Ական (լեզու)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ական (այլ կիրառումներ)

Ական[4] (թվա-ֆանտի), ականական լեզուներից և ականների լեզուներից մեկն է։ Տարածված է կենտրոնական և հարավային Գանայում, նաև Կոտ դ'Իվուարի արևելքում։ Խոսողների թիվը ավելի քան 7 միլիոն մարդ է (գնահատում, 1995 թ.)։

Ական
Twi, Fante
Տեսակլեզու, մակրոլեզու և կենդանի լեզու
ԵնթադասԱկանական լեզուներ և կվա լեզուներ[1]
ԵրկրներԳանա Գանա
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
ՇրջաններԱշանտի, Բրոնգ-Ահաֆո
Խոսողների քանակ11 000 000 մարդ (2007)[2]
Վերահսկող կազմակերպությունԳանայի լեզուների կազմակերպություն
Լեզվակիրների թիվը11 միլիոն (2007)[3]
ԴասակարգումՆիգերո-կոնգոլական լեզուներ
Բոլտա-կոնգոլական լեզուներ
Քվա լեզուներ
Ականական լեզուներ
Գրերի համակարգլատինատառ
IETFak
ԳՕՍՏ 7.75–97ака 027
ISO 639-1ak
ISO 639-2aka
ISO 639-3

aka - ական
abr - աբրոն
bqa - չումբոգլի
fat - ֆանտի
twi - թվի

wss - վասա
 Akan language Վիքիպահեստում

Ականը պատկանում է քվա լեզուների կենտրոնական խմբի թանո ճյուղին, որտեղ աբրոնի հետ միասին կապված էր ականական ենթախմբի հետ (այդ թվում վասան)։ Ականը իր բարբառով կապված է, բաղկացած Ֆանտիի (մֆանտսե) և թվայի (տվի) բարբառների հետ, որոնք հաճախ համարվում է որպես առանձին լեզուներ։ Վերջինս ներառում է՝ ակվապիմը (իրականում Թվա; ակուպեմ) ակեմ, ասանտե, ասեն, ահաֆոն և դանկիրա քվավու, ֆանտիից՝ աբուրա-ֆանտի, ագոն, անոմաբո-ֆանտի և գոմա բարբառները։

Ըստ Ականի ուղղագրական հանձնաժողովի ականն ունի 20, 000 բառ։ Ադինկրայում կան հին նշան-իդեոգրամներ։

Տիրապետողների թիվը

ԹվականՏիրապետողները
19957, 000, 000
200711, 000, 000

Գիրը

Այբուբենը հիմնված է լատինական գրերի վրա։ 1978 թ. որոշում ընդունվեց որ, աքաներենի ուղղագրությունը պետք է ունենա երեք հիմնական բարբառներ (ակվապիմ, աշանտի և ֆանտի) որոնք դեռ օգտագործում են իրենց սեփական գրավոր չափանիշները։

Ականի այբուբենը՝

A a B b D d E e Ɛɛ F f G g H h I i K k L l M m N n O o Ɔɔ P p R r S s T t U u W w Y y

Վիքիպեդիան ականով

Վիքիպեդիայի աքաներեն բաժնի առաջին խմբագրումը եղել է 2004 թվականի օգոստոսի 4-ին[5]։ Այսօր՝ 29 Ապրիլի 2024 թվականին Վիքիպեդիայի Աքաներեն բաժինը ունի 0 հոդված։ Գրանցված են 13 692 մասնակից, նրանցից 7 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 1 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 29 876-ը[6]։

Ական խոսակցական բառեր

  • Akwaaba/Akɔaba – Բարի գալուստ
  • Aane – Այո/Հա
  • Yiw (Akuapim) - միշտ
  • Yoo - լավ էղավ/լավ
  • Daabi – Ոչ/Չէ
  • Da yie – Բարի գիշեր
  • Me rekɔ da (pronounced mee ko da) -ես գնացի քնելու
  • Ɛ te sεn/Wo ho te sɛn? – Ինչպե՞ս են ձեր գործերը/Ինչպե՞ս ես (Ոնց ես)
  • Me da wo ase – Շնորհակալություն
  • Me pa wo kyɛw – Խնդրում եմ/ներեցեք/Ներողություն եմ խնդրում
  • Dwom/nnwom - Երգ/երգեր կամ երաժշտություն
  • Wo din de sεn? - Ինչ է՞ ձեր անունը
  • Me din de .../Yɛfrɛ me ... - Իմ անունը/Ես քեզ կզանգեմ ...
  • Wadi mfeɛ ahe/sɛn? - Քան՞ի տարեկան է նա
  • Woadi mfeɛ ahe/sɛn? - Քան՞ի տարեկան եք
  • Ɛ wɔ hen? - Որտե՞ղ է նա
  • Me rekɔ - Ես պատրաստվում եմ/Ես գնացի

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Christaller J. A dictionary of the Asante and Fante language called Tshi. Basel, 1881
  • Akrofi C.A., Botchey G.L., Takyi B.K. An English-Akan-Eve-Ga Dictionary. Accra, 1996
  • Kotey P. Twi Dictionary (Twi-English / English-Twi). New York, 1998

Արտաքին հղումներ

Ընթերցե՛ք «ական» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ական (լեզու)» հոդվածին։