Willow

«Willow», ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երգը, որը թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Republic Records լեյբլում որպես նրա «Evermore» իններորդ ստուդիական ալբոմի գլխավոր սինգլ։ Երգչուհին երգի համահեղինակել է նրա պրոդյուսեր Aaron Dessner-ի հետ միասին։ Սվիֆթը նաև հանդես է եկել որպես երաժշտական տեսահոլովակի ռեժիսոր, որն առաջին անգամ ցուցադրվել է սինգլի թողարկման հետ միաժամանակ։ Շվեդ պրոդյուսեր Elvira-ի (իսկական անունը՝ Elvira Anderfjärd) ռեմիքսը անվանվել է «պարող կախարդուհու տարբերակ (dancing witch version)» և թողարկվել է երկու օր անց՝ Սվիֆթի ծննդյան օրը[1][2]։ Սինգլը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Ավստրալիայի, Կանադայի և ԱՄՆ-ի հիթ-շքերթներում։

«Willow»
Թեյլոր Սվիֆթի սինգլը
«Evermore» ալբոմից
Թողարկված11 դեկտեմբերի 2020
Ֆորմատթվային ներբեռնում, սթրիմինգ,
Ձայնագրված2020
Ժանրփոփ֊ֆոլք
Տևողություն3։34 (օրիգինալ տարբերակ)
  • 3։04(Dancing witch version)
ԼեյբլRepublic Records
ՊրոդյուսերԱարոն Դեսներ և Թեյլոր Սվիֆթ
Թեյլոր Սվիֆթի սինգլների ժամանակագրություն
«The 1»
(2020)
«Willow»
(2020)
«No Body, No Crime»
(2020)
 «Willow»

Պատմություն

«Willow»-ը եղել է անակնկալ թողարկում, որը լույս է տեսել 2020 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Evermore երկրորդ անակնկալ ալբոմի հետ միասին[3]։ Երգը գրել են Սվիֆթը և նրա պրոդյուսեր Աարոն Դեսները, որն աշխատել է Սվիֆթի հետ նրա «Folklore» (2020) ութերորդ ստուդիական ալբոմի վրա։ Դեսները ծրագրավորել է թրեքը և պատասխանատու է եղել հարվածային գործիքների, պերկուսիայի, ստեղնաշարայինների, սինթեզատորների, դաշնամուրի և կիթառի համար (էլեկտրական, բաս և ակուստիկ կիթառ)։ Գրեգ Քալբին և Սթիվ Ֆալոնը կատարել են թրեքի մաստերինգը Sterling Sound ստուդիայում (Էջուոթեր, Նյու Ջերսի), իսկ Ջոնաթան Լոուն կատարել է միքսինգը Hudson Valley (Նյու Յորք) Long Pond Studios ստուդիայում[4]։

«Willow» երգը ալբոմի հետ միաժամանակ թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերի 11-ին[5]։

Կոմպոզիցիա

«Willow»-ը ինդի ֆոլկ[6] և փոփ երգ[7] է հիփ-հոփ ռիթմով, որը հիշեցնում է Սվիֆթի 2017 թվականի «Reputation» ալբոմը[8]։ Այն կառուցվել է գլոկենշպիլի, թմբուկ-մեքենայի, թավջութակի, վալտոռնի, էլեկտրական կիթառի, ջութակի, ֆլեյտայի ու գորիքավորման օգտագործման հիման վրա և բնութագրվում է իր «առանց շունչ քաշելու» կրկներգով[4][6]։ Երգը րոպեում ունի 84 հարված։ Այն գրված է է մինոր տոնայնությամբ, իսկ Սվիֆթի վոկալը տատանվում է E3-ից մինչև B5[9]։

Կառուցված լինելով երկտող-կրկներգի տեսքով[8]՝ այն հետևում է Em-D-Em-D-Em-D-C ակորդների հաջորդականությանը[9]։ Լիրիկական տեսանկյունից «Willow»-ը սիրո մասին երգ է[10], որն անդրադառնում է հույսի թեմային[11]։

Արձագանքներ

USA Today-ից Պատրիկ Ռայանը «Willow»-ն անվանել է Evermore-ի անվերապահ լիրիկական առաջատարը[12]։ The New York Times թերթում Evermore-ի վերաբերյալ իր գրախոսության մեջ Ջոն Պարելեսը գովել է «Willow»-ի գործիքային պարտիաները՝ «հաջողությամբ միահյուսված կիթառի հնչյուններով»՝ այն անվանելով ալբոմի մի քանի փայլուն երաժշտական կոմպոզիցիաներից մեկը[13]։ The Guardian թերթի համար նախատեսված հոդվածում Ալեքսիս Պետրիդիսը կարծիք է հայտնել, որ «Willow»-ը կարող էր հեշտությամբ լինել «հիթ, փոփ-հրավառություն», եթե սինթեզատորները, ավտոմատ կարգաբերումը և ծրագրավորված բիթերը փոխարինեին «ճաշակով» ընտրված ակուստիկ գործիքավորմամբ[14]։ «Variety» ամսագրից քննադատ Քրիս Ուիլմանը գրել է, որ այս երգը արտացոլում է Սվիֆթի հոգեվիճակը, և այն անվանել է համապատասխանաբար Folklore-ի տասնմեկերորդ և տասնհինգերորդ երգերի՝ «Invisible String» և «Peace»-ի «զարմիկ»[15]։ Rolling Stone ամսագիրը «Willow»-ն անվանել է 2020 թվականի լավագույն փոփ-նախագծերից մեկը՝ բարձր գնահատելով Սվիֆթի և պրոդյուսեր Դեսների համատեղ աշխատանքը[16]։

Մրցանակներ և անվանակարգեր

«Willow»-ն 2021 թվականին առաջադրվել է Nashville Songwriters Award մրցանակի «Ten Songs I Wish I’d Written» անվանակարգում[17], իսկ տեսահոլովակն ստացել Է Association of Independent Commercial Producers (AICP Awards) անվանակարգ editorial կատեգորիայում[18]։ 2021 թվականին «Willow»-ը առաջադրվել է Meus Prêmios Nick մրցանակի Video of the Year անվանակարգում[19]։ 2021 MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ «Willow»-ը ստացել է երեք անվանակարգ՝ Best Pop, Best Direction և Best Art Direction անվանակարգերում, իսկ ինքը՝ Սվիֆթը, առաջադրվել է Artist of the Year անվանակարգում[20]։

ՏարիՄրցանակԿատեգորիաԱրդյունքՀղում
2021AICP AwardsEditorial: Music VideosԱռաջադրված
MTV Video Music AwardsBest PopԱռաջադրված
Best DirectionԱռաջադրված
Best Art DirectionԱռաջադրված
Meus Prêmios NickՏարվա տեսահոլովակԱռաջադրված
MTV Europe Music AwardsBest VideoԱռաջադրված
Nashville Songwriters Association InternationalTen Songs I Wish I'd WrittenՀաղթանակ
2022
Gold Derby Music AwardsՏարվա երգՀաղթանակ
Տարվա ձայնագրությունՀաղթանակ
Լավագույն տեսահոլովակՀաղթանակ
ASCAP awardsASCAP Pop AwardՀաղթանակ
BMI awardsBest Performed Song of the YearՀաղթանակ

Կոմերցիոն հաջողություն

ԱՄՆ-ում «Willow»-ն միանգամից գլխավորել է Hot 100 հիթ-շքերթը։ Այն դարձել է Թեյլոր Սվիֆթի կարիերայի յոթերորդ չարթփոփերը, ինչպես նաև նրա կարիերայի՝ առաջին հորիզոնականում կատարա երրորդ նորամուտը՝ «Shake It Off» (2014) և «Cardigan» (2020) սինգլներից հետո։ Այսպիսով, Թեյլորը դարձել է պատմության մեջ առաջին կատարողը, որի ալբոմներն ու սինգլները միաժամանակ երկու անգամ դեբյուտ են կատարել համապատասխան հիթ-շքերթների առաջին հորիզոնականից. «Evermore» ալբոմը գլխավորել Է Billboard 200 հիթ-շքերթը նույն շաբաթում։ Նախկինում պատմության մեջ առաջին անգամ նույնը եղել է «Folklore» ալբոմի և «Cardigan» սինգլի դեպքում (8 օգոստոսի, 2020)։ «Willow»-ը դարձել է 29-րդ հիթը top-10 լավագույն տասնյակում (Hot 100) և 19-րդ դեբյուտը դրանում (ավելացնելով կանանց ռեկորդը)։ «Willow» երգը գլխավորել է նաև Hot Rock & Alternative Songs և Billboard Digital Song Sales հիթ-շքերթները (հիթ-շքերթի ռեկորդը հասցնելով 21-ի)[24]։

Ավստրալիայում Սվիֆթը միաժամանակ գլխավորել է ալբոմների և սինգլների հիթ-շքերթները։ «Willow»-ը ARIA Singles chart-ում ընդգրկվել է առաջին հորիզոնականում, և նրա հետ միաժամանակ հիթ-շքերթում ընդգրկվել են 11 այլ երգեր «Evermore» ալբոմից՝ ընդգրկվելով տարբեր հորիզոնականներում։ Այս սինգլը դարձել է Սվիֆթի յոթերորդ չարթփոփերն Ավստրալիայում և երկրորդը՝ 2020 թվականին՝ «Cardigan»-ի նույն հաջողությունից հետո[25]։

Մեծ Բրիտանիայում Official Singles Chart հիթ-շքերթում «Willow» սինգլը նորամուտը կատարել է 3-րդ հորիզոնականում (զիջելով երկու սուրբծննդյան երգերին) և դարձել է Սվիֆթի 11-րդ հիթը top-5-ում, իսկ «Champagne Problems»-ը և «No Body, No Crime»-ը դեբյուտ են կատարել 15-րդ և 19-րդ տեղերում՝ Մեծ Բրիտանիայի Top-20 հիթ-շքերթում երգչուհու հիթերի ընդհանուր թիվը հասցնելով 21-ի[26]։

Տեսահոլովակ

«Willow» երգի տեսահոլովակը, որը նկարահանել է Թեյլոր Սվիֆթը, ներկայացվել է սինգլի ու ալբոմի թողարկման հետ միաժամանակ[27][28][29]։ Այն սկսվում է որպես «Cardigan» տեսահոլովակի շարունակություն[30][31]։ «Willow»-ը Սվիֆթի նկարահանած երրորդ ինքնուրույն աշխատանքն է «The Man» և «Cardigan» տեսահոլովակներից հետո[32]։ Տեսահոլովակը ներկայացնում է ինչ-որ մեկի ապրումներն ու կարոտը և ճիշտ մարդուն գտնելու ճանապարհին վերապրած իրադարձությունները[33]։

Համերգային կատարումներ

«Գրեմմի» 63-րդ մրցանակաբաշխության ժամանակ Ավիֆթի, Անտոնոֆֆի և Դեսների՝ «Willow» երգի կատարմամբ ելույթի դկորացիաները

Սվիֆթը առաջին անգամ «Willow» երգը կատարել է «Գրեմմիի» 63-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ որպես «Cardigan» և «August» երգերի հետ պոպուրիի մի մաս՝ անտառում մամուռով ծածկված տնակի «հեքիաթային» միջավայրում համահեղինակների՝ Դեսների և Անտոնոֆի հետ միասին։ Այդ մրցանակաբաշխության ժամանակ երգչուհին ստացել է Տարվա ալբոմ մրցանակը «Folklore»-ի համար[34][35]։ Pitchfork-ի քննադատ Քեթ Չժանը ելույթն անվանել է շոուի լավագույն պահերից մեկը։ Չժանը բարձր է գնահատել Սվիֆթի վոկալը և կախարդված անտառի թեմատիկայով դեկորացիայի կախարդական տեսարանը՝ նկարագրելով նրա կերպարը որպես «բարյացակամ հեքիաթային արքայադուստր թզուկների թագավորությունում»[36]։ The Washington Post թերթը Սվիֆթի ելույթը գնահատել է որպես երեկոյի վեցերորդ լավագույնը և ընդգծել նրա «անտառային, առեղծվածային էսթետիկան», որը համընկնում է «Folklore»-ի հետ՝ «ուրվականներով ծառերով և հետին պլանում շողշողացող ոսկե լույսերով»[37]։ Billboard-ից Հերան Մամոն ելույթը կոչել է «Մատանիների տիրակալը-դիմավորում է-Մթնշաղի ֆենտեզի» և այն գնահատել է որպես այս շոուի չորրորդ լավագույն կատարումը[38]։։

Երգացանկ

Digital download and streaming
  1. "Willow"  – 3:34[39]
Digital download and streaming (dancing witch version — Elvira Remix)
  1. "Willow" (dancing witch version) [Elvira remix]  – 3:04[40][41]
Digital download and streaming (lonely witch version)
  1. "Willow" (lonely witch version)  – 3:34[42]
Digital download and streaming (moonlit witch version)
  1. "Willow" (moonlit witch version)  – 3:29[43]
Digital download and streaming – Willow (the witch collection) – EP[44]
  1. "Willow"  – 3:34
  2. "Willow" (dancing witch version) [Elvira remix]  – 3:04
  3. "Willow" (lonely witch version)  – 3:34
  4. "Willow" (moonlit witch version)  – 3:28
  5. "Willow" (music video)  – 4:12
  6. "Willow" (lyric video)  – 3:40
Digital download and streaming (dancing witch version — Elvira remix, web store exclusive)[45]
  1. "Willow" (dancing witch version) [Elvira remix]
  2. "Willow" (instrumental version)
Digital download and streaming (lonely witch version, web store exclusive)[46]
  1. "Willow" (lonely witch version)
  2. "Willow" (songwriting demo)
Digital download and streaming (moonlit witch version, web store exclusive)[47]
  1. "Willow" (moonlit witch version)
  2. "Christmas Tree Farm" (recorded live at the 2019 iHeartRadio Jingle Ball)
Digital download and streaming (90's trend remix)[48]
  1. "Willow" (90's trend remix) – 3:45

Ձայնագրության մասնակիցներ

YouTube-ի տվյալներով[49].

Երգ

  • Թեյլոր Սվիֆթ – հիմնական վոկալ, հեղինակ
  • Աարոն Դեսներ - հեղինակ, պրոդյուսեր, դրամ-մեքենայի ծրագրավորում, հարվածային գործիքներ, ստեղնաշարայիններ, սինթեզատոր, դաշնամուր, էլեկտրական կիթառ, բաս կիթառ, ակուստիկ կիթառ
  • Ջոնաթան Լոու - վոկալի ձայնագրում, միքսինգ
  • Բրայս Դեսներ - գործիքավորում
  • Գրեգ Քալբի - մաստերինգ
  • Սթիվ Ֆելոն - մաստերինգ
  • Ջեյմս Մաքալիսթեր - սինթեզատորներ, դրամ-մեքենայի ծրագրավորում
  • Բրայան Դևենդորֆ - հարվածային գործիքներ, դրամ-մեքենայի ծրագրավորում
  • Յուկի Նումատա Ռեզնիկ - ջութակ
  • Ջոշ Կաուֆման - էլեկտրական կիթառ
  • Քլարիս Յենսեն - թավջութակ
  • Ջեյսոն Տրոտինգ - զանգեր (գլոկենշպիլ)
  • Alex Soop - ֆլեյտա
  • CJ Camerieri - վալտոռն
  • Թոմաս Բարտլետ - ստեղնաշարայիններ, սինթեզատորներ
  • Բենջամին Լանց - սինթեզատոր

Տեսահոլովակ

  • Թեյլոր Սվիֆթ - ռեժիսոր
  • Ռոդրիգո Պրիետո - բեմադրող օպերատոր
  • Ջիդ Հարդին - պրոդյուսեր
  • Chancler Haynes - խմբագիր
  • Էթան Թոբման - բեմադրող նկարիչ
  • Ռեգինա Ֆեռնանդես - բեմադրող նկարիչ
  • Ջոզեֆ Կասել - ոճաբան
  • Sunshine Madsen - ոճաբան
  • Ingenuity Studios - վիզուալ էֆեկտներ
  • Գրանտ Միլլեր - վիզուալ էֆեկտներ
  • Դեյվիդ Լեբենսֆելդ - վիզուալ էֆեկտներ
  • Ջումանա Շեհին - վիզուալ էֆեկտներ
  • Ռեբեկա Սքիններ - գործադիր պրոդյուսեր
  • Քեթի Փալմեր - համապրոդյուսեր

Հիթ-շքերթներ

Շաբաթական հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2020–2022)Ամենաբարձր
հորիզոնական
ARIA[50]1
Ավստրալիա Country Hot 50 (TMN)[51]48
Ö3 Austria Top 75[52]30
Ultratop Flanders[53]40
Ultratip Wallonia[54]1
Canadian Hot 100[55]1
Canada AC (Billboard)[56]9
Canada CHR/Top 40 (Billboard)[57]27
Canada Hot AC (Billboard)[58]7
Խորվաթիա (HRT)[59]4
Croatia Songs (Billboard)[60]9
Singles Digitál Top 100[61]54
Euro Digital Songs (Billboard)[62]7
SNEP[63]111
Media Control AG[64]46
Greece International (IFPI)[65]20
Single Top 10[66]9
Իսլանդիա (Plötutíðindi)[67]37
Իտալիա (FIMI)[68]70
Լիբանան (OLT20)[69]16
Լիտվա (AGATA)[70]25
Մալայզիա (RIM)[71]2
Dutch Top 40[72]30
Mega Single Top 100[73]49
Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[74]3
(AFP)[75]
Սինգապուր (RIAS)[76]1
Սլովակիա (Singles Digitál Top 100)[77]50
Շվեդիա (Sverigetopplistan)[78]67
Schweizer Hitparade[79]21
UK Singles Chart[80]3
Billboard Hot 100[81]1
Adult Contemporary (Billboard)[82]6
Adult Pop Songs (Billboard)[83]1
Hot Rock Songs (Billboard)[84]1
Pop Songs (Billboard)[85]17

Տարեկան հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2021)Հորիզոնական
 Ավստրալիա (ARIA)[86]68
 Կանադա (Canadian Hot 100)[87]47
Global 200 (Billboard)[88]101
US Billboard Hot 100[89]55
US Adult Contemporary (Billboard)[90]6
US Adult Top 40 (Billboard)[91]6
US Hot Rock & Alternative Songs (Billboard)[92]6

Հավաստագրեր

ՏարածաշրջանՀավաստագրումՎաճառք
Ավստրալիա (ARIA)[93]Platinum70 000^
Կանադա (Music Canada)[94]Platinum80 000^
Դանիա (IFPI Denmark)[95]Gold45 000^
Նորվեգիա (IFPI Norway)[96]Gold30 000*
Լեհաստան (ZPAV)[97]Gold25,000*
Մեծ Բրիտանիա (BPI)[98]Gold400 000^
ԱՄՆ (RIAA)[99]Platinum1 000 000^

xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն

ԵրկիրԱմսաթիվՖորմատ(ներ)ՏարբերակԼեյբլԾնթ.
ՏարբերԴեկտեմբերի 11, 2020OriginalRepublic[39]
Դեկտեմբերի 13, 2020"Dancing Witch"[40][41]
ԱՄՆԴեկտեմբերի 14, 2020Adult contemporary radioOriginal[100]
Դեկտեմբերի 15, 2020Contemporary hit radio[101]
Տարբեր
  • Թվային ներբեռնում
  • սթրիմինգ
"Lonely Witch"[42]
Դեկտեմբերի 16, 2020"Moonlit Witch"[43]
ԻտալիաԴեկտեմբերի 18, 2020Radio airplayOriginalUniversal[102]
ՏարբերՀունիսի 14, 2021
  • Թվային ներբեռնում
  • սթրիմինգ
90's trend remixRepublic[48]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ