This Is How We Do

«This Is How We Do», ամերիկացի երգչուհի Քեթի Փերրիի երգն է։ Այն թողարկվել է 2014 թվականի օգոստոսի 11-ին՝ որպես նրա «Prism» (2013) կոչվող չորրորդ ստուդիական ալբոմի հինգերորդ սինգլ։ Երգը գրվել է Քեթի Փերրիի, Քլաս Օհլունդի և Մաքս Մարտինի կողմից և ձայնագրվել է Ստոկհոլմում, Շվեդիա։ Երգի պաշտոնական ռեմիքս տարբերակը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի ռեփեր Ռիֆ Ռաֆը, թողարկվել է օգոստոսի 25-ին, 2014։

«This Is How We Do»
«This Is How We Do» սինգլի շապիկը (Քեթի Փերրի, )
Քեթի Փերրիի սինգլը
«Prism» ալբոմից
ԹողարկվածՕգոստոսի 11, 2014 (2014-08-11)
ՖորմատԵրաժշտության ներբեռնում
Ձայնագրված2013
ԺանրԴանս փոփ
ԵրգահանKlas Åhlund?, Մաքս Մարտին և Քեյթի Փերրի
Տևողություն3:24
ԼեյբլCapitol Records
ՊրոդյուսերՔլաս Օհլունդ, Մաքս Մարտին
Քեթի Փերրիի սինգլների ժամանակագրություն
«Birthday»
(2014)
«This Is How We Do»
(2014)
«Rise»
(2016)

Նախապատմություն և թողարկում

Մաքս Մարտինը բացի այս երգից, նաև գրել է 9 այլ երգեր «Prism» ալբոմի համար։

Երբ Քեթի Փերրին Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում աշխատում էր «Prism» ալբոմի վրա, երգչուհին համագործակցում է երաժշտական պրոդյուսեր Մաքս Մարտինի հետ[1], ով գրում է 10 երգ ալբոմի համար, որոնց թվում է նաև «This Is How We Do» երգը։ Երգչուհին նաև համագործակցում է Քլաս Օհլունդի հետ[2], ով բացի այս երգից, աշխատել է նաև ալբոմի «Walking on Air» երգի վրա։ 2013 թվականի հոկտեմբերի 18-ին վաճառքի է դուրս գալիս «Prism» ալբոմը, որի երգացանկը ներառում է նաև այս երգը[3]։ 2014 թվականի հուլիսի 24-ին երգչուհին հայտարարում է, որ «This Is How We Do» երգը առաջիկայում թողարկվելու է որպես ալբոմի հինգերորդ սինգլ[4]։ Երգը որպես սինգլ թողարկվում է օգոստոսի 11-ին[5]։

Երգի պաշտոնական ռեմիքսը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի ռեփեր Ռիֆ Ռաֆը, ներկայացվում է օգոստոսի 21-ին[6], իսկ օգոստոսի 25-ին հասանելի է դառնում թվային ներբեռնման համար iTunes-ում[7]։

Տեսահոլովակ

2014 թվականի հուլիսի 24-ին երգի պաշտոնական բառերով հոլովակը տեղադրվել է երգչուհու VEVO ալիքում[8], իսկ երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Ջոել Կեֆալին, նկարահանվել է Լոս Անջելեսում[9]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2014 թվականի հուլիսի 31-ին[10]։

Հիթ-շքերթներ

Շաբաթական հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2013–14)Ամենաբարձր
հորիզոնական
ARIA[11]18
Ö3 Austria Top 75[12]14
Ultratop Flanders[13]36
Ultratop Wallonia[14]37
Canadian Hot 100[15]9
Canada CHR/Top 40 (Billboard)[16]13
Canada Hot AC (Billboard)[17]15
IFPI[18]27
Singles Digitál Top 100[19]12
Finland (Suomen virallinen radiolista)[20]24
SNEP[21]41
Media Control AG[22]34
IRMA[23]31
Israel (Media Forest TV Airplay)[24]3
Italy (FIMI)[25]34
Lebanon (The Official Lebanese Top 20)[26]15
Dutch Top 40[27]14
Mega Single Top 100[28]20
RIANZ[29]13
Scottish Singles Top 40[30]25
IFPI[31]28
Singles Digitál Top 100[32]17
Slovenia (SloTop50)[33]48
South Korea (Gaon International Chart)[34]73
Sverigetopplistan[35]26
Schweizer Hitparade[36]41
UK Singles Chart[37]33
Billboard Hot 100[38]24
Adult Pop Songs (Billboard)[39]22
Hot Dance Club Songs (Billboard)[40]1
Pop Songs (Billboard)[41]15
Venezuela Pop General (Record Report)[42]24

Տարեկան հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2014)Հորիզոնական
Australia (ARIA)[43]89
Netherlands (Dutch Single Top 100)[44]84
US Hot Dance Club Songs (Billboard)[45]43

Հավաստագրումներ

ՏարածաշրջանՀավաստագրումՎաճառք
Ավստրալիա (ARIA)[46]Platinum70 000^
Կանադա (Music Canada)[47]Platinum0^
Իտալիա (FIMI)[48]Gold15 000*
Նորվեգիա (IFPI Norway)[49]Platinum10 000*
Շվեդիա (GLF)[50]Platinum40 000x
Մեծ Բրիտանիա (BPI)[51]Silver200 000^
ԱՄՆ (RIAA)[52]Platinum1 000 000*
Սթրիմինգ
Դանիա (IFPI Denmark)[53]Gold1,300,000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ