The Dark Side of the Moon

The Dark Side of the Moon (հայերեն՝ Լուսնի մութ կողմը), Pink Floyd խմբի ութերորդ ստուդիական ալբոմը, թողարկվել է 1973 թվականի մարտի 24-ին։ Խմբի ձայնագրման պատմության մեջ ամենաշատ օրինակներով վաճառված ալբոմը՝ ավելի քան 50 միլիոն օրինակ[5]։ Մեծ Բրիտանիայում այն վաճառվեց 4,114,000 օրինակով, այն Բրիտանիայում ամենաշատ վաճառվող տասը ալբոմների շարքում զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը[6]։ Այն ԱՄՆ-ում 741 շաբաթ մնաց «Թոփ 200»-յակի մեջ, մի քանի անգամ զբաղեցրել է առաջին հորիզոնական։ Այն հանրահայտ ալբոմներից մեկն էր պրոգրեսիվ ռոք ժանրում, որը ձայնագրվել էր 1972 թվականի հունիսից մինչև 1973 թվականի հունվար ամիսը ընկած ժամանակահատվածում, Լոնդոնի Abbey Road ստուդիայում։

The Dark Side of the Moon
Փինք Ֆլոյդի ստուդիական ալբոմ
Թողարկված1973 թվական, մարտի 24
ՁայնագրվածAbbey Road Studios
1972 թվականի հունիսից մինչև 1973 թվականի հունվար
ԺանրՊրոգրեսիվ ռոք
Տևողություն43 րոպե
Լեզուանգլերեն
ԼեյբլHarvest
Capitol
ՊրոդյուսերPink Floyd
Մասնագիտական ակնարկ
Փինք Ֆլոյդի ալբոմների ժամանակագրություն
Obscured by CloudsThe Dark Side Of The MoonWish You Were Here

Ալբոմը՝ որպես լավագույն տեխնիկայով ձայնագրված ալբոմ, ստացավ Գրեմմի։

Ետին պլան

Meddle ալբոմի թողարկումից հետո՝ 1971 թվականի դեկտեմբերին, նրանք պատրաստվում էին շրջագայության դեպի Մեծ Բրիտանիա, Ճապոնիա և ԱՄՆ։ Ուոթերսը ասաց, որ փորձերի ժամանակ նրանք կարող են նախախապատրաստել իրենց նոր ալբոմը։ Նիք Մեյսոնի և Ռոջեր Ուոթերսի հետ հանդիպման ժամանակ նրանք նշեցին, որ ալբոմի թեման է «մարդկանց մղել խելագարության»։ Խմբի բոլոր անդամները մասնակցել էին և՛ տեքստային նյութի պատրաստման աշխատանքներին, և՛ ալբոմի ձայնագրությանը։ Rolling Stone խմբի հարցազրույցի համար Դեյվիդ Գիլմոր ասաց. «Ես և Ռոջերը կարծում ենք, որ տեքստի մեծ մասը մենք օգտագործում ենք փոքր-ինչ կողմնակի։ Կար մի զգացողություն, որ բառերը պետք է լինեն մաքուր և կոնկրետ»[7]։

Ուոթերսը, Գիլմուրը, Մեյսոնը և ստեղնաշարային գործիքավորող Ռիչարդ Վրայթթը մասնակցում էին ալբոմը պատրաստման գործընթացին, Ուոթերսը իր փոքր ձայնագրման ստուդիայում ստեղծում է երգերի դեմո տարբերակները[8]։ Նոր ալբոմի մասերը վերցված էի չօգտագործվող նյութից, ալբոմը սկսվում է «Breathe»(Շնչիր) երգով, գրվել է Ուոթերսի և Ռոն Ջեսսինի կողմից, այն գրված է The Body սաունդթրեքի համար[9], ալբոմը շարունակվում է «Us and Them» երգով, որը գրվել էր ստեղնաշարային գործիքավորող Ռիչարդ Ռայթի կողմից, «Zabriskie Point» ֆիլմի համար[10]։

Rainbow թատրոնը
Hohner դաշնամուր, որի վրա նվագել է՝ Ռիչարդ Ռայնտը, The Dark Side Of the Moon ալբոմի շրջագայության ժամանակ, 1972-1973 թթ.

Ալբոմի ձայնագրման ընթացքում նրանք իմացան, որ Medicine Head ռոք խումբը ունի ձայնագրած ալբոմ The Dark Side Of The Moon անվանմամբ, նրանք որոշեցին ալբոմը անվանել Eclipse, բայց հետո մտափոխվեցին և վերադարձան առաջին տարբերակին։ 1972 թվականի հունիսի 1-ին ձայնագրվեց առաջին աշխատանքը՝ «Us and Them» անվանմամբ, վեց օր անց ձայնագրվեց «Money» երգը։

Խմբի շրջագայությունը Եվրոպայուն և Հյուսիսային Ամերիկայում հնարավորություն տվեց նրանց ինքնուրույն բարելավվումների և որակ իրենց կատարումներում[11]։ Ալբոմի աշխատանքները դադարեցվեցին այն ժամանակ, երբ խումբը մեկնեց Ֆրանսիա Բարբեթ Շորդերի, «La Vallée» ֆիլմում երգ ձայնագրելու համար։

Ալբոմի հասկացությունը

Dark Side of the Moon, հայեցակարգային աշխատանք, որը պատմում է ժամանակակից կյանքի իրավիճակների մասին[12]։

Հենց այդ ժամանակաշրջանում, երբ ծնվեց հայեցակարգային ալբոմի գաղափարը, Ռեջռր Ուոտերսը, Մայքլ Ուիլսի հարցազրույցում նշեց. «մենք կարող ենք արժեքավոր բան անել այն ճնշման դեմ, որը, ինչպես զգացել ենք սեփական մաշկի վրա, մարդուն հասցնում է սահմանագծին։ Շատ գումար վաստակել՝ ստիպող ճնշման, արագ ընթացող ժամանակի, կրոնի ու կառավարության նման իշխանական կառույցների՝ բռնության ու ագրեսիայի»։

Այս գաղափարը մեծ խթան հանդիսացավ ստեղծագործող խմբի համար։ Մասնակիցները ստեղծեցին համատեղ ցանկ ալբոմի ստեղծագործությունների համար։ «On the Run» երգը նկարագրում է սթրես, ժամանակակից տրանսպորտի, մասնավորապես վախ թռիչքից առաջ[13], «Time» երգը՝ արտացոլում է մտավախությունը ծերանալու համար, որ կյանքը աննկատ է անցնում, «The Great Gig in the Sky» երգը՝ սկզբում անվանվել է՝ «Mortality Sequence» և «Religious Theme», «Money» երգը ծիծաղում է մարդկային ագահության վրա, «Us and Them» երգի ընդհանուր միտքը մեկուսացման և դեպրեսիայի մասին է։ «Brain Damage» այս երգը նկարագրում է հոգեկան խանգարում՝ շատ հայտնիության և փառքի ժամանակ, ալբոմը ավարտվում «Eclipse» երգով որը խոսում է ավելի ընդհանուր թեմաներից, ալբոմը ավարտվում է մռայլ նոտայի վրա։

Ալբոմը ունեցավ մեծ հաջողություն և ստեղծագործական մեծ ազդեցություն է թողնում ինչպես Pink Floyd խմբի վրա, այնպես էլ պրոգրեսիվ ռոք ժանրում։

Ձայնագրություն

Էբբի Րոուդ ձայնագրման ստուդիայի գլխավոր մուտքը

Ալբոմը ձայնագրվել է Էբբի րոդ ձայնագրման ստուդիայում, 1972 թվականի մայիսից մինչև 1973 թվականի հունվար ամիսը։ Խմբի կազմակերպիչ ընտրվել էր Ալան Պարսոնսը, ով եղել էր խմբի Atom Heart Mother հինգերորդ ալբոմի օպերատորը, և Բիթլզ խմբի Let it be երգի կազմակերպիչ[14][15]։

Նրանք սկսում են հունիսի 1-ին, առաջինը ձայնագրվում է «Us and them» երգը, յոթ օր անց ձայնագրվում է «Money» երգը։ «Time» և «The Great Gig in the Sky» հաջորդն էին որոնք պետք է ձայնագրվեին, այդ ժամանակ խումբը պատրաստվում էր կայանալիք շրջագայությանը դեպի՝ ԱՄՆ[16]։

1973 թվականին ԱՄՆ-ից վերադառնալուց հետո նրանք ձայնագրում են «Brain Damage», «Eclipse», «Any Colour You Like» և «On the Run» երգերը։ Ձայնագրությունը ավարտին հասցնելուց հետո նրանք պատրաստվում են համերգային շրջագայության Եվրոպայում[17]։

Հիթ-շքերթներ և հավաստագրումներ

Հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (1973)Ամենաբարձր
հորիզոնական
Australia (Kent Music Report)[18]2
Austrian Albums (Ö3 Austria)[19]1
Canada Top Albums/CDs (RPM)[20]1
Dutch Albums (MegaCharts)[21]2
Norwegian Albums (VG-lista)[22]2
Spanish Albums (IFPI)[23]10
UK Albums (OCC)[24]2
US Billboard 200[25]1
Հիթ-շքերթ (1975)Ամենաբարձր
հորիզոնական
New Zealand Albums (RMNZ)[26]4
UK Albums (OCC)[27]7
US Billboard 200[28]23
Հիթ-շքերթ (1993-94)Ամենաբարձր
հորիզոնական
Australian Albums (ARIA)[29]11
Canada Top Albums/CDs (RPM)[30]20
Dutch Albums (MegaCharts)[31]59
Norwegian Albums (VG-lista)[32]16
New Zealand Albums (RMNZ)[33]1
Swedish Albums (Sverigetopplistan)[34]45
Հիթ-շքերթ (2003)Ամենաբարձր
հորիզոնական
Austrian Albums (Ö3 Austria)[19]48
Belgian Albums (Ultratop Flanders)[35]42
Belgian Albums (Ultratop Wallonia)[36]28
Irish Albums (IRMA)[37]41
Italian Albums (FIMI)[38]2
New Zealand Albums (RMNZ)[39]6
Norwegian Albums (VG-lista)[40]7
Polish Albums (ZPAV)[41]24
Portuguese Albums (AFP)[42]3
Հիթ-շքերթ (2005–06)Ամենաբարձր
հորիզոնական
Australian Albums (ARIA)[43]24
Belgian Albums (Ultratop Flanders)[44]55
Belgian Albums (Ultratop Wallonia)[45]49
Danish Albums (Hitlisten)[46]26
Finnish Albums (Suomen virallinen lista)[47]10
Irish Albums (IRMA)[48]43
Italian Albums (FIMI)[49]5
Norwegian Albums (VG-lista)[50]16
Polish Albums (ZPAV)[51]24
Spanish Albums (PROMUSICAE)[52]96
Swedish Albums (Sverigetopplistan)[34]16
Swiss Albums (Schweizer Hitparade)[53]47
Հիթ-շքերթ (2011)Ամենաբարձր
հորիզոնական
Australian Albums (ARIA)[54]22
Austrian Albums (Ö3 Austria)[19]10
Belgian Albums (Ultratop Flanders)[55]16
Belgian Albums (Ultratop Wallonia)[56]6
Czech Albums (ČNS IFPI)[57]13
Danish Albums (Hitlisten)[58]21
Dutch Albums (MegaCharts)[59]19
Finnish Albums (Suomen virallinen lista)[60]16
French Albums (SNEP)[61]7
Irish Albums (IRMA)[62]25
Italian Albums (FIMI)[63]5
New Zealand Albums (RMNZ)[64]8
Norwegian Albums (VG-lista)[65]11
Polish Albums (ZPAV)[66]8
Portuguese Albums (AFP)[67]5
Spanish Albums (PROMUSICAE)[68]15
Swedish Albums (Sverigetopplistan)[69]15
Swiss Albums (Schweizer Hitparade)[70]8
UK Albums (OCC)[71]11
US Billboard 200[72]12

Հավաստագրումներ

ՏարածաշրջանՀավաստագրումՎաճառք
Արգենտինա(CAPIF)[73]2× Platinum120,000x
Ավստրալիա (ARIA)[74]14× Platinum980 000^
Ավստրիա (IFPI Austria)[75]2× Platinum980,000x
Կանադա (Music Canada)[76]2× Diamond2 000 000^
Ֆրանսիա (SNEP)[77]Platinum2,084,500[78]
Գերմանիա (BVMI)[79]2× Platinum1 000 000^
Իտալիա (FIMI)[80]
(since 2009)
3× Platinum150,000*
Նոր Զելանդիա (RIANZ)[81]16× Platinum240 000^
Լեհաստան (ZPAV)[82]Platinum100,000*
Մեծ Բրիտանիա (BPI)[83]14× Platinum4,300,000[84]
ԱՄՆ (RIAA)[85]15× Platinum15 000 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Dark Side of the Moon» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան