Ալբասետե

Ալբասետե (իսպաներեն Albacete), քաղաք Իսպանիայի հարավ-արևելքում, Ալբասետե երկրամասի վարչական կենտրոն։ 2005 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 159,5 հազար մարդ։

Քաղաք
Ալբասետե
Albacete
ԴրոշԶինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ԵրկրամասԱլբասետե
Մակերես1234 կմ²
ԲԾՄ686±1 մետր
Բնակչություն171 390 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ967
Փոստային դասիչ02001–02009, 02512, 02071, 02099, 02140, 02155, 02328 և 02511
Ավտոմոբիլային կոդAB
Պաշտոնական կայքalbacete.es
Ալբասետե (Իսպանիա)##
Ալբասետե (Իսպանիա)

Պատմություն

Քաղաքը, ավելի ճիշտ ոչ մեծ գյուղը, հիմնադրվել է արաբական արշավանքների ժամանակ, և բնակավայրի առաջին անվանումն է եղել Ալ-Բասիտ։ 1212 թվականին իսպանացիները գրավել են Ալբասետեն և այն միացրել Իսպանիային։ Դա տեղի է ունեցել Ֆեռնանդո 3-րդի գահակալության ժամանակ։

Քաղաքը իր բուն կարգավիճակը ձեռք է բերել միայն 1862 թվականին, երբ Իզաբելլա 2-րդ թագուհին որոշեց այն դարձնել երկրամասի վարչական կենտրոնը։

Քաղաքացիական պատերազմի ժամանակ քաղաքը դարձել է ինտերնացիոնալ բրիգադների կազմավորման վայր։

Ալբասետեն համարվում է Կաստիլիա-Լա Մանչայի կարևորագույն բնակավայրը[1][2], տարածաշրջանի տնտեսության կենտրոնն ու շարժիչը[3][4]:Բանաստեղծ Ասորինը իր ստեղծագործություններից մեկում Ալբասետեն բնորոշել է որպես «Լա Մանչայի Նյու Յորք»[5]

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբասետե» հոդվածին։