Ադրբեջանի ներքին գործերի նախարարություն

Ադրբեջանի ներքին գործերի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikasının Daxili İşlər Nazirliyi), Ադրբեջանի կառավարության ներքին գործերի նախարարություն, որը պատասխանատու է երկրում բնակչության, պաշտոնյաների, շենքերի և շինությունների կարգուկանոնի, անվտանգության պահպանման համար։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարին նշանակում և պաշտոնից ազատում է Ադրբեջանի զինված ուժերի գերագույն հրամանատար՝ Ադրբեջանի նախագահը։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարություն
Изображение логотипа
Տեսակներքին գործերի նախարարություն
Երկիր Ադրբեջան
Ստեղծման թվականհոկտեմբերի 18, 1991
Փոխարինված էԽորհրդային Միության ներքին գործերի նախարարություն
ՇտաբակայանԲաքու, Ադրբեջան
Կայքmia.gov.az

Ներքին գործերի ներկայիս նախարարը Վիլայաթ Էյվազովն է։

Պատմություն

Ներքին գործերի նախարարությունն առաջին անգամ ստեղծվել է Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության կառավարության օրոք՝ 1918 թվականի մայիսի 28-ին նրա անկախության հռչակումից հետո։ Լինելով ոստիկանական ուժի տնօրինման պետական մարմին՝ այն կենսական դեր է խաղացել պետականաշինության գործում։ Սակայն 1920 թվականի ապրիլի 28-ին, երբ Ադրբեջանը անցել է խորհրդային իշխանության տակ, նախարարությունը անցել է ԽՍՀՄ ՆԳՆ ենթակայությանը։ Նախարարության աշխատակիցներն աչքի են ընկել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, որոնցից մոտ 800-ը ստացել են տարբեր պարգևներ ու մեդալներ՝ Նացիստական Գերմանիայի դեմ կռվից հետո։

1991 թվականի հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի անկախության վերականգնումից հետո, երբ նախարարությունը վերականգնվել է որպես Ադրբեջանի Հանրապետության նախարարություն, Ադրբեջանի իրավապահ մարմինների աշխատակիցները կռվել են առաջին Արցախյան ազատամարտի ժամանակ, նրանցից 932-ը զոհվել են պատերազմի ժամանակ։ Ոստիկանության 66 աշխատակիցներ ստացել են Ադրբեջանի ազգային հերոսի պարգև, նրանցից 86-ը պարգևատրվել են Ադրբեջանի դրոշի շքանշանով և 247 այլ մեդալներով ու Ադրբեջանի Հանրապետության շքանշաններով։ 1992 թվականին Ադրբեջանը միացել է Միջազգային քրեական ոստիկանության կազմակերպությանը (Ինտերպոլին), իսկ 1992 թվականի նոյեմբերի 24-ին ստեղծվել ք Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ Ներքին գործերի նախարարությանը կից ստեղծվել է 2004 թվականի հունիսի 30-ին Ներքին անվտանգության վարչությունը։ նախարարությունը կորպորատիվ վերահսկողություն է իրականացնում ՆԳՆ ծառայությունների նկատմամբ՝ ադրբեջանական ոստիկանության ծառայության հետ անհամատեղելի գործողությունների կանխարգելում, կոռումպացված սպաների բացահայտում և այլն[1]։

Ոստիկանություն

Ոստիկանությունը Ադրբեջանի գլխավոր իրավապահ մարմինն է, որը գործում է ներքին գործերի նախարարության ներքո։ Բաքվի քաղաքի ոստիկանության գլխավոր վարչությունը Ադրբեջանի ամենահին ոստիկանական բաժանմունքն է։ 1828 թվականին Ադրբեջանը՝ Ռուսական կայսրությանը միացնելուց հետո, տարածքում ստեղծվել է պարետատուն։ 1840 թվականի ապրիլի 10-ին Բաքվում ստեղծվել է Ռուսական կայսրության ներքին գործերի նախարարությանը ենթակա ոստիկանական բաժանմունք։ Բաքվի քաղաքային ոստիկանական վարչությունը սկսել է իր գործունեությունը 1841 թվականի հունվարի 1-ին։ 1917 թվականի մարտի 7-ին Բաքվի բանվորների պատգամավորների խորհրդի գործադիր կոմիտեին կից ստեղծվել է Բաքվի քաղաքային ոստիկանություն։ Նոյեմբերի 13-ին Բաքվում ոստիկանությունը ցրվեց, և դրա փոխարեն Բաքվի սովետը որոշել է կազմակերպել Խորհրդային ոստիկանություն։

Ոստիկանության Գյանջայի բաժինը գործել է 2011 թվականից[2]։ Ազգային ոստիկանությունը նաև պատասխանատու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում օրենքի կիրարկման համար՝ մասնագիտացված բաժնի և Նախիջևանի քաղաքային ոստիկանության բաժանմունքի միջոցով[3][4]։ Արցախում իրավապահ մարմինները նախկինում բաժանվել են Ադրբեջանական ոստիկանության և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի միջև[5]։ 2020 թվականից հետո ոստիկանության բաժին է ստեղծվել նաև Քարվաճառում[6]։

Հուլիսի 2-ը նշվում է որպես Ադրբեջանի ոստիկանության օր[7][8]։

Ներքին զորքեր

Ադրբեջանի ներքին զորքեր (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Daxili Qoşunları), Ադրբեջանի ռազմական ժանդարմերիա, որը ենթարկվում է ներքին գործերի նախարարությանը[9]։ Ներքին զորքերը Խորհրդային Միության ներքին զորքերի հետնորդներն են և օգտագործվում են հասարակական կարգը վերականգնելու, ներքին զինված հակամարտությունները ճնշելու և կարևոր օբյեկտները պաշտպանելու համար։ Պատերազմի ժամանակ ներքին զորքերն ընկնում են Ադրբեջանի ցամաքային զորքերի իրավասության տակ։ Մարտի 12-ը սահմանվել է որպես «Ներքին զորքերի օր»[10]։

Միջազգային հարաբերություններ

Ադրբեջանի ՆԳՆ-ն սերտ համագործակցություն է պահպանում ՄԱԿ-ի, Եվրամիության, Եվրոպայում համագործակցության անվտանգության կազմակերպության, Եվրոպական խորհրդի, Միգրացիայի միջազգային կազմակերպության, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության և այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ։

Այս նախարարությունը սերտ համագործակցում է նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության, Տնտեսական համագործակցության կազմակերպության, ՎՈՒԱՄ-ի և Հարավարևելյան Եվրոպայում համագործակցության նախաձեռնության հետ[11]։

Կառուցվածք

  • Քարտուղարություն
  • Ղեկավար բաժին
  • Կարգավոր բաժինների վերահսկողության վարչություն
  • Քննչական վարչություն
  • Հարցման բաժին
  • Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն
  • Թմրամիջոցների դեմ պայքարի վարչություն
  • Ներքին անվտանգության վարչություն
  • Քրեական հետախուզության վարչություն
  • Վիճակագրական և օպերատիվ տեղեկատվության վարչություն
  • Սոցիալական ապահովության վարչություն
  • Ներքին զորքերի վարչություն
  • Տրանսպորտային ոստիկանության բաժին
  • Ճանապարհային ոստիկանության բաժին
  • Հրդեհային անվտանգության վարչություն
  • Պաշտպանության վարչություն
  • Գրանցման և անձնագրային բաժին
  • Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո
  • Մարդկային ռեսուրսների բաժնի պետ
  • Ներքին հետախուզության վարչություն
  • Անձնակազմի հետ աշխատանքի բաժին
  • Միջազգային համագործակցության վարչություն
  • Կապի բաժին
  • Մամուլի ծառայություն
  • Ֆինանսական պլանավորման վարչություն
  • Տրամադրման բաժին
  • Բժշկական բաժանմունք
  • Հրամանատարի ծառայություններ
  • Հիմնարար շինարարության վարչություն
  • Սպորտային միություն
  • Մոբիլիզացիայի և քաղաքացիական պաշտպանության վարչություն[11]

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրբեջանի ներքին գործերի նախարարություն» հոդվածին։