Ահաբեկչական հարձակումներ Թեհրանում (2017)

Ահաբեկչական հարձակումներ Թեհրանում (պարս.՝ حملات ۱۳۹۶ تهران), զինված հարձակումներ Թեհրանում, որոնք տեղի են ունեցել 2017 թվականի հունիսի 7-ին։ Զինված գրոհայինները հարձակվել են Իրանի խորհրդարանի և կրոնական առաջնորդ Այաթոլլահ Խոմեյնիի դամբարանի վրա։ Համաձայն պետական Tasnim News Agency-ի, խորհրդարանի անվտանգության աշխատակիցներից մեկը սպանվել է, իսկ հինգը՝ վիրավորվել են[4][5][6][7]։

Ահաբեկչական հարձակումներ Թեհրանում
Տեսակահաբեկչական ակտ, ահաբեկիչ-մահապարտի պայթյուն, զանգվածային կրակոցներ և պատանդների գերեվարում
Երկիր Իրան
ՏեղադրանքԹեհրան
Գրոհի նպատակԽաղաղ բնակչություն
Տարեթիվհունիսի 7, 2017
Զենքինքնաձիգներ, շեհիդի գոտի, նռնակներ, պայթուցիկ սարքեր
Զոհվածներ19+
Վիրավորներ38+[1]
Ահաբեկիչների քանակ7
ԿազմակերպիչներԻԼԻՊ ԻԼԻՊ[2][3]
 2017 Tehran attacks Վիքիպահեստում

Հարձակումներ

Զինված անձինք կրակ են բացել Իրանի խորհրդարանում և կրոնական առաջնորդ Այաթոլլահ Հոմեյնիի դամբարանի մոտ Թեհրանում։ Դամբարանի վրա հարձակման ժամանակ սպանվել է զինված ահաբեկիչներից մեկը, իսկ հինգ մարդ վիրավորվել։ Խորհրդարանի վրա հարձակվել են զինված չորս տղամարդիկ, ովքեր վիրավորել են 7-8 մարդու։ Երկու հարձակումներն էլ տեղի են ունեցել միևնույն ժամանակին[8]։

Հարձակումներ խորհրդարանի վրա

Ըստ Իրանի ներքին գործերի փոխնախարար Զոլֆագհարի, կանանց շորերով զինված չորս ահաբեկիչներ ներխուժել են Իրանի խորհրդարան[9]։

Զինյալները մի քանի պատգամավորների պատանդ են վերցրել[9]։

Հարձակում դամբարանի վրա

Իմամ Հոմեյնիի դամբարանի վրա հարձակումից հետո մեկ կին մահապարտ ձերբակալվել է[10]։

Պատասխանատվություն

Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունը Թեհրանում տեղի ունեցած հարձակումների պատասխանատվությունը վերցրել է իր վրա[11], չնայած որ ահաբեկչական հարձակումների մեջ մեղադրվում են նաև իրանի մոջահեդիները[12]։

Տես նաև

Ծանոթագրություններ