Jump to content

Գրքապիտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավստրալիայի հետազոտող սըր Ջոն Ֆորեսթի (1847-1918) գրքապիտակը

Գրքապիտակ ( լատին․՝ ex libris, «գրքից» բառից), գրքանիշ, որ հաստատում է գրքի սեփականատիրոջը։ Գրքապիտակը փակցվում է կամ կնքվում է կազմաթղթի ձախ անկյունում։ Գրքի կազմի արտաքին մասում պատկերված պիտակը կոչվում է սուպերպիտակ։

Ընդհանուր տեղեկություններխմբագրել կոդը

Սովորաբար գրքապիտակի վրա նշվում է գրքի սեփականատիրոջ անունն ու ազգանունը և նրա մասնագիտության, հետաքրքրությունների կամ գրադարանի մասին պատմող փոքր լուսանկար։ Գրքապիտակի հայրենիքը համարվում է Գերմանիան, որտեղ այն հայտնվել է գրատպության գյուտից քիչ անց։Պարզագույն գրքապիտակն իրենից ներկայացնում է թղթե պիտակ` գրքի սեփականատիրոջ անունով (երբեմն կարող է ուղեկցվել կարգախոսով կամ տարբերանշանով)։ Գեղարվեստական գրքապիտակներն իրենցից ներկայացնում են տպագրված գրաֆիկա։ Դրանք ստեղծվում են փորագրության տարբեր մեթոդներով. կարող են փորագրված լինել պղնձի, փայտի կամ լինոլեումի վրա։ Գեղարվեստական գրքապիտակների հեղինակներից են Ալբրեխտ Դյուրերը, Վլադիմիր Ֆավորսկին և շատ այլ նկարիչներ։ Գեղարվեստական գրքապիտակների մեջ առանձնացվում են.

  • գերբային, դրանք ներկայացնում են սեփականատիրոջը պատկանող գերբը և հատկանշական են 16-18-րդ դարերի համար։ ԽՍՀՄ-ում գերբային գրքապիտակների հանդեպ հատուկ վերաբերմունք կար 1920-ական թվականներին, չարտագաղթած պալատականների շրջանում։ Այդ հետաքրքրվածության ամենաուշ դրսևորումն է դարձել Գերբային գրքապիտակների հավաքածուն։
  • վենզելային, սեփականատիրոջ անվան առաջին տառերով զարդանախշված գրքապիտակներ,
  • թեմատիկ, դրանք առավել տարածված են դարձել 19-րդ դարում և իրենցից ներկայացնում են բնապատկերների, ճարտարապետական մոտիվների, տարբերանշանների պատլկերներ, որոնք արտահայտում են գրադարանի սեփականատիրոջ ճաշակը, հետաքրքրություններն ու մասբագիտությունը։

Պատկերասրահխմբագրել կոդը

Գրականությունխմբագրել կոդը

Հանրագիտարանային հոդվածներ

  • Книжный знак // Краткая литературная энциклопедия. Т. 3. — М., 1966.
  • Минаев, Евгений Николаевич Экслибрис // Книговедение: Энциклопедический словарь / Редкол.: Н. М. Сикорский (гл. ред.), О. Д. Голубева, А. Д. Гончаров, И. М. Дьяконов, А. И. Маркушевич, Е. Л. Немировский, И. М. Терехов (зам. гл. ред.), И. И. Чхиквишвили. — М.: Советская энциклопедия, 1981. — С. 606-607. — 664 с. — 100 000 экз. (в пер.)
  • Экслибрис // Книга: Энциклопедия / Редкол.: И. Е. Баренбаум, А. А. Беловицкая, А. А. Говоров и др. — М.: Большая Российская энциклопедия, 1998. — С. 728. — 800 с. — ISBN 5-85270-312-5 (в пер.)
  • Гриханов Ю. А. Экслибрис // Библиотечная энциклопедия / Гл. ред. Ю. А. Гриханов; Российская государственная библиотека. — М.: Пашков дом, 2007. — С. 1184. — 1300 с. — 3 000 экз. — ISBN 5-7510-0290-3 (в пер.)

Արտաքին հղումներխմբագրել կոդը

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրքապիտակ» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ