհուրդ տալով օգտագործել Opera Mobile.[42] Nokia-ի փոխնախագահ Ջո Հարլովը խոստացավ նոր browser-ի թարմացված տարբերակ 2011 թվականի սկզբին[43]։

Վնասակար ծրագրեր

Symbian OS-ը տարբեր տեսակի վիրուսների սուբյեկտ է, դրանցից ամենաճանաչվածը Caribe-ն է։ Սովորաբար սրանք տարածվում են Bluetooth-ով։

Բայց և այնպես հեռախոսատերերի մեծ մասը չպետք է անհանգստանա պաշտպանությունից։ Symbian OS 9.x –ը որդեգրել է UNIX-ի պաշտպանության ոճը` capability մոդելը։ Տեղակայված ծրագիրն անկարող է վնաս հասցնել առանց թվայնապես նշվելու (digitally signed)։Ահա որոշ վտանգավոր ծրագրերի ցուցակը՝

  • Drever.A։ Դա վտանգավոր SIS ֆայլային վիրուս է, որը փորձում է անջատել ավտոմատ բեռնումը Simworks և Kaspersky Symbian Anti-Virus ծրագրերից։
  • Locknut.B։ Սա նույնպես վտանգավոր SIS վիրուս է, որն իրեն ներկայացնում է որպես Symbian S60 հեռախոսների ծրագիր.Երբ այն տեղակայվում է, վնասում է critical system-ը։ Սա կարող է թույլ չտա որևէ ծրագրի իրականացում։
  • Mabir.A։ Սա հիմնականում Cabir վիրուսն է՝ ավելացված MMS ֆունկցիոնալությունը։ Երկուսն էլ նույն ծրագրավորողի կողմից են գրված։ Տարածվում է Bluetooth-ի միջոցով։. Mabir.A-ն փնտրում է հեռախոսը՝ գտնելով այն ուղարկում է իր պատճենները տվյալ հեռախոսին։
  • Fontal.A։ SIS վիրուս, որը տեղադրում է վնասված ֆայլ, ինչն էլ ձախողում է վերբեռնումը։ Լինելով տրոյական վիրուս՝ չի կարող տարածվել ինքն իրեն։ Մեծ մասամբ դրանք հայտնվում են այլ ճանապարհներով, ապա հեռախոսում տեղակայվում։

Վիրուսի նոր տեսակի մասին, որը վնասում է Symbian OS-ը, վերջերս է տեղեկացվել միջազգային Malware կոնֆերանսին։ Այն ստեղծվել է հնդիկ ծրագրավորող Աթուլ Ալեքսի (Atul Alex) կողմից[44][45]։

Ճարտարապետությունը

Symbian kernel (միջուկը)

Symbian-ի միջուկը (EKA2) ապահովում է բավականին արագ իրական -ժամանակի պատասխան հարցմանը[46]։ Իրական ժամանակի միջուկն ունի microkernel `ավելի փոքր սխեմա, որը պարունակում է միայն մինիմումը, ամենահիմնականը և գլխավորը` մաքսիմում կայունությունը, արագ գործողությունների կատարումը, մատչելիությունը ապահովելու համար։Microkernel-ից ավելի փոքր սխեմա, որը մտնում է հենց microkernel-ի մեջ, nanokernel-ն է, որովհետև մենք կարիք ունենք ընդարձակել միջուկը, որպեսզի ավելի շատ «աբստրակցիաներ» իրականացնենք։ Այն պարունակում է պլանավորման ալգորիթմ, հիշողության կառավարում և դրայվերներ՝ հեռախոսային, ցանցային, ֆայլային համակարգի սպասարկման հետ մեկտեղ։

Նախագծումը

Symbian-ը այլ օպերացիոն համակարգերի նման ապահովում է բազմախնդրություն և հիշողության պաշտպանություն։

Symbian Օպերացիոն համակարգը ստեղծված է երեք հիմնական սկզբունքներով՝

  1. Օգտագործողի տվյալների պաշտպանությունը և ամբողջականությունը ամենակարևորն է։
  2. Օգտագորողի ժամանակը չպետք է վատնել։
  3. Բոլոր ռեսուրսները սակավ են։

Այս սկզբունքներին հնարավորինս լավ հետևելու համար Symbian-ն օգտագործում է microkernel-ը՝ միկրոմիջուկը, որը հասանելիության հարցում է կատարում բոլոր ռեսուրսներին և օժանդակում է օգտագործողի ինտերֆեյսի և մեքենայի տարբերակումը։ Ծրագրերը և օպերացիոն համակարգն ինքը հետևում են օբյեկտային՝ object-oriented նախագծմանը։

Օպերացիոն համակարգ

Բոլոր տարբերակները պարունակում են հետևյալ մակարդակները՝

  • UI Framework մակարդակ
  • «Application Services»` ծրագրերին դիմման մակարդակ
    • Java ME
  • OS Services` ՕՀ ծառայությունների մակարդակ
    • Ընդհանուր OS services
    • Կապի ծառայություններ
    • Մուլտիմեդիա և գրաֆիկական ծառայություններ
    • Միացման ծառայություններ
  • Բազային, հիմնական ծառայությունների մակարդակ
  • «Միջուկի & Hardware Interface»-ի մակարդակ

Հեռախոսների և տարբերակների համեմատությունը

Symbian-ի վարկածներըSymbian^3/Anna/BelleSymbian^2Symbian^1/Series 60 5th Edition(5-րդ հրատարակություն)Series 60 3rd Edition (լրացուցիչ բաղադրիչների փաթեթ) Feature Pack 2Series 80
Թողարկման տարին2010 (Symbian^3), 2011 (Symbian Anna, Belle)20082008
Symbian FoundationSymbian FoundationSymbian FoundationSymbian Foundation
Symbian ՕՀ-ի տարբերակները9.5 (Symbian^3)9.49.3
Series 60 տարբերակը5.2 (Symbian^3)[47]5th Edition (5-րդ հրատարակություն )3rd Edition (3-րդ հրատարակություն ) Feature Pack 2N/A
Սենսորային մուտքի (Touch input) աջակցությունըԱյոԱյոՈչՈչ
Multi touch(հպում)-ի աջակցությունԱյոՈչՈչՈչ
Հիմնական էկրանի ձևերի(home screens) քանակըԵրեքից ութ (հինգ Nokia E6-ի վրա, ութ Symbian Belle-ի վրա)ՄեկԵրկուՄեկ
Wi-Fi-ի աջակցությունB, G, NB, GB, GB, G
USB on the go աջակցությունԱյոՈչՈչ
DVB-H-ի աջակցությունԱյո, բարձր որակի ականջակալներով[48]Այո, բարձր որակի ականջակալներովԱյո, բարձր որակի ականջակալներով
FM հաղորդչի կարճ դիապազոն Short range FM transmitterԱյոԱյոԱյոՈչ
FM ռադիոԱյոԱյոԱյոՈչ
Adobe FlashԱյո, Flash Lite հիմնական 4.0 տարբերակովԱյո, Flash Lite հիմնական 3.1 տարբերակովԱյո, Flash Lite հիմնական 3.1 տարբերակովՈչ
Microsoft Silverlight-ի աջակցումԱյո[49]Այո[49]Այո[49]Ոչ
OpenGL ES աջակցությունԱյո, տարբերակ 2.0Ոչ
SQLite աջակցությունԱյոԱյոԱյո[50]
CPU-ն՝ պրոցեսորըARMARMARMARM
Ծրագրավորված էC++-ով և Qt-ովC++-ով և Qt-ովC++-ով և Qt-ով
ԼիցենզիաEclipse Public License;
Սկսած մարտի 31, (2011)։ Nokia Symbian License 1.0
Կառավարման փաթեթ՝Package manager.sis, .sisx.sis, .sisx.sis, .sisx.sis, .sisx
Ոչ միայն անգլերենի աջակցությունԱյոԱյոԱյոԱյո
Ներքին որոնում՝Internal searchԱյոԱյոԱյոԱյո
Proxy սերվերԱյոԱյոԱյոԱյո
Cut, copy, paste հնարավուրություններԱյոԱյոԱյոԱյո
Հիմնական Web զննարկիչ S60-ի համար, WebKitՏարբերակ՝ 7.2, WebKit –ի տարբերակը՝525 (Symbian^3);[51] version 7.3, engine version 533.4 (Symbian Anna)Տարբերակ՝ 7.1.4, WebKit –ի տարբերակը 525WebKit –ի տարբերակը ` 413 (Nokia N79)N/A
ՄոդեմUSB, Bluetooth; հեռախոսային Wi-FiUSB, Bluetooth; հեռախոսային Wi-FiUSB, Bluetooth; հեռախոսային Wi-FiUSB, Bluetooth;
Տեքստերը, փաստաթղթերը կարդալու հնարավորությունՀեռախոսային «Office» ծրագիր, PDFՀեռախոսային «Office» ծրագիր, PDFՀեռախոսային «Office» ծրագիր, PDFՀեռախոսային «Office» ծրագիր, PDF
Աուդիո նվագարկիչԲոլորըԲոլորըԲոլորըwav, mp3
Վիդեո նվագարկիչH.263, H.264, WMV, MPEG4, MPEG4@ HD 720p 25–30 frame/s, MKV, DivX, XviDH.263, WMV, MPEG4, 3GPP, 3GPP2H.263, WMV, MPEG4, 3GPP, 3GPP2H.263, 3GPP, 3GPP2
Բազմախնդրայնություն՝MultitaskingԱյոԱյոԱյոԱյո
Ինտերակտիվ վիջետներ՝Desktop interactive widgetsԱյոԱյոՈչ
Ինտեգրված ստեղնաշար՝Integrated hardware keyboardԱյոԱյոԱյոԱյո
Կարող է փոխանցել տվյալներ Bluetooth –ով այլ սարքերինԱյոԱյոԱյոԱյո
Skype, այլ ծրագրերԱյո[52]Այո[52]Այո[52]
Facebook IM չաթԱյոԱյոԱյո
Առաջին հեռախոսներըNokia N8 (Symbian^3), Nokia C7 (Symbian^3), Nokia X7, Nokia E6 (Anna), Nokia 603, Nokia 700, Nokia 701 (Belle)Nokia 5800 (Հոկտեմբերի 2, 2008 թ.)Nokia N96, Nokia N78, Nokia 6210 Navigator and Nokia 6220 Classic (Փետրվարի 11, 2008 թ.)Nokia 9210
ՀեռախոսներNokia N8, Nokia C6-01, Nokia C7-00, Nokia E7-00, Nokia E6, Nokia X7, Nokia 500, Nokia 603, Nokia 700, Nokia 701NTT DoCoMo։ F-06B*[53], F-07B*[53], F-08B*[53], SH-07B†[53], F-10B[54], Raku-Raku Phone 7[54], F-01C*[55], F-02C*[55], F-03C*[55], F-04C*[55], F-05C*[55], SH-01C†[55], SH-02C†[55], SH-04C†[55], SH-05C†[55], SH-06C†[55], Touch Wood SH-08C†[55]Nokia 5228, Nokia 5230, Nokia 5233, Nokia 5235, Nokia 5250, Nokia 5530 XpressMusic, Nokia 5800 XpressMusic, Nokia 5800 Navigation Edition, Nokia C5-03, Nokia C6-00, Nokia N97, Nokia N97 mini, Nokia X6, Samsung i8910 Omnia HD[56], Sony Ericsson Satio, Sony Ericsson Vivaz, Sony Ericsson Vivaz ProNokia 5320 XpressMusic, Nokia 5630 XpressMusic, Nokia 5730 XpressMusic, Nokia 6210 Navigator, Nokia 6220 Classic, Nokia 6650 fold, Nokia 6710 Navigator, Nokia 6720 Classic, Nokia 6730 Classic, Nokia 6760 Slide, Nokia 6790 Surge, Nokia E5-00, Nokia E52, Nokia E55, Nokia E71, Nokia E72, Nokia E75, Nokia N78, Nokia N79, Nokia N85, Nokia N86 8MP, Nokia N96, Nokia X5, Samsung GT-i8510 (INNOV8), Samsung GT-I7110, Samsung SGH-L870, Nokia C5-00Nokia 9210, Nokia 9300, Nokia 9300i, Nokia 9500

* պատրաստված Fujitsu-ի կողմից
† Պատրաստված Sharp-ի կողմից

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ