Ահաբեկչություններ Եգիպտոսում (2017)

Ահաբեկչություններ Եգիպտոսում, համակարգված ահաբեկչական գործողությունների շարք Եգիպտոսի Տանտա և Ալեքսանդրիա քաղաքներում 2017 թվականի ապրիլի 9-ին։ Մահապարտ ահաբեկիչները մի քանի ժամ տարբերությամբ գրոհել են ղպտական եկեղեցիներ։ Պայթյունի հետևանքով մահացել է 45, վիրավորվել՝ ավելի քան 140 մարդ[1]։

Ահաբեկչություններ Եգիպտոսում
Տեսակհարձակում և ահաբեկչական հարձակում պայթյունով
Երկիր Եգիպտոս
Գրոհի վայրՏանտա և Ալեքսանդրիա
ՏեղադրանքՏանտա և Ալեքսանդրիա
Գրոհի նպատակՂպտի ուղղափառ եկեղեցի, Սուրբ Մարկոս ղպտական ուղղափառ եկեղեցի և Տանտայի Սուրբ Գևորգ եկեղեցի
Տարեթիվապրիլի 9, 2017
Զոհվածներ47 մարդ
Վիրավորներ126

Ժամանակագրություն

2017 թվականի ապրիլի 9-ին քրիստոնյաները նշում էին Ծաղկազարդը։ Առաջին պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 9:30 Եգիպտոսի հյուսիսում գտնվող Տանտա քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցում՝ առավոտյան տոնական պատարագի ժամանակ։ Մահապարտ ահաբեկիչը մտել է եկեղեցի, մոտեցել առաջին շարքերին և ակտիվացրել թաքցրած պայթուցիկը։ Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ պայթյունը Եգիպտոսի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Ալեքսանդրիայում, որտեղ մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է Սուրբ Մարկոսի եկեղեցու մուտքի մոտ։ Մուտքի մոտ կանգնած ոստիկանն ահաբեկչին թույլ չի տվել եկեղեցի մտնել, և վերջինս իրեն պայթեցրել է հենց դռան առջև[2]։

Ահաբեկչության պահին Ալեքսանդրիայի եկեղեցում էր գտնվում Ալեքսանդրիայի Ղպտի ուղղափառ եկեղեցու պատրիարք Թեոդորոս II-ը, որը սակայն չի տուժել[3]։

Պայթյունի հետևանքով Տանտայում զոհվել է 27 մարդ, վիրավորվել՝ 78-ը, Ալեքսանդրիայում զհվել է 18 և վիրավորվել 66 մարդ[1]։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին պայթյուններն ահակբեկչություն որակեց, որոնք ուղղված էին ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մուսուլմանների դեմ[4]։

Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա վերցրեց «Իսլամական պետություն» կազմակերպությունը[5]։

Ահաբեկչությունների հետ կապված Եգիպտոսում 3-օրյա սուգ հայտարարվեց[6]։ Ավելի ուշ Եգիպոսի նախագահն արտակարգ իրավիճակ հայտարարեց երկրում՝ 3 ամիս ժամկետով։ Զբոսաշրջիկների դեմ ուղղված ահաբեկչությունների վտանգի պատճառով Իսրայելը փակեց իսրայելաեգիպտական սահմանին գտնվող իր «Տաբա» սահմանակետը[7]։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ