Հայկական ռադիո
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Հայկական ռադիոյի» կամ «Երևանի ռադիոյի» անեկդոտները շատ սիրված էին Խորհրդային Միությունում և նախկին Վարշավայի պայմանագրի կազմակերպություն մյուս երկրներում (մասնավորապես՝ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում) և Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում[1][2][3][4][5][6][7][8][9][10] , նույնիսկ հետխորհրդային տարիերին[11], սկսած 20-րդ դարի երկրորդ կեսից։
Որոշ անեկդոտներ, հիմնականում նվիրված կնոջ և տղամարդու հարաբերություններին տպագրվում էր մամուլում կամ ժողովածուներում, սակայն զգալի մասը, որոնք քննադատում էր խորհրդային իրականության թերությունները հրապարակվում էր միայն արևմուտքում և փոխանցվում էր բանավոր։
Այս անեկդոտները հարց և պատասխան տիպի են, ենթադրաբար Հայկական ռադիոյի հարց և պատասխան շարքից։
Անեկդոտի ձևաչափը հետևյալն է՝
Հայկական ռադիոյին հարցնում են. «<...>»
Հայկական ռադիոն պատասխանում է. «<...>»
հաճախ նաև
Հայկական ռադիոն պատասխանում է. «Ընդհանրապես այո/ոչ, բայց <...>»
«Ինչո՞ւ են կանայք այդքան աշխատում իրենց արտաքինի, այլ ոչ ինտելեկտի վրա»։
Հայկական ռադիոն պատասխանում է.
-Որովհետև կույր տղամարդիկ անհամեմատ ավելի քիչ են, քան հիմարները։
Տեղի կունենա՞ նոր համաշխարհային պատերազմ։
Հայկական ռադիոն պատասխանում է.
Ոչ, սակայն խաղաղության համար պայքարը այնքան թեժ կլինի, որ քարը քարի վրա չի մնա։
Ինչպե՞ս պատրաստել թուրքական սուրճ։
Հայկական ռադիոն պատասխանում է.
Սպանել հայկական սուրճի հատիկների խուրձ, այնուհետ հարյուր տարի ստել դրա վերաբերյալ։