VIAF

VIAF (անգլ.՝ Virtual International Authority File - Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք[5]) - չափորոշչային վերահսկողության միջազգային վիրտուալ կատալոգ (տեղեկություններ ստեղծագործությունների ու նրանց հեղինակների մասին)։ Նախագծի մշակմանը մասնակցել են մի քանի համաշխարհային խոշորագույն գրադարաններ, այդ թվում՝ Գերմանական ազգային գրադարանը, ԱՄՆ Կոնգրեսի Գրադարան[6][7]։

VIAF
viaf.org(անգլ.)
Տեսակname authority file?, տվյալների հավաքածու, առցանց ծառայություն, ինտերնետ-որոնողական համակարգ և digital catalog?
Գրանցումչկա
Լեզուբազմալեզու[1]
ՍեփականատերOCLC
Բացված2003[2][3][4]
Ընթացիկ կարգավիճակգործում և զարգանում է
 VIAF Վիքիպահեստում

VIAF-ը հանդիսանում է միջազգայնորեն ճանաչված դասակարգման համակարգ։ Սա մի քանի ազգային գրադարանների համատեղ նախագիծ է և կառավարվում է Առցանցային համակարգչային գրադարանային կենտրոնի (OCLC) կողմից[8]։ Նախագիծը նախաձեռնել են Գերմանական ազգային գրադարանը և ԱՄՆ-ի Կոնգրեսի Գրադարանը։ Նախագիծը հիմնադրվել է 2000 թվականին[9]։

Նախագծի համառոտ պատմություն[7]

1998 թվականի ԱՄՆ-ի Կոնգրեսի Գրադարանը (LC), Գերմանական գրադարան (DNB) և OCLC ձեռնամուխ եղան հայեցակարգային նախագծի ստեղծման, որպեսզի անձնական անունների մատենագիտական գրառումները կապվեն միասնական համակարգով։

VIAF Կոնսորցիումը ձևավորվել է LC, DNB և OCLC գրավոր համաձայնությամբ 2003 թվականի օգոստոսին։ Համաձայնագիրը ստորագրվել է Բեռլինում կայացած IFLA 69-րդ Գլխավոր կոնֆերանսին։

Ֆրանսիայի ազգային գրադարանը (BNF) համաձայնագրին միացել է 2007 թվականի հոկտեմբերի 5-ի կոնսորցիումում։

Այս չորս կազմակերպությունները՝ LC, DNB, BnF և OCLC, ստանձնեցին կոնսորցիումում ղեկավարների դերը՝ ընդհանուր պատասխանատվություն ունենալով VIAF-ի, VIAF հոսթինգի և ծրագրային ապահովման մատակարարման, ինչպես նաև տվյալների մատենագրական բովանդակության համար։ Լրացուցիչ կազմակերպություններն արդեն ավելի ուշ միացան կոնսորցիումին՝ տրամադրելով ելակետային նիշքերը և VIAF-ի առաջխաղացման համար փորձ։

2010 թվականին հաստատությունների ղեկավարների շրջանում սկսվեցին լուրջ բանակցություններ և քննարկումներ VIAF-ի համար համապատասխան երկարաժամկետ կազմակերպական պայմանավորվածության համար։ Բազմաթիվ տարբերակների և աշխատանքի սկզբունքների քննարկումից հետո հեղինակները համաձայնեցին VIAF-ը վերագրել OCLC ծառայությանը։ 2011 թվականին քննարկվեցին անցման մանրամասները և բոլոր մասնակիցների համաձայնությունից հետո 2012 թվականին սկսվեց անցումը։

Նախագծի նկարագրություն

Համակարգի նպատակն է կապել մի քանի ազգային նույնականացուցիչներ (ինչպես, օրինակ, գերմանական GND, (նախկինում PND անձանց համար), ամերիկյան LCCN, ֆրանսիակն BNF և այլ) դասակարգման և որոնման միասնական համակարգում։ VIAF գրառումը ստանում է ստանդարտ եզակի համար, պարունակում է սկզբնաղբյուրի նախնական գրանցումների ամբողջական հավաքածուն, ինչպես նաև հղվում է դեպի բնօրինակ աղբյուրները։ Տվյալներն ազատորեն հասանելի համացանցի միջոցով և կարող են օգտագործվել հետազոտությունների և տվյալների փոխանակման նպատակով նաև գրադարանային ֆոնդերի միջոցով էլեկտրոնային տարբերակով։ Փոխադարձ թարմացումը կատարվում է ըստ Բաց արխիվների նախաձեռնության (OAI)։

Նիշքերի համարներն ավելացվում են նաև Վիքիպեդիայի կենսագրական և այլ հոդվածներում։

Օգտագործելով VIAF կայքի միջերեսը (ինտերֆեյս)՝ համակարգը թույլ է տալիս մատենագիտական գրառումների որոնում կատարել բնագրի լեզվով կամ օգտվողի լեզվով։ Տվյալների արտածումը տեղի է ունենում նույնանուն գրառումների միաձուլման ճանապարհով։ Որոնման ընթացքում օգտագործվում է ներքին ինդեքսավորումը։ Դա արվել է, որպեսզի բացառվի արգելափակումը և խուսափվի կայքի ծանրաբեռումից։ Հավաքագրման և որոնման ալգորիթմները բաժանվում են երեք կատեգորիայի՝ ուժեղ, չափավոր և թույլ, որպեսզի ապահովի ավելի մեծ անվտանգություն VIAF վիրտուալ ընդլայնված գրառումների կառուցման ժամանակ։ Գործողությունն օգտագործում է OAI պրոտոկոլ կենտրոնական սերվերից ազգային և տարածաշրջանային գործակալություններից նույնականացման նիշքի մետատվյալները հավաքագրելիս։ Համակարգը իրենից ներկայացնում է վիրտուալ ենթակարգավորում, քանի որ ամբողջական գրառումը մնում է նույնականված նիշքի բնօրինակում, իսկ տվյալների միայն մի փոքր մասն է հավաքված կենտրոնական սերվերում։ Ներկայումս նախագծում մասնակցում են 38 կատալոգագիր հաստատություններ, այդ թվում՝ 11-ը թեսթային ռեժիմում (նրանց թվում է անգլերեն Վիքիպեդիան)։ Ժամանակի ընթացքում դրանց քանակն ավելանում է։ Թեև VIAF գործառույթները ճշգրիտ են միայն շնորհիվ գործակալությունների կողմից տրամադրած տվյալների որակի, VIAF-ը դառնում է ավելի հետևողական և հուսալի համակարգ[10]։

Մասնակիցներ գրադարաններ

Հ/հՇինության լուսանկարՀայերեն անվանումԲնօրինակ անվանումՏեղակայությունԵրկիրԴասակարգման ծածկագիրՑուցիչի օրինակ
1Իտալական գրադարանների միասնական կատալոգի ինստիտուտIstituto Centrale per il Catalogo UnicoՀռոմ  ԻտալիաICCUIT/ICCU/RAVV/088390
2 Գերմանիայի ազգային գրադարանDeutsche NationalbibliothekՄայնի Ֆրանկֆուրտ  ԳերմանիաGNDDNB/11864291X
3 Գեթի հետազոտական ինստիտուտGetty Research InstituteԼոս Անջելես, Կալիֆոռնիա  ԱՄՆJPGULAN/500327036
4 Կանադայի գրադարան և արխիվBibliothèque et Archives CanadaՕտտավա, Օնտարիո  ԿանադաLACLAC/0040H0370F
5 Ալեքսանդրինի գրադարանBibliotheca AlexandrinaԱլեքսանդրիա  ԵգիպտոսEGAXAEGAXA/vtls000791617
6 Կոնգրեսի գրադարան + 8 գրադարանLibrary of Congress (NACO consortium)Վաշինգտոն ԿՇ  ԱՄՆLCCNn/79/068416
7 Ազգային խորհրդարանային գրադարան (Ճապոնիա)国立国会図書館Տոկիո և Կիոտո  ՃապոնիաNDLNDL/00458898
8 Ավստրալիայի ազգային գրադարանNational Library of AustraliaԿանբերրա  ԱվստրալիաNLANLA/000036180076
9 Ֆրանսիայի ազգային գրադարանBibliothèque nationale de FranceՓարիզ  ՖրանսիաBNFcb11926775j
10 Իսրայելի ազգային գրադարանהספרייה הלאומיתԵրուսաղեմ  ԻսրայելNLINLI/000131866
11 Պորտուգալիայի ազգային գրադարանBiblioteca Nacional de PortugalԼիսաբոն  ՊորտուգալիաBNPPTBNP/56654
12 Իսպանիայի ազգային գրադարանBiblioteca Nacional de EspañaՄադրիդ  ԻսպանիաBNEBNE/XX933715
13 Շվեդիայի ազգային գրադարանKungliga BiblioteketՍտոկհոլմ  ՇվեդիաSELIBRSELIBR/97268
14 Չեխիայի ազգային գրադարանNárodní knihovna České republikyՊրահա  ՉեխիաNKCNKC/jn19981002230
15 Սեչենյի անվան ազգային գրադարանOrszágos Széchényi KönyvtárԲուդապեշտ  ՀունգարիաNSZLNSZL/000000001730
16RERO: Արևմտյան Շվեյցարիայի գրադարանային ցանցRéseau des bibliothèques de Suisse occidentale or Westschweizer Bibliothekverbund  ՇվեյցարիաRERORERO/vtls013481645
17Ֆրանսիական համալսարանների գրադարանային կոնսորցիումSystème universitaire de documentation  ՖրանսիաSUDOCSUDOC/085948470
18 Շվեյցարիայի ազգային գրադարանSchweizerische Nationalbibliothek, Bibliothèque nationale suisse, Biblioteca nazionale svizzera, Rete delle bibliotheche della Svizzera occidentaleԲեռն  ՇվեյցարիաSWNLSWNL/vtls000204495
19NUKAT: Լեհաստանի գիտական գրադարանների միասանական կատալոգNUKAT: katalog zbiorów polskich bibliotek naukowychՎարշավա  ԼեհաստանNUKATNUKAT/n/94202820
20Վատիկանի գրադարանBibliotheca Apostolica Vaticana-  ՎատիկանBAVBAV/ADV10242315
21BIBSYSBIBSYSՏրոնհեյմ  ՆորվեգիաBIBSYSBIBSYS/x90952390
22Ֆլամանդական հանրային գրադարաններFlemish Public LibrariesԲրյուսել  ԲելգիաBIBNETBIBSYS/x90952390
23 Դանիայի թագավորական գրադարան + 1 գրադարանDanish Library CenterԿոպենհագեն  ԴանիաВВС8709791159102x
24Լատվիայի ազգային գրադարանLatvijas Nacionālā bibliotēkaՌիգա  ԼատվիաLNB-LNCLNB-LNC10-000012145
25 Լեհաստանի ազգային գրադարանBiblioteka Narodowa w WarszawieՎարշավա  ԼեհաստանNLPNLP-a21143511
26 Կատալոնիայի գրադարանBiblioteca de CatalunyaԲարսելոնա  ԻսպանիաBNCBNC-a10604303
27 Լյուքսեմբուրգի ազգային գրադարանBibliothèque nationale de LuxembourgԼյուքսեմբուրգ  Լյուքսեմբուրգ

Գրադարաններ և ծրագրեր, որոնք ներգրավված են փորձարկման ռեժիմում

Հ/հՇինության լուսանկարՀայերեն անվանումԲնօրինակ անվանումՏեղակայությունԵրկիրԴասակարգման ծածկագիրՑուցիչի օրինակ
1 Ռուսաստանի ազգային գրադարանРоссийская национальная библиотекаՍանկտ Պետերբուրգ  ՌուսաստանRSLRSL/nafpn-000084026
2 Նիդերլանդների ազգային գրադարանKoninklijke BibliotheekՀաագա  ՆիդերլանդներNTANTA/068808658
3 Ազգային ժողովի գրադարան国家图书馆管理局-  ՍինգապուրNLBNLB/18487957
4 Լիբանանի ազգային գրադարանالمكتبة الوطنية اللبنانية‎Բեյրութ  ԼիբանանLNLLNL/33485
5Պերսևս նախագիծ‎‎PerseusԹաֆթսի համալսարան (Մաքս Պլանկի միություն)  ԱՄՆ (  Գերմանիա)PERSEUSPERSEUS/author.236.1
6 Վիքիպեդիա‎‎WikipediaՍան Ֆրանցիսկո  ԱՄՆWikipedia
7International Standard Name IdentifierISNIԼոնդոն  Միացյալ ԹագավորությունISNIISNI/0000 0001 2137 6443
8 Զագրեբի ազգային և համալսարանական գրադարանNacionalna i sveučilišna knjižnica u ZagrebuԶագրեբ  Խորվաթիա
92 չփաստաթղթավորված նախագիծ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «VIAF» հոդվածին։