Thunder Lotus Games
Thunder Lotus Games, անկախ ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, և տեղակայված է Մոնրեալում (Կանադա)։ Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին։ Ընկերության հայտնի խաղերից են՝ Jotun (2015), Sundered (2017) և Spiritfarer (2020)։ Thunder Lotus Games-ը մնացած անկախ ստուդիաներին տարբերվում է շնորհիվ այնտեղ աշխատող պրոֆեսսիոնալ անիմատորների, որոնք անիմացիան, որը նախատեսված է խաղերի համար նկարում են ծեռքով[4]։
Thunder Lotus Games | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 2014[1][2] |
Վայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[3][2] |
Երկիր | Կանադա |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 16 մարդ |
Կայք | thunderlotusgames.com(անգլ.) |
Պատմություն
Ստուդիան հիմնադրվել է Ուիլլ Դյուբեի կողմից, մինչև այդ նա զբաղվում էր բջջային խաղերի մշակմամբ։ Thunder Lotus Games-ը հիմնադրվեց, որպեսզի շարունակվի բջջային խաղերի մշակումը, սակայն արդեն խմբի օգնությամբ։ Ընկերության առաջին խաղը պետք է դառնար Jotun-ը, որը թողարկվեց Kickstarter-ի միջոցով հավաքված միջոցների շնորհիվ[5]։ Սկզբնական շրջանում ընկերությունը պետք է անվանվեր «Lotus Games», որը սակայն կարող էր շփոթմունք առաջացնել «Lotus Entertainment» անունը կրող այլ ընկերության հետ[6]։ Jotun խաղի համար մեկնարկած դրամահավաքի արդյունքում, հավաքված գումարը ավելի շատ էր սպասվածից, և ստուդիան որոշեց թողարկել խաղը նաև խաղային համակարգերի և անհատական համակարգիչների համար։ Խաղի թողարկումից հետո՝ 2015 թվականին խաղը գնվեց մեկ միլլիոն օրինակով[7]։ Ֆինանսական հաջողությունները դրդեցին թիմին մշակել նոր խաղ՝ Sundered։ Խաղի մշակման համար անհրաժեշտ միջոցները թիմը կարողացավ հավաքել մեկ օրում[8]։
Sundered խաղի թողարկումից հետո, ստուդիան կնքեց պայմանագիր Kowloon Nights ֆոնդի հետ հաջորդ խաղի՝ Spiritfarer մշակման համար։ Խաղը գրանցեց մեծ հաջողություններ և վաճառվեց մեկ միլլոնից ավել օրինակով[9]։ 2019 թվականի տվյալներով ստուդիան ուներ 16 աշխատակից։
Խաղեր
Թվական | Անվանում | Պլատֆորմներ |
---|---|---|
2015 | Jotun | PlayStation 4, Wii U, Xbox One, Nintendo Switch, Stadia |
2017 | Sundered | PlayStation 4, Xbox One, Nintendo Switch, Stadia |
2020 | Spiritfarer | PlayStation 4, Xbox One, Nintendo Switch, Stadia |