Jump to content

Մետաքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
4 ամենատարածված ընտանի շերամի որդերը` թրթուրային և թիթեռային վիճակներում

Մետաքս, մանրաթել, որը պատկանում է բնական և կենդանական ծագում ունեցող մանրաթելերի թվին։

Մետաքս մանրաթելը ունի բարձր հիդրոսկոպիկություն այն արագ կլանում է խոնավությունը և նույնքան արագ չորանում։ Բարձր ջերմաստիճանի դեպքում դառնում է կոշտ և փշրվում է։ Չի թույլատրվում եռացնել, քանի որ կորցնում է ամրությունը։ Ուլտրամանուշակագույն լույսի ճառագայթները վատ են ազդում նրա վրա։

Բնական մետաքսը - իրենից ներկայացնում է բարակ, երկար թելեր, որոնք ստացվում են շերամի թրթուրներից։

Մետաքսի ստացումը

Սկզբում թիթեռները ձու են դնում, որը հավաքում, չորացնում և պահում են նոռմալ ջերմաստիճանի տակ,իսկ ձմռանը սառեցնող հարմարանքներում, որտեղ ջերմաստիճանը 2-3 °C է։ Գարնանը մինչև թթենու բողբոջների առաջացումը այդ ձևերը տեղափոխում են մետաքս արտադրող տնտեսություններ, որտեղ իրականացվում են նրանց կենդանացումը, տեղադրելով ինկուբատորների մեջ, որտեղ ջերմաստիճանը հասցնում են 24 °C։ 15-17 օր հետո սկսվում է ձևի կենդանացումը և առաջանում են թրթուրներ։ Նրանք սկզբնական շրջանում կերակրվում են թթենու նուրբ բողբոջներով ապա տերևներով։ Օրական կերակրում են 9-10 անգամ, ընդ որում 2-3 անգամ՝ գիշերը։ Կերակրումը տևում է 32-35 օր, այդ ընթացքում թրթուրի մետաքս արտադրող գեղձերում կուտակվում է մետաքսի հիմնական նյութերը՝ ֆիբրոինը և սոսինձը։ Այնուհետև թրթուրը տեղադրում են հատուկ խոտի փնջի վրա, որտեղ նրանք անջատում են հեղուկ նյութ, որը օդի հետ կարծրանալով առաջացնում է մետաքս։ Միաժամանակ դուրս է գալիս 2 թելեր, որոնք միացված են սոսնձով։ Թրթուրը անջատելով մետաքսը փաթաթվում է այդ թելերին և առաջացնում բոժոժ։ 15-17 օր հետո բոժոժը դառնում է հարսնյակ, այնուհետև այն դառնում է թիթեռ։ Թիթեռի բոժոժից դուրս գալու դեպքում այն պիտանի չի դառնում օգտագործման համար, քանի որ թիթեռը արտադրում է թույն և փչացնում մանրաթելը։ Այդ իսկ պատճառով նախքան թիթեռ դառնալը բոժոժներին մշակում են տաք օդով (92-95°) ինչի արդյունքում նրանք ոչնչանում են։ Բոժոժներից ընտրում են միայն 5%ը հետագա սերնդի համար։

Բնական մետաքսը օգտագործվում է շրջազգեստների, գործվածքների և հատային իրերի ստացման համար։

Տես նաևխմբագրել կոդը

Ընթերցե՛ք «մետաքս» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետաքս» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ