Jump to content

Ալեքսանդրա Պիվովարովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրա Պիվովարովա
ռուս.՝ Александра Пивоварова
Ծնվել էհունվարի 21, 1985(1985-01-21) (39 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ՄասնագիտությունՍուպերմոդել և մոդել
 Sasha Pivovarova Վիքիպահեստում

Ալեքսանդրա Իգորևնա Պիվովարովա (ռուս.՝ Александра Игоревна Пивоварова, առավել հայտնի է որպես Սաշա Պիվովարովա (ռուս.՝ Саша Пивоварова, հունվարի 21, 1985(1985-01-21), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս սուպերմոդել, աշխարհի ամենահայտնի ու ամենապահանջված մոդելներից մեկը[1]։ Հայտնի է որպես միակ մոդելը, որ վեց սեզոն անընդմեջ մասնակցել է Պրադայի գովազդային ընկերությանը։ Սաշա Պիվովարովային կոչում են «մոդել-այլմոլորակային», քանի որ նա ունի ոչ ստանդարտ դեմք. նա ունի եռանկյունաձև դեմք, նշաձև աչքեր, լայն ճակատ ու դուրս ցցված այտոսկրեր։

Կենսագրությունխմբագրել կոդը

Ալեքսանդրա Պիվովարովան ծնվել է 1985 թվականի հունվարի 21-ին Մոսկվայում։ Մանկուց երազել է զբաղվել նկարչությամբ, և ծնողները սատարել են նրան այդ հարցում։ Մոր հետ նա այցելել է մայրաքաղաքի թանգարաններն ու ցուցահանդեսները, իսկ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ռուսաստանի հումանիտար գիտությունների պետական համալսարանի արվեստի պատմության ֆակուլտետ։ Այստեղ նա ծանոթացել է լուսանկարիչ Իգոր Վիշնյակովի հետ, ում հետ ամուսնացել է։

Ալեքսանդրա Պիվովարովան չի երազել մոդել դառնալու մասին։ Իգոր Վիշնյակովը լուսանկարել է նրան 2005 թվականին և լուսանկարներն ուղարկել IMG միջազգային մոդելային գործակալություն՝ դրանով իսկ սկիզբ դնելով Պիվովարովայի մոդելային կարիերային։ Իգոր Վիշնյակովն Ալեքսանդրա Պիվովարովայի լուսանկարն ուղարկել է IMG-ի նյույորքյան գրասենյակ, իսկ երկու շաբաթ անց Սաշա Պիվովարովան արդեն մասնակցել է Prada-ի շոուին Միլանում։

Թեև Սաշա Պիվովարովան ստիպված է եղել թողնել ինստիտուտը, սակայն նա շարունակում է նկարել։ Նա շատ է ճանապարհորդում, այցելում է աշխարհի տարբեր թանգարաններ ու նկարչական ստուդիաներ։ Նա նկարում է թղթի, անձեռոցիկների, թղթի կտորների վրա, նոթատետրերում՝ օգտագործելով մատիտներ, ածուխ և նույնիսկ սուրճ կամ գինի։

Սաշա Պիվովարովան բուսակեր է և չի օգտագործում ալկոհոլային խմիչքներ[2]։ Իր գեղեցկության գաղտնիքը նա համարում է ալկոհոլից հրաժարումն ու շպարի չափավոր օգտագործումը։

2011 թվականին Սաշա Պիվովարովան GAP ընկերության համար ստեղծել է գիշերազգեստների շարք, որոնց վրա պատկերված են իր նկարները[3]։

Ամերիկյան Models.com կայքում ներկայացված համաշխարհային ճանաչում ունեցող թոփ-մոդելների վարկանշային ցանկում Սաշա Պիվովարովան նշված է «Industry Icons» բաժնում, որտեղ ընդգրկված է նաև Նատալյա Վոդյանովան[4]։

Ընտանիքխմբագրել կոդը

Ալեքսանդրա Պիվովարովան ամուսնացած է լուսանկարիչ Իգոր Վիշնյակովի հետ[5]։ 2012 թվականի մայիսին Նյու Յորքում ծնվել է նրանց դուստրը, ում կոչել են Միա Այսիս։

Գովազդային ընկերություններխմբագրել կոդը

Սաշա Պիվովարովան նկարահանվել է Prada-ի գովազդում։ Մի քանի սեզոն նա եղել է Giorgio Armani, Olay և Tiffany ընկերությունների դեմքը։ Մասնակցել է Gucci, Chanel, Alexander McQueen, Christian Dior, Calvin Klein, Donna Karan, Louis Vuitton, Marc Jacobs, Ralph Lauren, Chloe, Valentino, Givenchy, Jean-Paul Gaultier, Miu Miu, Hermès, Kenzo, Viktor & Rolf, Dolce&Gabbana, Balenciaga, Zac Pozen, Fendi և Yohji Yamamoto նորաձևության տների ցուցադրություններին։ Երկու տարի Սաշա Պիվովարովան լուսանկարվել է Vogue ամսագրի ռուսական, բրիտանական, ավստրալիական, իտալական, ֆրանսիական ու ճապոնական տարբերակների շապիկի համար[6]։ 2008 թվականին Սաշա Պիվովարովան դարձել է Pirelli-ի «Արևելքի մարգարիտներ» օրացույցի սեպտեմբերի դեմքը։ Ալեքսանդրա Պիվովարովան նաև եղել է 2011-2012 Reserved աշուն-ձմեռ հավաքածուի դեմքը[7]։

Ֆիլմագրությունխմբագրել կոդը

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2011ֆԺամանակIn TimeԿլարա, Ֆիլիպ Ուայսի զոքանչը
2015ֆԿողոպուտThe Heistմոդել

Ծանոթագրություններխմբագրել կոդը

Արտաքին հղումներխմբագրել կոդը

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Պիվովարովա» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ