Ալի ալ-Նաիմի

Ալի ալ-Նաիմի (արաբ․՝ علي بن إبراهيم النعيمي‎‎‎, հունվարի 2, 1935(1935-01-02)[1], Զահրան, Արևելյան նահանգ, Սաուդյան Արաբիա[1]), Սաուդյան Արաբիայի նավթամթերքի և հանքային ռեսուրսների նախարար[3]։

Ալի ալ-Նաիմի
արաբ․՝ علي بن إبراهيم النعيمي‎‎
Դիմանկար
Ծնվել էհունվարի 2, 1935(1935-01-02)[1] (89 տարեկան)
ԾննդավայրԶահրան, Արևելյան նահանգ, Սաուդյան Արաբիա[1]
Քաղաքացիություն Սաուդյան Արաբիա
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնիսլամ
ԿրթությունԼիհայ համալսարան և Սթենֆորդի համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՍաուդի Արամկո և Minister of Petroleum and Mineral Resources?
Պարգևներ և
մրցանակներ

Վաղ կյանք և կրթություն

Նաիմին ծնվել է 1935 թվականին Արևելյան պրովինցիայի ար-Ռակահ բնակավայրում[4]։ 1947 թվականին միացել է Saudi Aramco կազմակերպությանը, որի ծրագրերի շրջանակներում սովորել է Բեյրութի միջազգային քոլեջում և Բեյրութի ամերիկյան համալսարանում[5]։ Այնուհետև ընդունվել է ԱՄՆ-ի Լիհայ համալսարան։ 1962 թվականին ստանում է երկրագիտության բակալավրի աստիճան[6][7], այնուհետև Ստենֆորդի համալսարանում ստանում է տնտեսական երկրագիտության և հիդրոլոգիայի մագիստրոսի աստիճան[6][7]։

Կարիերա

Ավարտելուց հետո Նաիմին կրկին միացավ Aramco-ին 1957 թվականին։ 1969 թվականին դարձավ Abqaiq արտադրության բաժնի համակարգողը[6]։ 1972-1975 թվականներին դարձել է տնօրենի օգնականը, այնուհետև Հյուսիսային պրովինցիայի արտադրական բաժնի ղեկավարը։ 1975 թվականին դարձավ փոխնախագահ՝ արտադրական գծով։ 1978 թվականին նշանակվեց փոխնախագահ՝ նավթամթերքի գծով[6]։ Ալ-Նաիմին 1980 թվականին ընտրվեց կազմակերպության խորհրդի անդամ և 1981 թվականին զբաղեցրեց նավթի և գազի գծով գործադիր փոխնախագահի պաշտոնը[6]։ 1983 թվականին նշանակվեց Saudi Aramco-ի նախագահը՝ դառնալով առաջին սաուդյան արաբը, ով զբաղեցրել է այդ պաշտոնը։

1995 թվականի օգոստոսի 2-ին դառնում է նավթամթերքի և հանքային ռեսուրսների նախարարը՝ փոխարինելով Հիշամ Նազերին[5][6][8]։

2010 թվականի դեկտեմբերին Սաուդյան Արաբիայի Նավթամթերքի գերագույն խորհուրդը՝ ի դեմս Աբդուլլահ արքայի, խնդրեց Նաիմին նշանակել իրեն փոխարինողին՝ նավթի նախարարի պաշտոնում[9]։

Ճանաչում

Նաիմին 2008 թվականին Թայմ ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[7]։ 2011 թվականին Բլումբերգ Մարքեթս ամսագրի կողմից ներառվել է 50 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում[10]։

Ծանոթագրություններ