Ալմուտ Շուլտ
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
![]() | |||
Քաղաքացիությունը | ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 9, 1991(1991-02-09)[1] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Դանենբերգ | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Քաշ | 71 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ալմուտ Շուլտ (գերմ.՝ Almuth Schult, փետրվարի 9, 1991(1991-02-09)[1], Դանենբերգ), գերմանացի ֆուտբոլիստ, դարպասապահ, «Վոլֆսբուրգ» կանանց ֆուտբոլային ակումբի և Գերմանիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող, Եվրոպայի չեմպիոն (2013)[2]։
Ալմուտ Շուլտը սկսել է ֆուտբոլ խաղալ հինգ տարեկանից «ՍԳ Գարտով» թիմում[3]։ 2007-2008 թվականներին հանդես է եկել «Համբուրգ» թիմում, բայց թիմի հիմնական կազմում ոչ մի խաղ չի անցկացրել։ 2008 թվականին տեղափոխվել է «Մագդեբուրգ», որտեղ անցկացրել է 44 խաղ։ 2011 թվականի ամռանը տեղափոխվել է Առաջին Բունդեսլիգայի «Բադ-Նոյենար» ակումբ[4]։ 2013 թվականի ապրիլի կեսերին Ալմուտ Շուլտը հայտարարեց, որ պայմանագիր է կնքել «Վոլսբուրգ» ԿՖԱ-ի հհետ մինչև 2014 թվականի վերջը[5]։
2008-2011 թվականներին Շուլտը հանդես է եկել Գերմանիայի երիտասարդական հավաքականում։ Այդ ընթացքում նա նվաճել է մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումը (2010) և դարձել մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (2008): Ազգային հավաքականի հիմնական կազմում առաջին խաղը անցկացրել է 2012 թվականի փետրվարի 15-ին Թուրքիայի դեմ[6]։ 2013 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում մնացել է պահեստայինների նստարանին՝ զիջելով ավելի փորձառու Նադին Անգերերին։ Ազգային հավաքականի կազմում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի, Օլիմպիական խաղերի չեմպիոնի (Ռիո-դե-Ժանեյրո, 2016) կոչումները և դարձել Ալգարվեի գավաթի հաղթող[2]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմուտ Շուլտ» հոդվածին։ |
|