Ալեքսեյ Լեոնով
Ալեքսեյ Լեոնով (ռուս.՝ Алексей Архипович Леонов, մայիսի 30, 1934[1][2][3][…], Լիստվյանկա, West Siberian Krai, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 11, 2019[4][3][5], , Մոսկվա[6]), նախկին խորհրդային տիեզերագնաց, կյանքի վերջին տարիներին՝ գործարար։ Պատմության մեջ առաջին անգամ բաց տիեզերք դուրս եկած մարդը։
Ալեքսեյ Լեոնով ռուս.՝ Алексей Архипович Леонов | |
---|---|
Ծնվել է | մայիսի 30, 1934[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիստվյանկա, West Siberian Krai, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 11, 2019[4][3][5] (85 տարեկան) |
Մահվան վայր | , Մոսկվա[6] |
Գերեզման | Դաշնային զինվորական հուշահամալիր-գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Ժուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա (1968) և Kremenchuk flight college of National Aviation University? |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | ռազմական օդաչու, տիեզերագնաց, նկարիչ, գրող, կործանիչ օդաչու, ճանապարհորդ հետազոտող, Ռազմաօդային ուժերի սպա և airman |
Ամուսին | Svetlana Pavlovna Dozenko? |
Կուսակցություն | Միասնական Ռուսաստան և ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ռուսաստանի Դաշնության չորրորդ կազմի հանրային պալատ (2012-2015) և First group of Soviet cosmonauts? |
Ստորագրություն | |
Aleksei Leonov Վիքիպահեստում |
«Վոսխոդ 2»
1957 թ. ավարտել է Չուգուևի ռազմաօդային ուսումնարանը։ 1960 թ. տիեզերք թռչելու համար ընտրված առաջին 20 օդաչուների շարքում էր։ 1965 թ. մարտի 18-ին Պավել Բելյաևի հետ առաջին անգամ տիեզերք է թռել «Վոսխոդ 2» տիեզերանավով (ընդհանուր տևողությունը՝ 26 ժամ)։ Այս ընթացքում էլ 12 րոպե տևողությամբ դուրս է եկել բաց տիեզերք։
1968 թ. ընտրվել է Սոյուզ նախագծին մասնակցելու համար. վերջինիս նպատակն էր առաջին անգամ Լուսնի շուրջը պտույտ գործելը։ Սակայն փորձնական ծրագրերը ձախողվում, և 1968 թ. դեկտեմբերին ամերիկացիներին հաջողվում է «Ապոլո 8» տիեզերանավով առաջինը հասնել Լուսին։
«Սոյուզ 19»
Երկրորդ և վերջին թռիչքը Լեոնովը կատարել է «Սոյուզ 19»-ով՝ «Ապոլո-Սոյուզ փորձնական թռիչք» նախագծի շրջանակում։ 1975 թ. հուլիսի 15-ին տիեզերք է դուրս գալիս «Սոյուզ 19»-ը և միանում ամերիկյան «Ապոլո» կապսուլին։ Սա երկու տարբեր պետությունների տիեզերակայանների առաջին համակցումն էր։
Ներկայում
1976-1991 թթ. Լեոնովը Յուրի Գագարինի անվան տիեզերագնացիների նախապատրաստման կենտրոնի ղեկավարն էր։ Ներկայում աշխատում է ռուսական բանկերից մեկում որպես խորհրդատու։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Լեոնով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 569)։ |