Jump to content

SAFFA

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
SAFFA
Երկիր Շվեյցարիա
Գտնվելու վայրՑյուրիխ
Ցուցահանդեսի տեսակSwiss national exhibition?
Բացվել է1928

«Կանանց աշխատանքների ցուցահանդես Շվեյցարիայում» (գերմ.՝ Schweizeische Ausstellung für Frauenarbeit, SAFFA), ազգային ցուցահանդես, որն անց է կացվել 1928 թվականին Բեռնում և 1958 թվականին Ցյուրիխում։ Կազմակերպվել է Կանանց հասարակական միության (գերմ.՝ Bund Schweizerischer Frauenvereine, BFS; ֆր.՝ Alliance des sociétés féminines suisses, ASF)[1], Կանանց շվեյցարական կաթոլիկ լիգայի (գերմ.՝ Schweizerischer Katholischer Frauenbund, SKF; ֆր.՝ Ligue suisse de femmes catholiques) և Շվեյցարիայի կանաց 28 այլ կազմակերպությունների կողմից՝ ընդգծելու համար կանանց աշխատանքի կարևորությունը և հետպատերազմական շրջանում աշխատող կանանց երերուն վիճակը։

1928 թվականի SAFFAխմբագրել կոդը

SAFFA -ի տուն՝ նախագծված Լուիզա Գեյերի կողմից

SAFFA առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1928 թվականի սեպտեմբերի 26-30-ը Բեռնի Ֆիրֆելդ շրջանում, կազմակերպության ղեկավար, Շվեյցարիայի առաջին կին - ճարտարապետ Լուիզա Գեյերի նախագծած և կառուցած տանը[2]։ Ցուցահանդեսի համար նախատեսված շինությունը կառուցվել է երեք ամսվա ընթացքում՝ փայտե հավաքովի դետալների կիրառմամբ[3]։ Ցուցահանդեսի բացումը ճանաչում է բերում Գեյերին ՝ որպես ճարտարապետ։

Ցուցահանդեսի թեման կանանց աշխատանքն էր ընտանիքում, առօրյա կյանքում, գիտության ու արվեստի մեջ, ինչպես նաև Շվեյցարիայի տնտեսական և հասարակական կյանքում աշխատող կանանց կարևորությունը։ SAFFA-ի նպատակներից մեկը կանանց ինքնավստահության բարձրացումն էր։ Բացի դրանից այն նաև պայքար էր կանանց քաղաքական իրավունքների և վճարովի աշխատանքի անցնելու համար։

Առաջին ցուցահանդեսի խորհրդանիշ է դառնում մեծ խխունջը կառքի վրա, որը խորհրդանշում էր կանաց ընտրական իրավունք տալու հարցի լուծման դանդաղկոտությունը[4]։

Ցուցահանդեսից ստացած եկամուտը հնարավորություն է տալիս 1931 թվականին հիմնել վարկային կազմակերպություն՝ 350 000 ֆրանկ կապիտալով, որը կարող էր վարկ տրամադրել սեփական ձեռնարկություն ստեղծելու ցանկություն ունեցող կանանց[5]։ 1967 թվականի հոկտեմբերի 5-ին այն ճանաչվում է որպես հասարակական կարևորության կազմակերպություն[6]։

Բեռնի ամենօրյան «Der Bund» թերթը 1928 թվականի օգոստոսի 24-ի հրատարակության առաջին էջը նվիրում է SAFFA-ին[7]։

1958 թվականի SAFFAխմբագրել կոդը

Saffa-Insel-ը Ցյուրխյան լճում

SAFFA երկրորդ ցուցահանդեսը տեղի է ունեցել 1958 թվականի հուլիսի 17-ից մինչև սեպտեմբերի 15-ը Landiwiese-ում՝ ցյուրիխյան Վոլլիսհոֆեն (գերմ.՝ Wollishofen) շրջանում, որտեղ մասնակցում են հարյուրից ավել կազմակերպություններ։ Ցյուրիխի լճում հատուկ այդ իրադարձության համար արհեստական կղզի է ստեղծվում և անվանվում «Սաֆֆա կղզի» (գերմ.՝ Saffa-Insel), որը հետագայում դառնում է հանդիպումների համար նշանավոր վայր։ Ցուցահանդեսի գլխավոր ճարտարապետը Աննեմարի Հուբահեր- Կոնստամն էր (գերմ.՝ Annemarie Hubacher-Constam)[8], իսկ թեման՝ «Կնոջ կյանքի շրջապտույտն ընտանիքում, աշխատանքի վայրում և պետությունում»[9]։ SAFFA-ն ցույց է տալիս կնոջ իրական դերը տնտեսության զարգացման մեջ՝ հանդես գալով որպես սպառող և աշխատող կրթության, արտադրության և հանգստի ոլորտում։ Տնտեսական և սոցիալ-քաղաքական պահանջներին համապատասխան՝ SAFFA-ն ներկայացնում է կնոջ կյանքի մոդելի իդեալը, որն իր մեջ ներառում է երեք փուլ՝ աշխատանք մինչ ամուսնությունը, մայրություն և վերադարձ աշխատաշուկա ֆիզարձակուրդից հետո։ Բացի դրանից ընդգծվում է այն, որ կանայք ի վիճակի են մեղմել բացասական հետևանքներն արագ փոփոխվող աշխարհում, ներդաշնակություն ապահովել ընտանիքի ներսում և դրանից դուրս։ SAFFA-ն աշխատում էր նաև հանուն նրա, որ տղամարդիկ գիտակցեն կանանց՝ հասարակությանը մատուցած ծառայության անհրաժեշտությունն ու նշանակությունը և վերացնեն կանանց նկատմամբ խտրականությունը։ Ցուցահանդեսից ստացած եկամուտը հնարավորություն է տալիս ֆինանսապես աջակցել կանանց փոխօգնության կազմակերպությանը։

Բացառապես կանանց կողմից կազմակերպված և ձևավորված ցուցահանդեսն ունենում է 1,9 միլիոն այցելու։ Երկրորդ ցուցադրության ժամանակ լույս է տեսնում Իրիս ֆոն Ռոտեն-Մեյերի «Կանայք վանդակում» գիրքը (գերմ.՝ Frauen im Laufgitter), որը հաճախ հիշատակվում է որպես Սիմոնա դը Բովուարի «Երկրորդ սեռը» գրքի շվեյցարական տարբերակ։ Կանանց համերաշխությունը ցուցահանդեսում ներկայացվում է նորարարական՝ ռոտոնդաների ձևով։ Նրանցում արտացոլվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են «Իմ տունը իմ աշխարհն է», «Թել ու ասեղ», «Խոհանոցում», որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում տնային տնտեսուհիների մոտ։ 1958 թվականի SAFFA-ն նշանավորվում է կանանց ընտրական իրավունքի քվեարկությամբ։ Կազմակերպիչներն իրենց շատ մարտական չեն դրսևորում և նույնիսկ ռոտոնդա են ստեղծում՝ «Դրախտ տղամարդկանց համար» թեմայով[10]։ Թատերական ներակացման համար նախատեսված վայրում Ռոմի Շնայդերը ներկայացնում է «Լիսիստրատա» կատակերգությունը։

Կանայք ներմուծում են ժամանակի համար նորարարական համարվող շատ գաղափարներ, որոնցից էր նվագախմբի ստեղծումը, որը ելույթ էր ունենում ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։ Այդ նվագախումբը կազմված էր բացառապես կին-երաժիշտներից։ Դիրիժոր է դառնում Շվեյցարիայի առաջին կին-խմբավար Հեդի Սալկան (գերմ.՝ Hedi Salquin): Նվագախումբը կատարում է հատուկ 1958 թվականի SAFFA-ի համար գրված Intrada ստեղծագործությունը[11][12]։ Այն ելույթ է ունեցել նաև Ցյուրիխի նշանավոր եկեղեցիներից մեկում Շվեյցարիայի դաշնային խորհրդի առջև։

Ցուցահանդեսը մեծ հաջողություն է ունեցել և խոշոր ֆինանասկան եկամուտ բերել, որն օգտագործվել է կանանց համերաշխության միություններին օգնություն ցուցաբերելու նպատակով։ Այսօր Սաֆֆա կղզին պատկանում է Ցյուրիխի կանտոնին[13]։ Շվեյցարական փոստը նամականիշ է թողարկել SAFFA-ի պատկերով[14]։

2020 թվականի SAFFAխմբագրել կոդը

Շվեյցարիայի դաշնային խորհուրդը 2007 թվականի փետրվարին ստորագրում է կամընտրական արձանագրություն ի համալրումն Շվեյցարիայում կանանց իրավունքների ճանաչման կոնվենցիայի։ Առաջարկվում է նորից կազմակերպել SAFFA ցուցահանդես Ցյուրիխի Սաֆֆա կղզում[15]։ Ծրագրի կատարում հետաձգվում է ֆինանսական խնդիրների հետևանքով։

Շվեյցարիյաի կանանց ֆեդերացիան (գերմ.՝ Bund Schweizerischer Frauenvereine - BFS) նախապատրաստվում է SAFFA երրորդ ցուցահանդեսին։ Այդ նպատակով ստեղծվում է «Հորիզոն 2020» կազմակերպությունը և սկսվում է «Կանացի հայացք ապագային - 2020» ծրագիրը[16][17]։ Այն իր առջև խնդիր է դնում ներկայացնել ապագա հասարակության տեսլականը կանանց տեսակետից[18]։ Ծրագիրը հովանավորում են Դաշնային խորհրդի երեք կին պատգամավորներ՝ Դորիս Լոյթհարդը, Սիմոնետա Սոմարուգաը, Էվելին Վիդմեր-Շլումպֆը, ինչպես նաև Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ Միշելին Կալմի-Ռեյը։

Ծանոթագրություններխմբագրել կոդը

Արտաքին հղումներխմբագրել կոդը

🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ