Ալֆրեդ Գոմիս

իտալացի ֆուտբոլիստ

Ալֆրեդ Գոմիս (ֆր.՝ Alfred Gomis, սեպտեմբերի 5, 1993(1993-09-05)[1][2], Զիգինշոր (քաղաք), Սենեգալ), սենեգալցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս ՍՊԱԼ-ի և Սենեգալի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։

Ալֆրեդ Գոմիս
Alfred Gomis
Գոմիսը ՍՊԱԼ-ի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անունAmigo Alfred Junior Gomis
ՔաղաքացիությունըՍենեգալ Սենեգալ
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 5, 1993(1993-09-05)[1][2] (30 տարեկան)
ԾննդավայրԶիգինշոր (քաղաք), Սենեգալ
Հասակ196 սմ
Քաշ83 կգ
Դիրքդարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻտալիա ՍՊԱԼ
Համար1
Պատանեկան կարիերա
2010-2013Իտալիա Տորինո
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2013-2018Իտալիա Տորինո0(0)
2013-2014  Իտալիա Կրոտոնե39(0)
2014-2015  Իտալիա Ավելինո31(0)
2015-2016  Իտալիա Չեզենա38(0)
2016-2017  Իտալիա Բոլոնյա0(0)
2017  Իտալիա Սալերնիտանա21(0)
2017-2018  Իտալիա ՍՊԱԼ26(0)
2018-ներկաԻտալիա ՍՊԱԼ6(0)
Ազգային հավաքական
2017-ներկաՍենեգալ Սենեգալ2(0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 30-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 30-ի, 2018

Ակումբային կարիերա

Տորինո

Գոմիսը Տորինոյի ակադեմիայի սան է[4]։ 2013 թվականի հուլիսի 3-ին նա վարձավճարով տեղափոխվեց Կրոտոնե[5][6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 17-ին՝ Իտալիայի գավաթի Ռեջինայի դեմ խաղում[7]։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց օգոստոսի 31-ին՝ Չեզենայի դեմ խաղում[8]։ Կրոտոնեի կազմում Գոմիսը անցկացրեց 41 հանդիպում՝ 11 խաղում պահելով իր դարպասը անառիկ։ 2014 թվականի օգոստոսի 11-ին սենեգալցին վարձավճարով միացավ Ավելինոյին[9][10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 17-ին՝ Իտալիայի գավաթի Վենեցիայի դեմ խաղում՝ այս խաղում պահելով իր դարպասը անառիկ[11]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց օգոստոսի 30-ին՝ Պրո Վերչելիի դեմ խաղում[12]։ Հոկտեմբերի 28-ին՝ Պերուջայի դեմ խաղում նա հետ մղեց Ռոդրիգո Տադեյի 11-մետրանոց հարվածը և այս խաղում գոլ բաց չթողեց[13]։ Ավելինոյի կազմում Գոմիսը անցկացրեց 33 հանդիպում՝ բաց թողելով 28 գնդակ և 15 խաղում իր դարպասը պահելով անառիկ։

2015 թվականի հուլիսի 30-ին Գոմիսը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Չեզենա[14]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 12-ին՝ Վիրտուս Էնտելայի դեմ խաղում[15]։ Չեզենայի կազմում սենեգալցին անցկացրեց 38 հանդիպում առաջնությունում՝ բաց թողելով 32 գնդակ և 15 խաղում պահելով իր դարպասը անառիկ։ 2016 թվականի օգոստոսի 31-ին Գոմիսը վարձավճարով միացավ Բոլոնյային որպես վնասվածք ստացած Անտոնիո Միրանտեի փոխարինող[16][17], սակայն շուտով նույնպես ստացավ վնասվածք[18]։ Բոլոնյայի կազմում իր առաջին և միակ[19] հանդիպումը անցկացրեց դեկտեմբերի 1-ին՝ Իտալիայի գավաթի Վերոնայի դեմ խաղում[20][21]։ 2017 թվականի հունվարին Տորինոն հետ կանչեց Գոմիսի վարձավճարը[22], և հունվարի 18-ին նա մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց Սալերնիտանա[23]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 22-ին՝ Սպեցիայի դեմ խաղում[24]։ Վարձավճարի ընթացքում Գոմիսը անցկացրեց 21 հանդիպում՝ բաց թողելով 17 գնդակ և 11 խաղում իր դարպասը պահելով անառիկ[19]։

ՍՊԱԼ

2017 թվականի հուլիսի 8-ին Գոմիսը 1 տարվա վարձավճարով միացավ ՍՊԱԼ-ին[25][26][27], ապա ակումբը գնեց նրա լրիվ տրանսֆերը։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Ռենատեի դեմ խաղում՝ այս խաղում պահելով իր դարպասը անառիկ[28]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Լացիոյի դեմ խաղում[29]։ Իր առաջին մրցաշրջանում Գոմիսը անցկացրեց 26 հանդիպում առաջնությունում՝ բաց թողելով 43 գնդակ և ընդամենը 4 խաղում պահելով իր դարպասը անառիկ[30]։

Միջազգային կարիերա

Գոմիսը իրավասու էր ներկայացնել Իտալիան և Սենեգալը միջազգային ասպարեզում[31]։ 2013 թվականին նա հրավիրվեց Իտալիայի մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքական, սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[32]։ Նույն թվականին դարպասապահը հրավիրվեց Իտալիայի B հավաքական, սակայն կրկին ոչ մի խաղում խաղադաշտ դուրս չեկավ։

Այնուամենայնիվ, Գոմիսը ընտրեց Սենեգալը և Սենեգալի ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2017 թվականի նոյեմբերի 14-ին՝ Հարավաֆրիկյան Հանրապետության դեմ խաղում[33]։ 2018 թվականի մայիսին Գոմիսը ընդգրկվեց Սենեգալի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[34][35]։ Առաջնությունում նա անցկացրեց 3 հանդիպում[36], իսկ Սենեգալը դուրս մնաց խմբային փուլից[37][38]՝ «արդար խաղի» միավորներով զիջելով Ճապոնիային[39][40]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ[41]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Կրոտոնե (վարձավճար)2013–14Սերիա B3901010410
Ավելինո (վարձավճար)2014–1531020330
Չեզենա (վարձավճար)2015–163800010390
Բոլոնյա (վարձավճար)2016–17Սերիա A001010
Սալերնիտանա (վարձավճար)2016–17Սերիա B21000210
ՍՊԱԼ2017–18Սերիա A26020280
2018–19601070
Ընդհանուր320300000350
Կարիերայի ընդհանուր16107000201700

Միջազգային վիճակագրություն

2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ[41]

Սենեգալ
ՏարիԽաղերԳոլեր
201710
201810
Ընդհանուր20

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Գոմիս» հոդվածին։