Y-8-ի ավիավթար Տավոյում

Y-8-ի ավիավթար Տավոյում, խոշոր ավիավթար, որը տեղի է ունեցել 2017 թվականի հունիսի 7-ին։ Վթարի է ենթարկվել Shaanxi Y-8 մարդատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Յանգոն-Մյեի չվերթը։

Y-8-ի ավիավթար Տավոյում
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիավթար
Թվականհունիսի 7, 2017
ՎայրԱնդամանյան ծով և Dawei?, ,
Թռիչքի վայրMyeik?
Վերջնական կետՅանգոնի միջազգային օդանավակայան
Զոհվածներ122 մարդ[1]
Վիրավորներ0
Aviation Safety Network ID20170607-0
Օդանավ
ԱվիաընկերությունMyanmar Air Force?
Կենդանի մնացած0

Ավիավթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռի ամբողջ անձնակազմն ու ուղևորները՝ ընդհանուր հաշվով 122 մարդ։

Ինքնաթիռ

Shaanxi Y-8 մարդատար ինքնաթիռը (սերիական համարը՝ 5820) պատկանում էր Մյանմայի ռազմաօդային ուժերին։ Ավիավթարի օրը ինքնաթիռը թռել է 806 ժամ։

Անհետացում

Անհետացման ժամանակ Shaanxi Y-8 ինքնաթիռը Մյանմայի մայրաքաղաք Յանգոնից պատրաստվում էր մեկնել Մյեի։ Ինքնաթիռում եղել են անձնակազմի 14 անդամներ և 108 ուղևորներ[2]։ Նրանք եղել են քաղաքացիական անձիք, հիմնականում՝ ռազմական ընտանիքի անդամներ։

Ժամը 13:06 (06:06 UTC) (այդ ժամանակ ինքնաթիռը գտնվում էր Տավոյից 37 կմ արևմուտք) Shaanxi Y-8-ի հետ կապն արդեն ընդհատվեց։ Հայտնի է, որ ինքնաթիռը գտնվում էր ծովի մակարդակից 5500 մետր բարձրության վրա[3]։ Կապի կորստից հետո որոնողափրկարարական աշխատանքները սկսվեցին Անդամանյան ծովում[4]։ Մամլո քարտուղարը նշել է, որ ավիավթարի ժամանակ եղանակային պայմանները եղել են նորմալ[5]։ Ըստ վերջին տվյալների՝ ինքնաթիռի մնացորդները հայտնաբերվել են Տավոյից 218 կմ հեռավորության վրա[6]։

Տես նաև

Ծանոթագրություններ