Ալեքսանդր Կարասյով

Ալեքսանդր Վլադիմիրովիչ Կարասյով (ռուս.՝ Алекса́ндр Влади́мирович Карасёв, 1971, Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող։

Ալեքսանդր Կարասյով
Ծնվել է1971
ԾննդավայրԿրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԿուբանի պետական համալսարան
Կայքalexanderkarasyov.wordpress.com
 Alexander Karasyov Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է 1971 թվականին Կրասնոդարում, ճարտարագետի ընտանիքում։ Ավարտել է Մոսկվայի Էքստեռն հումանիտար համալսարանի Կուբանի մասնաճյուղի իրավաբանական ֆակուլտետը (1992—1995 թվականներ), ապա՝ Կուբայի պետական համալսարանի պատմական (1993—1998 թվականներ) և իրավաբանական (1995—2001 թվականներ) ֆակուլտետները։ Տարբեր ժամանակներում աշխատել է որպես փականագործ, ջրհան կայանում՝ մեքենավար, պահակ, ուսուցիչ, իրավաբան և այլն։ Խորհրդային բանակում որպես զինվոր եղել է շարքային և սերժանտ (1989—1991 թվականներ), ապա ՌԴ ներքին զորքերում (2000—2002 թվականներ) և ԴԺՀ զինված ուժերում (2015—2017 թվականներ)՝ որպես սպա[1]։ Երկու անգամ մտել է Ֆրանսիայի Օտարերկրյա լեգեոն[2] (1998 և 1999 թվականներին Օտարերկրյա գնդում եղել է կամավոր[3])։ Մասնակցել է Չեչնիայի և Դոնբասի ռազմական գործողություններին[4][5]։

2003 թվականից նրա ստեղծագործությունները տպագրվել են ռուսական գրական հանդեսներում[6][7][8][9]։ «Չեչենական պատմվածքներ» գրքի հեղինակն է[10][11]։ 2007 թվականին Կրասնոդարից տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ[12][13][14]։

Ժամանակակից Ռուսաստանի պատերազմական թեմայով արձակի առավել ցայտուն ներկայացուցիչներից է[* 1][15][16]։ Շատ քննադատներ Ալեքսանդր Կարասյովի արձակը վերագրել են «նոր ռեալիզմի» ուղղությանը, ինչը հեղինակը հերքել է[17]։ Պատմվածքները թարգմանվել են հինդի լեզվով[18]։

Գրքեր

Ժողովածուներ

Ամսագրերում տպագրված պատմվածքներ

«Новый мир», «Октябрь», «Дружба народов», «Континент», «Нева», «Урал», «Волга», «Наш современник», «Бельские просторы», «День и ночь»։

Լրագրերում՝ «Литературная Россия», «НГ-Exlibris»[31]։

Հարցազրույց

Մրցանակներ և պարգևներ

Տես նաև

  • Չեչենական պատմվածքներ

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Կարասյով» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ