TouchArcade

TouchArcade, վեբ կայք, որը նվիրված է բջջային սարքերի համար նախատեսված խաղերին, թողարկվել է 2008 թվականին[1], Արնոլդ Կիմի կողմից, ով համարվում է Apple MacRumors կայքի հեղինակը[2]։ Կայքում հիմնականում տեղադրվում են հրապարակումներ iOS օպերացիոն համակարգի համար նախատեսված խաղերի մասին։ Ինչպես նաև TouchArcade-ում հրապարակվում են ակնարկներ և նորություններ նաև այլ պլատֆորմների համար նախատեսված խաղերի մասին, այդ թվում՝ Android և Nintendo Switch։ Բացի սա, կայքում տեղադրվում են նաև փոդքասթներ[3]։


toucharcade.com(անգլ.)
Տեսակկայք
Լեզուանգլերեն

CNET կայքը TouchArcade-ին տվեց 6-րդ դիրքը խաղային բլոգնեի շարքում[4], իսկ Time ամսագիրը TouchArcade-ին ընդգրկել էր 50 ամենալավ կայքերի շարքում[3]։

2015 թվականին կայքը մեկնարկեց դրամահավաք քրաուդֆանդինգային պլատֆորմի միջոցով։ Հեղինակի խոսքերով, սա պայմանավորված էր նրանով, որ խաղերի մշակողները սկսել էին ավելի քիչ պատվիրել գովազդ կայքում, դրա փոխարեն օգտվում են հավելվածներում առկա ներքին գովազդային համակարգերից։ The Guardian-ը նշեց, որ TouchArcade-ը միակ անկախ ամսագիրը չէ, որը ունեցել է քրաուդֆանդինգի կարիք[5]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ