Bluetooth

Blutooth
Մշակման տարեթիվմայիսի 8, 1998
ՄշակողներBluetooth Special Interest Group
Արդյունաբերությունանձնական տարածքային ցանցեր
Համատեղելի սարքավորում
  • անհատական համակարգիչներ
  • խելախոսներ
  • խաղային կոնսուլներ
  • աուդիո սարքեր
Արձանագրության նպատակըՍարքերի էներգաարդյունավետ անլար հաղորդակցություն մինչև 100 մ (5.0-ից մինչև 1500 մ)
Կայքbluetooth.com

Bluetooth (անգլ.՝ blue - կապույտ ու անգլ.՝ tooth - ատամ բառերից), ինդուստրիալ մասնագիր (ստանդարտ) է անլար (ռադիո) անձնական ցանցերի (PANs) համար։ Bluetooth-ի միջոցով հնարավոր է իրար միացնել և տեղեկություններ փոխանակել այնպիսի սարքերի միջև, ինչպիսիք են օրինակ բջջային հեռախոսները, նոթբուքերը, անձնական համակարգիչները, տպիչները, GPS ընդունիչները, թվային խցիկները և բազմաթիվ այլ։ Ստանդարտը ապահովում է անվտանգ և ողջ աշխարհում լիցենզիա չպահանջող կարճ-ալիքային ռադիո հաճախականության (2,4 ԳՀց) վրա։ Bluetooth-ի մասնագիրները պատրաստվում և լիցենզավորվում են Bluetooth Special Interest Group-ի կողմից։

Անվանում

Bluetooth բառը դանիերեն «Blåtand» («Կապտատամ») բառի անգլերեն թարգմանությունն է։ Ժամանակին այդպես էին կոչում վիկինգների Հարալդա I Կապտատամ արքային, որ ապրել է Դանիայում շուրջ հազար տարի առաջ։ Նա իր մականունն ստացել է առջևի ատամի մուգ գույնի պատճառով։ Հարալդա I-ը 10-րդ դարում ղեկավարել է Դանիայում ու Նորվեգիայի մի հատվածում։ Նա հակամարտող դանիական ցեղերը միավորել է մի թագավորության մեջ։ Bluetooth-ը միավորում է կապի պրոտոկոլները՝ դրանք միավորելով մեկ ունիվերսալ ստանդարտի մեջ[1][2][3]։ Թեև «blå» բառը ժամանակակից սկանդինավյան լեզուներում նշանակում է «կապույտ», վիկինգների ժամանակ այն կարող էր նշանակել «Սև գույնի»։ Այսպիսով՝ ավելի ճիշտ կլիներ դանիերեն Harald Blåtand թարգմանել Harald Blacktooth (Հարալդ Սևատամ), քան թե Harald Bluetooth (Հարալդ Կապտատամ)։

Գործածում

Տիպիկ Bluetooth USB ադապտեր, որն հաճախ անվանվում է «Բլյութուս դոնգլ»

Bluetooth-ը ստանդարտ է (կոմունիկացիոն պրոտոկոլ) նախատեսված հատկապես ցածր էներգիայի ծախսով, կարճ հեռավորությունների (կախված դասից 1, 10 կամ 100 մետր) վրա ինֆորմացիայի փոխանցման համար, որն իրականացվում է ցածր գին ունեցող ընդունահաղորդիչ չիպերի միջոցով[4] ։

Bluetooth-ը թույլատրում է նման չիպերով սարքերին հաղորդակցվել իրար հետ, երբ դրանք գնտվում են միմյանց տիրույթի մեջ։ Ռադիո հաղորդակցում օգտագործելու պատճառով սարքերի միջև ուղիղ տեսանելիության անհրաժեշտություն չկա՝ նրանք կարող են գտնվել նույնիսկ տարբեր սենյակներում, եթե բավարարում է ռադիո ազդանշանի հզորությունը։

ԴասԱռավելագույն թույլատրված հզորություն
մՎ(dBm)
Հեռավորությունը
(մոտավոր)
Class 1100 մՎ (20 dBm)~100 մետր
Class 22.5 մՎ (4 dBm)~10 մետր
Class 31 մՎ (0 dBm)~1 մետր
ՏարբերակըՓոխանցման արագությունը
1.21 Մբիթ/վ
2.0 + EDR3 Մբիթ/վ
WiMedia Alliance
(առաջարկված)
53 - 480 Մբիթ/վ

Առողջության վրա ազդեցություն

Bluetooth-ում օգտագործում է միկրոալիքային ռադիո հաճախականությունը 2.4 ԳՀց-ից 2.4835 ԳՀց հատվածում։ Մաքսիմալ ելքային հզորություններն են 100 մՎ, 2.5 մՎ և 1 մՎ համապատասխանաբար 1-ին, 2-րդ և 3-րդ դասի սարքերի համար։ Այսինքն առողջությանն հնարավոր վնասի չափով առաջին դասի սարքերը մոտ են բջջային հեռախոսներին, իսկ 2-րդ և 3-րդ դասի շատ ավելի քիչ վտանգ են ներկայացնում[5]։

Անվանում և լոգոտիպ

Bluetooth-ն անվանվել է ի պատիվ 10-րդ դարի արքա Հարալդ Բլութուսի՝ Դանիայի և Նորվեգիայի արքայի։ Նա հայտնի է մինչև իր կառավարման շրջանն իրար հետ պատերազմող Նորվեգիայի և Դանիայի, ինչպես նաև ներկայիս Շվեդիայի Սկանիայի տարածաշրջանների ցեղերի միավորումով։ Հենց վերջին՝ Սկանիա ռեգիոնում է ստեղծվել Bluetooth տեխնոլոգիան, որը նույնպես պետք է միավորեր տարբեր տեխնոլոգիաներ և տարբեր դասի սարքեր, ինչպիսիք էին, օրինակ, անձնական համակարգիչները և բջջային հեռախոսները[6][7]:

Հավանական է, որ իրականում անվանումն ընտրելու վրա ավելի մեծ ազդեցւոթյուն է ունեցել ոչ թե պատմական իրողությունը, այլ առասպելներում և նրանց հիման վրա գրված Վիկինգների մասին վեպերում Հարալդ արքայի ստեղծած պատկերը։

Bluetooth-ի լոգոտիպը գերմանական ռունաների ժամանակակից լատինական «H» և «B» տառերին համապատասխանող (Harald Bluetooth) (Haglaz) և (Berkanan) ռունաների միաձուլումն է։

Հղումներ աղբյուրներին

Արտաքին հղումներ