Չափորոշչային վերահսկողություն
Չափորոշչային վերահսկողություն (անգլ.՝ Authority control), գրադարանային գործում գրադարանային կատալոգների և գրադարանային տեղեկատվության կազմակերպում՝ յուրաքանչյուր թեմային որոշակի անվանում վերագրելով[1][2]։ Այդպիսի յուրահատուկ վերնագրեր հաջորդաբար օգտագործվում են կատալոգում[3] և աշխատում են մյուս կազմակերպչական տվյալների հետ, օրինակ՝ խաչաձև հղումների[3][4]։ Յուրաքանչյուր վերնագիր ունի կիրառման և օգտագործման սահմանների կարճ բնութագիր. նմանատիպ կազմակերպումը օգնում է գրադարանների անձնակազմերին պատրաստ վիճակում պահել կատալոգը և դյուրացնում է հետազոտողների աշխատանքը[5]։
Կատալոգ կազմողները յուրաքանչյուր երևույթին (հեղինակ, գիրք, ժողովածու, հրատարակչություն) ամրագրում են յուրահատուկ տեքստային նույնականացնող, որը հաջորդաբար օգտագործվում է այդ երևույթի բոլոր հղումների միանման բացատրման համար, եթե նույնիսկ գրառման այդ տարբերակը կեղծանուն է և ծածկանուն[6]։ Յուրահատուկ վերնագիրը թույլ է տալիս ստանալ ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ներառյալ տվյալ երևույթների հետ կապված տեղեկությունները[6]։ Չափորոշչային վերահսկողությունը կարող է տեղավորվել տվյալների շտեմարանում և ներառել կապեր այլ շտեմարանների հետ[7]։ Այդ իսկ պատճառով չափորոշչային վերահսկողությունը գրադարանային վերահսկողության և չափորոշչային բառարանի տարատեսակ է։
Թեկուզ չափորոշչային վերահսկողության կարող է ենթարկվել ցանկացած տեղեկատվություն (պայմանական վերնագրեր, անձնանուններ, կորպորատիվ անվանումներ)[2], գրադարաններում կատալոգները հիմնականում կենտրոնացած են հեղինակների անունների և գրքերի վերնագրերի շուրջ։ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի դասակարգումը կատարում է նմանատիպ գործառույթ, չնայած դրանք հաճախ դիտարկում են առանձին։ Ժամանակի ընթացքում չափորոշչային վերահսկողության գրառումները պահանջում են փոփոխումներ և թարմացումներ. չնայած նպատակը տվյալների անքակտելի համակարգ ստեղծելը չէ, այլ օգնում է համակարգել և փնտրել տեղեկատվությունը[5]։
Չափորոշչային վերահսկողության առավելություններ
- Որոնումը դյուրին է։ Թեմայի վերաբերյալ գրականությունը հնարավոր է գտնել ավելի արագ[6]։ Լավ մտածված թվային կատալոգը (տվյալների շտեմարանը) կմշակի հարցումը՝ տալով հաստատուն եզրույթ կամ արտահայտություն, որը բարելավում է որոնման հստակությունն ու խնայում ժամանակը[8]։
- Որոնումը դառնում է ավելի կանխատեսելի[9]։ Հարցումներում կարելի է օգտագործել տրամաբանական օպերատորներ՝ ԵՎ, ԿԱՄՙ, ՉԷ և այլն[7]։ Բարձրանում է որոնման տեղին լինելը[8]։
- Գրառումների համակարգայնացումը բարձրանում է[10][11][12]։
- Տեղեկատվության մեջ ի հայտ է գալիս կազմակերպվածություն և կառուցվածք[6].
- Բարձրանում է կատալոգներ կազմելու արդյունավետությունը։ Թարմացումները տեղաբաշխելիս կարելի է օգտվել չափորոշչային վերահսկողության արդյունքներից, որպեսզի հնարավոր լինի խույս տալ տվյալների շտեմարան կամ կատալոգ կրկնակի մուտքագրումից[6][7].
- Գրադարանի ռեսուրսների մեծացում[6]։
- Կատալոգի շահագործման դյուրինացում: Կատալոգ կազմողները սրա օգնությամբ գտնում և շտկում են սխալները, իսկ ավտոմատացված ծրագրային ապահովումը կարող է կատարել կատալոգի մաքրում առանց մարդու միջամտության[13]։ Չափորոշչային վերահսկողությունն օգնում է մետատվյալներ ստեղծողներին և օգտվողներին[14]։
- Սխալների քանակի նվազեցում: Չափորոշչային վերահսկողությունը թույլ է տալիս գտնել և ուղղել սխալները (վրիպակները և անվանումների ու անունների ոչ ճիշտ գրանցումները), այդ թվում՝ ավտոմատ կերպով[5]։
Օրինակներ
Նույն օբյեկտը նկարագրող տարբեր անվանումներ
Երբեմն միևնույն մարդը կամ առարկան հավաքածուում ունի անվան կամ անվանման մի քանի տարբերակ[6][9], որը կարող է տեղեկատվության ներմուծման ժամանակ խնդիրներ առաջացնել։ Չափորոշչային վերահսկողությունը թույլ է տալիս խմբավորել տրամաբանորեն կապված նյութերը։ հավաքածու կազմողներն ընտրում են ունիվերսալ ինդեքս, որը ներառում է բոլոր հնարավոր տարբերակները, ուղղագրական տարբերակները և հաճախակի սխալ տարբերակները, տարբեր ամսաթվեր և այլն։ Օրինակ, Դիանա արքայադուստր Ուելսի հոդվածում նրա մասին գրում են ինչպես «Դիանայի», այնպես էլ «արքայադուստր Դիանայի», իսկ չափորոշչային վերահսկողությունում նրան կանվանեին միանշանակ։ Օնլայն-հավաքածուը կունենա այս տեսքը[2].
- Diana. (1)
- Diana, Princess of Wales. (1)
- Diana, Princess of Wales, 1961—1997 (13)
- Diana, Princess of Wales 1961—1997 (1)
- Diana, Princess of Wales, 1961—1997 (2)
- DIANA, PRINCESS OF WALES, 1961—1997. (1)
- Diana, Princess of Wales, — Iconography. (2)
Բոլոր այս տարբերակները բնութագրում են միևնույն մարդուն։ Չափորոշչային վերահսկողության դեպքում ընտրվում է միասնական «հասանելիության կետ». Diana, Princess of Wales, 1961—1997: Diana, Princess of Wales, 1961—1997[15]:
Քանի որ յուրաքանչյուր գրադարան ի սկզբանե ինքնուրույնաբար էր մշակել մուտքի կետերը, ապա դյուրացման համար գոյություն ունեն VIAF-ի նման ստանդարտացված հավաքածուներ։ Օրինակ՝ արքայադուստր Դիանայի նույնականացման համարը Գերմանիայի ազգային գրադարանում 118525123 է, իսկ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում՝ Diana, Princess of Wales, 1961—1997: VIAF-ն առաջարկում է ընդհանուր նույնականացիչ VIAF ID: 107032638, որը միավորում է այս բոլոր տարբերակները[15]։
Տարբեր օբյեկտներ նկարագրող միևնույն անվանում
Երբեմն երկու տարբեր հեղինակներ տպագրվում են միևնույն անունով, օրինակ՝ եթե նրանք ամբողջովին անվանակից են կամ օգտագործում են ընդհանուր կեղծանուն[6]։ Այս ոչ միանշանակությունը լուծելու համար հասանելիության կետին կարող է ավելացվել լրացուցիչ տեղեկույթ՝ ծննդյան և մահվան թվականներ, ստեղծագործական տարիները, բնութագրող բնաբան։
Չափորոշչային վերահսկողության գրառումներ
Գրադարանային հավաքածուում չափորոշչային վերահսկողություն իրականացնելու տարբերակ է տարրերի առանձին կառավարվող ցուցակի կազմումը, որին և որից դեպի հավաքածու կբերեն խաչաձև հղումները։ Այդ ցուցակը շատ հաճախ անվանում են «չափորոշչային նիշք (ֆայլ)»(անգլ. authority file): Այն ներառում է վերնագրերի բոլոր հնարավոր տարբերակները՝ ներառյալ նախընտրությունները, ինչպես նաև (հաճախ) այդ տարբերակների ուսումնասիրման գործընթացում ստացված տեղեկություններ[13]։
Չափորոշչային նիշքերի միակ գործառույթը ոչ թե տեղեկատվություն տրամադրելն է, այլ այն կազմակերպելը[13]։ Նրանք միայն թույլ են տալիս հասկանալ, որ տվյալ անունը կամ անվանումը բացառիկ են։
Ստանդարտներ
Ահա մի շարք ստանդարտներ, որոնք օգտագործում են տարբեր համառոտագրեր։
Ստանդարտներ մետատվյալների վարման համար.
- MARC ստանդարները կիրառվում են գրառումները մեքենայական ընթերցումների համար հասանելի դարձնելիս[16]։