Ալֆրեդո Ադամե

Ալֆրեդո Ադամե (իսպ.՝ Alfredo Adame Von Knoop, հունիսի 10, 1958(1958-06-10), Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասան, պրոդյուսեր և հաղորդավար։

Ալֆրեդո Ադամե
Ծնվել էհունիսի 10, 1958(1958-06-10) (65 տարեկան)
ԾննդավայրԳվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և հեռուստատեսային պրոդյուսեր

Կենսագրություն

Ծնվել է 1958 թվականի հունիսի 10-ին Մեքսիկայի մեծությամբ առաջին Գվադալախարա քաղաքում։ Նրա հայրը արմատներով եղել է մեքսիկացի, իսկ մայրը՝ գերմանացի։ Ավարտել է օդաչուական դպրոցը և 10 տարի աշխատել Մեքսիկայի ավիաընկերությունում։ Դերասանական կրթություն է ստացել Սիլվի Դերբեսի ակադեմիայում։ 1980-ական թվականներից սկսած Ալֆրեդոն ակտիվ մասնակցություն է ունեցել Մեքսիկական հեռուստաընկերության տարբեր ծրագրերում և հաջողության է հասել, որպես դերասան ու հաղորդավար։ Հայտնի է նաև «Իմ երկրորդ մայրիկը» մեքսիկական հեռուստասերիալից իր Հանս Լութման դերով, որը գերմանացի գործարար էր։ Ամուսնացած է մեքսիկացի դերասանուհի Մարի Պաս Բանքելզի հետ, ունի երեք որդի։

Ֆիլմագրություն

Դերասան

  • 1985-2007 - Կին, դեպքեր իրական կյանքում/Mujer, casos de la vida real
  • 1987 - Փախչել ճակատագրից/Fuga al destino
  • 1989 - Իմ երկրորդ մայրիկը/Mi segunda madre - Հանս Լութման
  • 1990 - Սիրո բալլադ/Balada por un amor - Գուստավո Էլենս
  • 1990 - Սիրո ուժը/La fuerza del amor - Ֆելիպե - Ֆելիպե
  • 1991 - Ես չեմ հավատում տղամարդանց/Yo no creo en los hombres - Գուստավո Միրանդա
  • 1992 - Դեմքով արևին/De frente al Sol - Էդուարդո Ֆուենտես
  • 1992 - Խաղտումների անատոմիա/Anatomía de una violacíon
  • 1993 - Մահվան աշխատավարձ/El salario de la muerte - Խորխե
  • 1994 - Դեպի կամուրջ/Más allá del puente - Էդուարդո Ֆուենտես
  • 1995 - Ընտանեկան նկար/Retrato de familia - Էստեբան Ակունյա
  • 1995 - Դժոխքի սուրհանդակները/Los cómplices del Infierno
  • 1995 - Իրար նման/Bajo un mismo rostro - Դիեգո Կովարուբիաս
  • 1996 - Դու և ես/Tú y Yo - Կառլոս
  • 1996 - Աստծո ձեռքում/En las manos de Dios
  • 1997 - Մի օր մենք կունենանք թևեր/Однажды у нас вырастут крылья - Կառլոս Աուգուստո
  • 1999 - Բանտ 3/Reclusorio III
  • 2000 - Հրեշտակի դեմքը/ Carita de ángel
  • 2000 - Երիտասարդների երազներ/Sueños de juventud
  • 2001 - Մարիա Բելեն/Maria Belén - Ալֆոնսո Գարսիա Մարին
  • 2002 - Սիրո ուղիները/Las vías del amor - Ռիկարո Դոմինգես
  • 2005 - Խորթ մայրը /La madrastra
  • 2008 - Սիրո անունը/En nombre del amor - Ռաֆայել Սենս
  • 2009 - Հմայք/Sortilegio - Ջոն Սիգալ
  • 2010 - Երբ ես սիրահարվում եմ/Cuando me enamoro - Օնորիո Սանչես
  • 2011 - Երկու օջախ/Dos Hogares - Արմանդո Գարսա
  • 2011 - Ինչպես ասում են/Como dice el dicho - Լեո

Պրոդյուսեր

  • 2005 - Կենդանի առավոտ/Viva la mañana
  • 2007 - Առավոտյան էքսպրես/Matutino express

Հեռուատահաղորդումներ

  • 1988 - Վիդեո Կոսմոս/Video Cosmos - հաղորդավար
  • 1998 - Այսօր/Hoy - հաղորդավար/Don Francisco presenta - հաղորդավար
  • 2002 - Դոն Ֆրանսիսկոն ներկայացնում է
  • 2003 - Ախ, սեր/Ay, Amor - հաղորդավար
  • 2005 - Կենդանի առավոտ/Viva la mañana - հաղորդավար
  • 2005 - Մրցանակ «Լավագույն հաղորդում»/ Premios TV y Novelas
  • 2006 - Սուպեր մամա/Súper mamá - հաղորդավար
  • 2007 - «De Buenas a ala 1» - հաղորդավար

Արտաքին հղումներ