Իրաքի և Լևանտի իսլամական պետություն

Իրաքի և Լևանտի իսլամական պետություն (ԻԼԻՊ, արաբ․՝ الدولة الإسلامية في العراق والشام ‎‎, հայտնի նաև որպես՝ Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն, Իրաքի և ալ Շամի իսլամական պետություն, ԴԱԻՇ), Իրաքի Դաշնակցային Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքներում գործող ծայրահեղ իսլամիստական խմբավորում։ Ակտիվ ծայրահեղական գործունեություն է ծավալում նաև արևելյան Լիբիայում, Եգիպտոսի Սինայի թերակղզում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային և Հարավարևելյան Ասիայի տարածքներում[4]։ Հետևելով իսլամի վահաբական հոսանքին, խմբավորումը Իրաքի և Սիրիայի գրավյալ տարածքներում 2014 թվականի հունիսի 29-ին ինքն իրեն հռչակել է որպես անկախ պետություն (համաշխարհային խալիֆայություն)՝ որպես առաջնորդ ընտրելով Աբու Բաքր ալ-Բաղդադիին։ Հակադրվում է շիա իսլամի ուսմունքներին։

Իրաքի և Լևանտի իսլամական պետություն
Black Standard? և Flag of Daesh?


Կարգավիճակահաբեկչական կազմակերպություն, Խալիֆայություն, զինված կազմակերպություն և Իսլամակական պետություն
Պետական լեզուարաբերեն
ՄայրաքաղաքԷր Ռաքքա (դե-ֆակտո)[1]
Ազգաբնակչություն8 մլն
ԿրոնՍուննի Իսլամ
Հիմն«Ա՛զգ իմ, եկել է լուսաբացը»
أمتي قد لاح فجر[2]
Կարգախոս«Մնալ և ընդլայնվել»
باقية وتتمدد[3]
Հիմնադրված է1999 և 2006 թ.
ԱրժույթԴինար


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսլամական պետություն (այլ կիրառումներ)

ԻԼԻՊ-ի առաջնորդներ

  • Աբու Բաքր ալ-Բաղդադի - Իսլամական պետության խալիֆը, վիրավորվել է 2015 թվականի մարտի 13-ին, բուժվել է Թուրքիայում, փոխադրվել է Լիբիա 2015 թվականի դեկտեմբերին
  • Աբու Ալյա ալ-Աֆրի - Իսլամական պետության խալիֆի տեղակալը, փոխարինել է խալիֆին մինչև 2015 թվականի մայիսը, սպանվել է մայիսի 13-ին
  • Աբու Մուսլիմ աթ–Թուրքմանի - Իսլամական պետության զորքերի գլխավոր հրամանատարը և փոխարքան Իրաքում, սպանվել է 2014 թվականի
  • Աբու Ալի ալ-Անբարի - Սադդամ Հուսեյնի բանակի նախկին գեներալ-մայոր, Իսլամական պետության խալիֆի տեղակալը և փոխարքան Սիրիայում
  • Աբու Ումար աշ-Շիշանիի կամ Թարխան Բատիրաշվիլի Թիմուրի - Իսլամական պետության Հյուսիսային ռազմաճակատի զորքերի հրամանատարը (Սիրիա)
  • Աբու Մուհամեդ ալ-Ադնանի - Իսլամական պետության գլխավոր խոսնակը
  • Աբու Նուրադին Ռուստամով - առաջնորդ Իսլամական պետության

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» հոդվածին։