Ահաբեկչություն Սուսում

Ահաբեկչական գործողություն Սուսում, տեղի է ունեցել 2015 թվականի հունիսի 26-ին՝ Սուս քաղաքի Էլ Կանտավի ռեկրեացիոն շրջանի «El Mouradi Palm Marina» և «Riu Imperial Marhaba» հյուրանոցների տարածքում։ Լողափի կողմից հյուրանոցի տարածք է ներխուժել զինված ահաբեկիչը և գնդակահարել հյուրանոցի բոլոր հյուրերին։ 39 մարդ զոհվել է, 39-ը՝ վիրավորվել։ Հարձակվողը սպանվել է։

Ահաբեկչություն Սուսում
Տեսակզանգվածային սպանություն
Երկիր Թունիս
ՏեղադրանքPort El Kantaoui?
Գրոհի նպատակtourist?
Տարեթիվհունիսի 26, 2015[1]
ԶենքKalashnikov rifle?[1]
Զոհվածներ39 մարդ[2]
Վիրավորներ36[2]
 2015 Sousse attacks Վիքիպահեստում

Զոհված զբոսաշրջիկների մեծ մասը բրիտանացիներ են։ Մեծ Բրիտանիայի 30 հպատակներից բացի զոհվել են 2 գերմանացիներ, 3 իռլանդացիներ և Բելգիայի, Պորտուգալիայի և Ռուսաստանի մեկական քաղաքացիներ (Տատյանա Խոմենկոն, նրա դուստր Ելենա Խոմենկոն վիրավորվել են ոտքի շրջանում)[3]։

Հարձակվոը եղել է Սեյֆուդդին Ռեզգին, Սիլյան վիլայեթի 23-ամյա բնիկ, որը Կայրուանի համալսարանի ուսանող էր։ Փորձաքննությունը պարզել է, որ նա ահաբեկչության պահին թմրանյութերի ազդեցության տակ է եղել։ Նրա մոտ հայտնաբերվել է չօգտագործված պայթուցիկ սարք։ Ականատեսները պնդում են, որ կրակոցների ժամանակ հարձակվողը սպանվածներին նկարահանել է տեսախցիկով և ծիծաղել[4]։ Ոստիկանությունը վստահ է, որ ահաբեկիչն ունեցել է օգնականներ, որոնք ուղղակիորեն չեն մասնակցել հրաձգությանը։ Փորձագետները պարզել են, որ բոլոր փամփուշտները արձակվել են մեկ զենքից՝ Կալաշնիկովի ինքնաձիգից։ Ընդհանուր առմամբ, ահաբեկիչը ինքնաձիգի 4 փամփուշտատուփ է ունեցել[5]։ Սպանվել է անվտանգության ծառայությունների հետ փոխհրաձգության ժամանակ։

Թունիսի իշխանությունները ձերբակալել են ահաբեկչությանը մասնակցելու մեջ կասկածվող 12 մարդու, ևս 2-ին որոնում են[6][7]։

Սուսում հարձակման հետ միաժամանակ նույն օրը տեղի են ունեցել երկու այլ նկատելի ահաբեկչություններ, որոնց պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ-ը՝ հարձակում Ֆրանսիայի գործարանի վրա[8], ինչպես նաև Քուվեյթում մզկիթի պայթյուն[9]։

Երեք ամիս առաջ Թունիսում տեղի էր ունեցել մեկ այլ խոշոր ահաբեկչություն, որի արդյունքում Բարդոյի ազգային թանգարանում սպանվել էր ավելի քան 20 մարդ։

Ծանոթագրություններ