Teardrops on My Guitar

«Teardrops on My Guitar», ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երգը, նրա Taylor Swift (2006) առաջին ստուդիական ալբոմի երկրորդ սինգլը։ Տեսահոլովակը ներկայացվել է երաժշտական մրցանակների, իսկ սինգլը դիտարկվել է որպես երգչուհուն մեծ հաջողություն բերած աշխատանք, որը նպաստել է նրա ժողովրդականության ավելացմանը Միացյալ Նահանգներում[1][2]։

«Teardrops on My Guitar»
«Teardrops on My Guitar» սինգլի շապիկը (Թեյլոր Սվիֆթ, 2007)
Թեյլոր Սվիֆթի սինգլը
«Taylor Swift» ալբոմից
Թողարկված19 փետրվարի, 2007
Ֆորմատ
Ձայնագրված2006
Ժանրքանթի փոփ
Տևողություն3:38
ԼեյբլBig Machine
Պրոդյուսեր
  • Նեթան Չապման
Թեյլոր Սվիֆթի սինգլների ժամանակագրություն
«Tim McGraw»
(2006)
«Teardrops on My Guitar»
(2007)
«Our Song»
(2007)
«Teardrops on My Guitar» ՅուԹյուբում

Պատմություն

«Teardrops on My Guitar» երգը թողարկվել է որպես Թեյլոր Սվիֆթի Taylor Swift (2006) առաջին ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Այն դարձել է ալբոմի՝ հիթ-շքերթներում ամենամեծ հաջողությունն ունեցած սինգլը՝ հասնելով մինչև Billboard Hot 100 հիթ-շքերթի 13-րդ հորիզոնական[1][3] և Pop 100 հիթ-շքերթի 11-րդ հորիզոնական։ Սինգլն ԱՄՆ-ում դարձել է կրկնակի պլատինե[4]։ «Teardrops on My Guitar» երգը Կանադայում զբաղեցրել է 45-րդ, Մեծ Բրիտանիայում՝ 51-րդ հորիզոնականը[3][5]։

«Teardrops on My Guitar» երգն արժանացել է դրական արձագանքների երաժշտական քննադատներ և առցանց հրատարակությունների կողմից, ինչպիսիք են՝ PopMatters[6], About.com[1][7], MTV Asia[2], Billboard[8][9], Rolling Stone[10], Star Tribune[11]։

Տեսահոլովակը ներակայցվել է 2007 թվականի CMT Online Awards մրցանակի «Number One Streamed Music Video» կատեգորիայում, բայց զիջել է Sugarland խմբի «Stay» (2007) երգին[12]։ Տեսահոլովակը ներկայացվել է նաև MTV Video Music Awards (2008) մրցանակի MTV Video Music Award for Best New Artist կատեգորիայում, բայց զիջել է Tokio Hotel խմբի «Ready, Set, Go!» (2007) երգին[13]։

Մինչ 2014 թվականի նոյեմբեր «Teardrops on My Guitar» երգը Միացյալ Նահանգներում վաճառվել է 2,9 մլն օրինակով[14]։

Երգացանկ

  1. "Teardrops on My Guitar" (Album Version) – 3:36
  2. "Teardrops on My Guitar" (Instrumental) – 3:36
  3. "Teardrops on My Guitar" (Music Video) – 3:50
  1. "Teardrops on My Guitar" (Pop Version) – 2:59
  • European digital download EP / International promo CD[17]
  1. "Teardrops on My Guitar" – 3:14
  2. "Teardrops on My Guitar" (Acoustic) – 2:58
  3. "Teardrops on My Guitar" (Cahill Radio Edit) – 3:01
  • Columbian remix CD single[18]
  1. "Teardrops on My Guitar" (Album Version) – 3:35
  2. "Teardrops on My Guitar" (Radio Version) – 3:24
  3. "Teardrops on My Guitar" (Pop Version) – 3:00
  4. "Teardrops on My Guitar" (International Version) – 3:14
  5. "Teardrops on My Guitar" (Joe Bermudez Radio Mix) – 3:08
  6. "Teardrops on My Guitar" (Cahill Radio Mix) – 3:24
  7. "Teardrops on My Guitar" (Cahill Extended) – 5:21
  8. "Teardrops on My Guitar" (Acoustic Version) – 2:57

Հիթ-շքերթներ և հավաստագրումներ

Հիթ-շքերթ

Հիթ-շքերթ (2007-2008)Ամենաբարձր
հորիզոնական
Canadian Hot 100[19]45
UK Singles Chart[20]51
Billboard Hot 100[21]13
Adult Contemporary (Billboard)[22]5
Adult Pop Songs (Billboard)[23]6
Hot Country Songs (Billboard)[24]2
Pop Songs (Billboard)[25]7

Տարեվերջյան հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2007)Հորիզոնական
US Billboard Hot 100[26]89
US Hot Country Songs[27]28
Հիթ-շքերթ (2008)Հորիզոնական
US Billboard Hot 100[28]48

Հավաստագրումներ

ՏարածաշրջանՀավաստագրումՎաճառք
Կանադա (Music Canada)[29]Platinum0^
ԱՄՆ (RIAA)[30]3× Platinum2,900,000[14]

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ