Վերոնիկա Ռոթ
Վերոնիկա Ռոթ (անգլ.՝ Veronica Roth, օգոստոսի 19, 1988[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ժամանակակից գրող, ստեղծագործում է հակաուտոպիայի և ֆանտաստիկայի ժանրերում, «Դիվերգենտ» գրքերի շարքի հեղինակ, որոնցից երկուսի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմ՝ գլխավոր դերում Շեյլին Վուդլիի մասնակցությամբ[6][7]։
Վերոնիկա Ռոթ անգլ.՝ Veronica Roth | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Veronica Roth |
Ծնվել է | օգոստոսի 19, 1988[1][2][3][…] (35 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մասնագիտություն | գրող, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր և վիպասան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հյուսիսարևմտյան համալսարան և Barrington High School? |
Ժանրեր | դեռահասական գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | Դիվերգենտ |
Պարգևներ | |
Կայք | veronicarothbooks.com |
Veronica Roth Վիքիպահեստում |
Կենսագրություն
Վերոնիկա Ռոթը ծնվել է Չիկագոյի մերձքաղաքային շրջանում, Իլինոյս նահանգ։ Մայրը՝ լեհ նկարչուհի Բարբարա Ռիդզ, հայրը՝ գերմանացի Էդգար Գուստավ Ռոթ։ Վերոնիկան ընտանիքի երեք երեխաներից կրտսերն է, ունի մեկ եղբայր՝ Կառլը, և քույր՝ Ինգրիդը։ Երբ նա հինգ տարեկան է եղել, ծնողները ամուսնալուծվել են։ Մայրն ամուսնացել է լանդշաֆտային ընկերությունների ֆինանսական խորհրդատու Ֆրենկ Ռոսի հետ։
Վերոնիկան կրթություն է ստացել Հյուսիս-Արևմտյան համալսարանում (լեզվաբանական ֆակուլտետ), այնտեղ էլ ավարտել ապագա գրողների ստեղծագործական ծրագիրը, և մինչև դասերից փախչելը՝ սեփական գիրքը գրելու համար, աղջիկը գերազանցիկ էր։ Նրա առաջին ուտոպիա-վեպը՝ «Դիվերգենտը», «New York Times»-ի բեսթսելլերների ցանկում մեկնարակել է վեցերորդ հորիզոնականում, իսկ 2012 թվականին բարձրացել է մինչև 2-րդ հորիզոնական[8]։
2011 թվականին Վերոնիկան ամուսնացել է լուսանկարիչ Նելսոն Ֆիթչի հետ[9]։
Առաջադրումներ և մրցանակներ
- 2012՝ «Teen Choice Awards»-ում անվանակարգ՝ «Choice Other: Book» կատեգորիայում։
Գրքեր
"Դիվերգենտ"
- 2011՝ Դիվերգենտ / Divergent (#1)
- 2012՝ Ինուրգենտ / Insurgent (#2)
- 2013՝ Ալիգենտ / Allegiant (#3)
Փոքր պատմություններ "Դիվերգենտ" սերիայի համար
Չորս։ Դիվերգենտի պատմություն / Four: A Divergent Story Collection
- 2012՝ Ազատ Չորսը / Free Four (#1.5)
- 2012՝ The World of Divergent: The Path to Allegiant (#2.5)
- 2013՝ Անցում / The Transfer: A Divergent Story (#0.1)
- 2013՝ Նախաձեռնությունը / The Initiate: A Divergent Story (#0.2)
- 2013՝ The Son / Որդին (#0.3)
- 2013՝ The Traitor / Դավաճանը (#0.4)
Այլ ստեղծագործություններ
- 2013՝ Charity / Գթասրտություն
- 2013՝ Hearken
Էկրանավորումներ
- 2014՝ Դիվերգենտ (Վերոնիկան խաղացել է էպիզոդիկ դեր՝ կատարելով անվախ նորեկի դերը)
- 2015՝ Դիվերգենտ. գլուխ 2։ Ինսուրգենտ
- 2016՝ Ալիգենտ։ 1 մաս
- 2017՝ Ալիգենտ։ 2 մաս
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Վերոնիկա Ռոթ Internet Movie Database կայքում
- Վերոնիկա Ռոթ Թվիթթերում
- Կայքը՝ http://veronicarothbooks.blogspot.com/ Արխիվացված 2013-09-11 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերոնիկա Ռոթ» հոդվածին։ |